Հաշվետվություն 3րդ կուրս

Ողջույն հայերին, էլի ես եմ, բայց արդեն 3րդ կուրսում։ Այնքան արագ են անցնում տարիները, կարծես երեկ լիներ, երբ առաջին անգամ եկել էի կրթամալիրի քոլեջ մուտքի եռօրյա ճամբարին։ Ամեն տարի նոր ծանոթություններ, գիտելիքներ, նորություններ ու սկսում ես կամաց-կամաց գտնել քեզ այս կյանքում։ Գտնում ես քեզ նոր հոբբիներ, գալիս են նոր մտքեր, որոնք ուզում ես իրականացնել և իհարկե, գալիս է վախ․․․Վախ, որ մեծանում ես ու պետք է մտածես ապագայիդ մասին, թե ինչով ես զբաղվելու և որտեղ ես ուզում շարունակել կրթությունդ։ Ցավոք, վերջանում են անհոգ տարիները, արդեն 18 տարեկանի շեմին եմ, չեմ հավատում ճիշտն ասած։ Նոր կյանք է սկսվում, նոր կյանքի փուլ, ամեն ինչ նոր է լինելու ու ես կարծես օտար եմ դեռ մեծերի կյանքում։ Բայց ինչևէ, միշտ առաջ դեպի բարձրունքներ գրավելու․․․

Այս տարին ուրախությամբ ու տխրությամբ անցա քոլեջի մտերիմ ընկերներիս հետ, միասին հասցրեցինք հաղթահարել դժարություններն ու վայելել ուսանողական տարին։ Իսկ հիմա ստորև կներկայացնեմ ուսումնական տարվա կատարածս աշխատանքները բոլոր առարկաներից։

Ինչպես նախորդ տարիները, այնպես էլ այս տարին սկսեցի ամենազվարճալի ճամփորդությամբ՝ Դեպի Թռչկանի ջրվեժ, կարող եք կարդալ այդ օրվա տպավորությունների մասին։ Էլ ի՞նչ տարի առանց Արատես դպրական ճամբարի՝ Արատեսյան օրեր։ Ասեմ, որ ամենահավեսն էր այս անգամվա Արատեսը, քանի որ մեզ միացել էին Սաղսարա խումբը։ Այս տարվա ամենահետաքրքիր ու տարբերվող ճամփորդությունն էր՝ Աշունը Ուրցաձորում, էմոցիաներով ու նոր ծանոթություններով լի 3 օր։ Ձմեռային ճամփորդությունը, որին մասնակցել եմ՝ Սևաբերդ` ձմեռվա հեքիաթ։ Էլ ավելի հետաքրքիր ճամփորդություն՝ Ճամփորդություն դեպի Արարատի մարզ։ Արկածային ճամփորդություն՝ Հեծանիվներ, քարանձավներ… Էլ ի՞նչ է մեզ պետք։

Եվ իհարկե, քիչ էր մնում մոռանայի մեր ամենակարևոր տեսահոլովակը, որն այս տարի մեր հնգյակով նկարեցինք՝ Проект «Дни Мхитар Себастаци»։ Երկրագիտություն առարկայի շրջանակներում ուսումնասիրել ենք Իրանն ու Վրաստանը։ Աշխարհագրություն առարկայի քննության համար կատարել եմ ՝ Հետազոտական աշխատանք. Էկոզբոսաշրջությունը Հայաստանում։ Իսպաներեն առարկայի նախագծերը ՝ Extrañas tradiciones en china y datos interesantes, Dia de San Jorge։ Անգլերենի ամփոփիչ նյութեր, այս նյութում ներկայացնում եմ անգլերեն առարկայի ամբողջ տարվա նախագծային աշխատանքները։ Տնտեսագիտության հաշվետվություն։

Երկրորդ կիսամյակում մենք սկսեցինք անցնել հոգեբանություն առարկան, որի շրջանակներում ուսումնասիրել ենք կոնֆլիկտաբանությունը՝

Ռուսերեն առարկայի անձնական 3 նախագծերն են՝

Զբոսաշրջության առարկայի շրջանակներում կատարել եմ շատ աշխատանքներ․

Թանգարաններ՝

Այլ՝

Իմ բլոգի բաժինները՝

Оставьте комментарий