Հայոց լեզու — մարտի 2-ի առաջադրանքներ
1․Նման, հետ, մոտ կապերը ես, դու, մենք, դուք դերանունների համապատսխան ձևերի հետ 1-ական նախադասությունների մեջ գործածիր։
Քեզ նման գեղեցկուհու ես երբևէ չեմ հանդիպել։
Մենք ձեզ հետ ոչ մի տեղ էլ չենք գա։
Ներեցեք, դուք ձեր դրամապանակը մեզ մոտ՝ խանութում էիք մոռացել։
Խոստանում ե՞ս, որ դու միշտ ինձ հետ կլինես։
2․Կազմիր նախադասություններ հետևյալ զույգերով․
քաղաքական — քաղաքային
Քաղաքական գործիչները քաղաքային շենքերից մեկում հավաք էին կազմակերպել և հրավիրել քաղաքապետին։
ցեղական — ցեղային
Ցեղական ցլերին բերել էին ցլերի ցեղային կռիվների վայր, որպեսզի կռվացնեն իսկ հաղթող ցլի տերը վերցնի ամբողջ գումարը
տնական — տնային
Իմ պապիկը պատրաստում է տնական օղի տնային պայմաններում։
3․Կազմիր 10 անձնանուններ հասարակ գոյականներից։
Ծովինար, Արևիկ, Ծաղիկ, Աստղիկ, Վարդիթեր, Ոսկի, Վարդուհի, Շուշանիկ, Քնարիկ, Մանուշակ։
4․1- ական նախադասություն կազմեք՝ տրված հատուկ անունները բացահայտիչի կամ բացահայտյալի պաշտոնով գործածելով։
Ակսել Բակունց, Երվանդ Քոչար, Մինաս Ավետիսյան, Եղիշե Չարենց։
Մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը՝ Ակսել Բակունցը, գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։
Մեր սիրելի հայ խորհրդային նկարիչ-արձանագործին՝ Երվանդ Քոչարին, ի վերուստ տրված էր գեղարվեստական ընդունակություններ, որոնք դրսևորվեցին դեռևս վաղ հասակում։
հայ նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Մինաս Ավետիսյանը, պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։
Մեծն բանաստեղծը՝ Եղիշե Չարենցը և իր ընտանիքը Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։
5․Գրիր դարձվածքներ, որոնց մեջ կենդանու անուն կա և բացատրիր դրանք։
Այս դարձվածցքները գտել եմ տարբեր կայքերից։
Ագռավի ճանկեր֊ անճոռնի ձեռագիր, խզբզանք
Այծերը գալ֊բարկությունը բռնել
Անհոգ թռչուն֊հոգսերից՝ պարտավորություններից ազատ մարդ
Բազեի թևերով զարդարված սագ ֊իրեն մեծ կարծող, հոխորտացող անձնավորություն
Բազեի աչք֊սուր տեսողություն
Գաղարակեր էշ֊անճոռնի ձայնով մարդ
Գազան կտրել֊ուժ ցույց տալ
Գայլի հարսանիք֊ անհասկանալի արարողություն
Գայլն ու գառը իրար հետ արածել֊մարդկանց խաղաղ ու հաշտ գոյակցություն տիրել
Գելի բալա֊շատակեր
Գլխիս ձի՞ է քացի տվել֊խելագա՞ր եմ
Դևի ծնունդ֊ խաբեբա մարդ
