Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան

Սարդարապատի ճակատամարտի վայրում կանգնեցված ճարտարապետական-քանդակագործական համալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որը նվիրված է 1918 թվականին թուրքական կանոնավոր, բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակին։ Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտ` Հայաստանի պատմական մայրաքաղաք Արմավիրից 10 կմ հեռավորության վրա։ 1918 թվականին Արմավիր քաղաքի անունը Սարդարապատ էր, որի հետ էլ կապված է հուշահամալիրի անվանումը։ Համալիրի հանդիսավոր բացումը կատարվել է Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ` 1968 թվականի մայիսին։
Տվյալներ՝
- Ղեկավար՝ Կարեն Փահլևանյան, տնօրեն
- Հայաստան, 0915, Արմավիրի մարզ, Արաքս գյուղ, Դանիել-Բեկ Փիրումյան փող., 1 շենք (Արմավիր համայնք)
- Բաց է՝ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 09:30-17:45
- ընդունարան` +374-237-69891
- տնօրեն` +374-237-69997
- հասարակայնության հետ կապերի բաժին` +374-237-69996
Էջմիածնի թանգարան
Էջմիածնի Խորեն Տեր-Հարությունյանի անվան թանգարան

Էջմիածնի պատկերասրահը հիմնադրվել է 1970 թվականին։ Երկար տարիներ գործել է Գևորգյան ճեմարանի շենքում։ 1994 թվականին շենքը վերադարձվել է Մայր Աթոռին, իսկ մասնաճյուղին տրամադրվել է Էջմիածնի կինոթատրոնի շենքը։
Թանգարանում ցուցադրվում են ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները (քանդակ, գծանկար, գեղանկար)։ Խորեն Տեր-Հարությանն առաջին անգամ Հայաստան է եկել 1970 թվականին արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության հրավերով։ 1971 թվականին Երևանի Նկարչի տանը բացված անհատական ցուցահանդեսը լայն ճանաչում է բերել նրան նաև Հայաստանում, իսկ 1983 թվականին քանդակագործը հայրենիքին է նվիրաբերել 200-ից ավելի ստեղծագործություն։
Տվյալներ`
- Ղեկավար` Հարություն Հարությունյան, տնօրեն
- Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ (Էջմիածին) Արարատյան փող., 3 շենք, (Էջմիածին համայնք)
- Բաց է` Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ 10:30-17:40 Կիր 10:30-16:40
- Հեռռ. համար`+374-231-43877
Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան

Էջմիածնի պատմաազգագրական թանգարանը գործում է 1964 թ.-ից: Թանգարանը բաղկացած է 2 սրահներից. մեկը՝ պատմական, որտեղ ներկայացված են քարե դարից մինչև բրոնզե դարը ընկած ժամանակաշրջանի նմուշները, մյուսը` ազգագրական սրահ է: Թանգարանն այցելուներ շատ է ունենում: Դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում եղած 2 անվճար թանգարաններից մեկն է (մյուսը`Ցեղասպանության թանգարանն է): Թանգարանում պահպանվում և ներկայացվում են 12.500-ից ավելի հնեաբանական և ազգագրական արժեքավոր նյութեր, որոնցից հնագույները թվագրվում են մ.թ.ա. IV դարով:
Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան

Գործում է որպես Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ 1948 թվականից։ Թանգարանը գտնվում է Էջմիածնում, այն տանը, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։ Թանգարանն ընդգրկված է Վաղարշապատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Բանաստեղծի հայրական տունը պահպանված է նույնությամբ, միայն արտաքուստ երեսպատված է հայկական տուֆաշերտով։ Այն 1.5 հարկանի 215 քմ շինություն է, ունի չորս սենյակ, միջանցք, խոհանոց, ընդարձակ պատշգամբ, նկուղներ, որտեղ պահվել են Արարատյան դաշտի բարիքները։ Մյուս երկու սենյակներում ցուցադրված են գրողի գրական-հասարակական, մանկավարժական գործունեությանը վերաբերող փաստաթղթեր, երկերի հրատարակություններ, կյանքին ու գործին նվիրված ուսումնասիրություններ, լուսանկարներ, իրեր։ Տան պարտեզում կանգնեցված է գրողի կիսանդրին (քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան)։
Տվյալներ`
- Ղեկավար` Խաչիկ Մանուկյան, տնօրեն
- Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ (Էջմիածին) Մովսես Խորենացու փող., 2/41 շենք (Էջմիածին համայնք)
- Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ 10:00-17:00 Կիր 10:00-15:00
- ընդունարան` +374-231-53370
- վարիչ` +374-91-339929(բջջ.)
Մեծամորի Պատմա-հնագիտական արգելոց֊թանգարան

