Հանդիպում one way tour տուրիստական ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանի հետ

Միշտ հաճելի է ծանոթանալ և շբփվել հաջողակ մարդկանց հետ և լսել նրանց գործունեության մասին: Եվ այսօր մեր քոլեջի վերնատանը ջերմ միջավայրում ընդունեցինք երկար սպասված մեր հետաքրքիր հյուրին՝ Մաթևոս Բարսեղյանին, ով one way tour տուրիստական ընկերության հիմնադիրն է իր մանկության ընկերոջ հետ միասին։


Ծանոթանալուց հետո նա պատմեց իր տուրիստական ընկերության մասին, թե ինչ դժվարությունների միջով է անցել ու դարձել լավագույնը հայաստանում։ Հետաքրքիր է իրականում լսել և մոտիվացիա ստանալ, և պատկերացնել քեզ ապագայում աշխատանքի ժամանակ: Պարոն Մաթևոսը առաջին հայացքից շատ բարի անձնավորություն էր և երբ պատմեց նրանց ընկերության ստեղծման պրոցեսը, պատմությունը, դժվարություններն ու ձախողումները, հասկացա որ նա շատ նպատակասլաց է։ Շատ շնորհակալ եմ պարոն Բարսեղյանին ժամանակ տրամադրելու մեր քոլեջին և իր ներկայությամբ մեզ ոգևորելու համար։ Միշտ ուրախ ենք այսպիսի հետաքրքիր հյուրեր ունենալ ու զրուցել նրանց հետ։ Անչափ շնորհակալ եմ ընկեր Էլյային հետաքրքիր մարդկանց հետ մեզ ծանոթացնելու համար։

Оставить комментарий