Մատենադարան

հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման գիտահետազոտական կենտրոնՀայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։
Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ֊Ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։
«Մատենադարան» (հայերեն՝ «մատյան» և «դարան») բառը գրաբարում նշանակել է «գրադարան» և համարվել է մի վայր, որին կից գործել է նաև ձեռագրատուն։ Մի քանի հայկական վանական համալիրներ նույնպես ունեցել են մատենադարաններ, ինչպես օրինակ՝ Հաղպատի և Սանահինի վանական համալիրներն են։Մատենադարանը որպես առաջին գիտահետազոտական հաստատություն Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։ 1939-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959-ին, 1962-ին կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվան։
1920–1930-ական թվականներին Մատենադարանի հավաքածուն համալրվել է Վասպուրականից և Տարոնից բերված, ԽՍՀՄ տարածքի հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան Ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինից, Թավրիզի առաջնորդարանից, Երևանի պետական թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվել ու նկարագրվել են։
1939 թվականին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ Հանրային գրադարան։ 1945 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թվականին։ 1959 թվականի մարտի 3-ին՝ ԽՍՀ Մինիստրների խորհրդի N 71 որոշմամբ Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենք և վերածվել գիտահետազոտական կառույցի. արտաքուստ կիրառված են հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ ներսում՝ հիմնականում միջնադարյան ճարտարապետության ձևերն ու լուծումները։
1962 թվականին Մատենադարանն անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։ 1954 թվականից Մատենադարանը ղեկավարել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը (1918-1982), որի ջանքերով հաստատությունը լիարժեքորեն կայացել է որպես գիտահետազոտական կենտրոն` կարճ ժամանակում արժանանալով միջազգային ճանաչման։ 1965-70-ին 2 հատորով հրատարակվել է Մատենադարանի հայերեն ձեռագրերի համառոտ ցուցակը, իսկ 1984-ից սկսած՝ «Մատենադարանի հայերեն ձեռագրերի մայր ցուցակի» Ա-Ե հատորները, տպագրության են պատրաստ Զ և Է հատորները։ 1959-ից ցայսօր Մատենադարանը լույս է ընծայել ավելի քան 300 անուն գիրք։
1982-2007 թվականներին Մատենադարանի տնօրենն է եղել ակադեմիկոս Սեն Արևշատյանը։ 2007-2018 թվականից Մատենադարանի տնօրենն է եղել բանասիրության դոկտոր Հրաչյա Թամրազյան։ 2018 թվականից տնօրենն է Վահան Տեր֊Ղևոնդյանը։

Оставить комментарий