Մարտը սկսվելուն պես կրթահամալիրում սկսվեց հասարակագիտական ստուգատեսներ, որի ընթացքում մեզ են հյուրընկալում հետաքրքիր մարդիկ։ Այսօրվա հյուրն էր հայ գրող ու լրագրող՝ Վահրամ Մարտիրոսյանը։

Միասին քննարկեցինք նրա կատարած աշխատանքները հեռուստաալիքում, մի փոքր անդրադարձ կատարեցինք Սովետին և անցանք իր ստեղծագործություններին։ Քննարկեցինք «Բամբակե պատերը» և «Սողանք» գրքերը, ընթերցողները կիսվեցին իրենց կարծիքներով, մեկնաբանություններով, հնչեցին տարատեսակ հարցեր։ Ինձ շատ հետաքրքրեց Վահրամ Մարտիրոսյանը, քանի որ տարբերվող ու հետաքրքիր մարդ էր։ Ուրախ եմ, որ կարողացա մասնակցել քննարկմանը։
