
(05.05.21֊07.05.21) Նորից ու նորից միացա Արատես գնացողների թիմին, կարծես Արատեսի մշտական անդամ եմ։ Ինչպես միշտ կտրվելով առօրյա հոգսերից Արատեսում անցկացնում ենք հիանալի ժամանակ։ Այս անգամ էլ ավելի հետաքրքիր էր ուղղությունը, քանի որ ճամփորդությունը սկսեցինք Աղավնաձորից դեպի Ուլգյուր ու քայլելով 11կմ հասանք Ուլ գյուրի Սբ.Աստվածածին եկեղեցի։ Թեև շատ հեռու էր, բայց հետաքրքիր էր թե՛ եկեղեցին, թե՛ վիշապաքարերը։

Վերադարձանք մեքենան ու շատ հոգնած ու սոված էինք, շտապեցինք Արատես։ Արատեսում հանգստացանք, շունչ քաշեցինք ու սկսեցինք ժամանակը հետաքրքիր անցկացնել։

Երկրորդ օրը ակսեցինք մաքրման աշխատանքներից, բաժանվեցինք ու ճամբարի մոտակա տարածքները մաքրեցինք աղբից։ Հետո շրջեցինք Արատեսով, իջանք Խաչոց ձոր , գնացինք մոտակա քարանձավները, քայլեցինք Արատեսի գարնանային գեղեցիկ դաշտերով։

Երրորդ օրը չեմ սիրում նրա համար, որ վերջին օրն է Արատեսում, ցավոք պետք է վերադառնանք Երևան։ Ճանապարհին գնացինք Հորբատեղի գեյզեր։ Վերջին կանգառը Արենի գինեգործարանն ու Արենիի քարանձավն էր։

Ես բաձարցակ չեմ փոշմանում յուրաքանչյուր Արատեսյան այցի համար, քանի որ ունենում եմ երեք անմոռանալի օր ընկերներիս հետ։ Ամեն իմ այցին այնքան շատ են փոփոխությունները Արատեսում, չէ որ թե՛ մենք և թե՛ Արատեսում աշխատողները քրտնաջան աշխատանք ենք կատարում, որպեսզի բարելավենք մեր տարածքը։ Տնակները ավելի ու ավելի են գեղեցկանում ու հարմարավետ դառնում։ Շնորհակալություն կազմակերպիչներին գեղեցիկ օրերի համար։