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին:
1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին:
Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի պարբերաշրջանում (մ.թ.ա. IV-II հազ.) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն էր: Լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը` հալոցը և հնոցները, որոնք կառուցվել են ժայռերի մեջ: Գիտնականները պարզել են, որ Մեծամորը խոշոր բնակատեղի էր, որը զբաղեցնում էր 10,5 հա տարածք, ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ, զիկուրատ – «աստղադիտարան»:
Տվյալներ`
Մուտքի տոմսերի գներ
- ՀՀ քաղաքացիներ – 250 ՀՀ դրամ
- Օտարերկրյա քաղաքացիներ – 1000 ՀՀ դրամ
- ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ – 125ՀՀ դրամ
- Ուսանողներ – 60 ՀՀ դրամ
- Դպրոցական տարիքի երեխաներ – 100 ՀՀ դրամ
- Էքսկուրիսա հայերեն լեզվով – 1500 ՀՀ դրամ
- Էքսկուրիսա օտար լեզվով – 2500 ՀՀ դրամ
Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է.
- ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը
Աշխատանքային ժամերը
- Արգելոց-թանգարանը բաց է` Երեքշաբթի – Շաբաթ 10:00-17:30 (մուտքը մինչև 10:30- 17:00) Կիրակի – 10:00-15:30
- Արգելոց-թանգարանը փակ է` Երկուշաբթի օրերին
Մհեր Աբեղյանի թանգարան

Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը հիմնադրվել է 1990 թ. հայրենի քաղաքին նկարչի նվիրաբերած գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների հիման վրա: Մհեր Աբեղյանի արվեստը ձևավորվել է 1930-1940 թվականների սկզբում գրաֆիկական, այնուհետև գեղանկարի ասպարեզում ազգային գեղանկարչության ավանդույթների, մասնավորապես Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ։ Նրա բազմաժանր գործերին բնորոշ են էպիկական շունչը, վառ գունային և լուսային հագեցածությունը։ Մասնաճյուղում ներկայացված են Աբեղյանի յուղաներկ կտավները, պարբերաբար ցուցադրվում են նաև նրա գրաֆիկական աշխատանքները։ Աբեղյանի ստեղծագործությունների զգալի մասը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում։
Տվյալներ`
- Ղեկավար` Մանուշակ Հովհաննիսյան, տնօրեն
- Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ (Էջմիածին) Մովսես Խորենացու փող., 2 (Կոմիտասի հրապարակի հարևանությամբ (Էջմիածին համայնք)
- Բաց է` Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ 10:30-17:40 Կիր 10:30-16:40
- Հեռռ. համար +374-231-54941
Մուսա Լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան-մասնաճյուղ

Հուշարձանը նվիրված է Մուսա լեռան հերոսամարտին, կառուցվել է Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ։ Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը[1][2]։ Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաև արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները։
Տվյալներ`
- Ղեկավար` Հովհաննես Խաչատուրի Սողոմոնյան, մասնաճյուղի կառավարիչ
- Հայաստան, 1123, Արմավիրի մարզ, Բաղրամյան գյուղ Ֆրանց Վերֆելի փող., 1 շենք (Էջմիածին համայնք)
- Բաց է` Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 09:30-17:45
- Հեռռ . համար` +374-237-68373
Աղբյուրներ՝
