Մուշեղ Գալշոյան — Սպասում

image (1)_0
Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:
”Le Mercure musical” ամսագրի նո՜ր համարը,- դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը,- վերջի՜ն համարը:
Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.
— Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները: Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ… մի կրոնավորի ղեկավարությամբ:
Խոսողն առաջին շարքում նստած մի երիտասարդ էր` ինքնագոհ ու վստահ:

Առաջադրանքներ

1.Պատմվածքը բաժանիր մասերի և վերնագրիր դրանք

Դրամապանակ

Ըստ Մուշեղ Գալշոյանի Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:

Բեռլինում, Վիճակախաղ

Հիշեց Բեռլինը:1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:

Սպասում

«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:

Դեռահաս կին

– Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
– Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
– Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
– Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
– Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:

2.Ըստ պատմվածքի բութագրիր Կոմիտասին և վերլուծիր պատմվածքը

Ըստ այս պատմվածքի մենք կարողացանք իմանալ թե ինչպիսին էր Կոմիտասը։ Գալշոյանը նրան նկարագրում էր՝ շատ համեստ, դաստիերակված, քաղաքացիական նորմերը պահպանող մարդ: Հեղինակը պատմում է, որ Կոմիտասը հրավիրված էր մի հավաքույթի: Փողոցով քայլելիս, նա տեսնում էր, մի մաշված դրամապանակ իր ոտքերի առջև: Վերցնելով դրամապանակը, տեսնում է, որ այդտեղ կա ընդամենը 10 մառկ: Որոշում է սպասել տիրոջը: Երկար է սպասում, բայց այդպեսել տիրոջը չի գտնում: Կոմիտասը արդեն ուշանում էր հավաքույթից, բայց միևնույնն է շարունակում է սպասել: Շատ ժամեր անց, նա հանկարծ տեսավ մի կնոջ՝ մաշված շորերով, տղամարդու կոշիկներով:Այդ կինը ինչ-որ փնտրտուկների մեջ էր։ Կոմիտասը մոտենալով այս կնոջը հարցրեց․ Սա ձե՞ր դրամապանակն է։ Կինը շատ է ուրախանում, շնորհակալություն հայտնում և հեռանում: Կոմիտասը այդ կնոջ դրամապանակի մեջ 100 մառկ էր դրել։Կնոջ հեռանալուց հետո կոմիտասը մի պատմություն վերհիշեց իր անցյալի դրվագներից, երբ մի անգամ նա բավական գուրմար չուներ, որ հաց գներ, նրա մոտ կար ընդամենը 1 մառկ, որով նա գնեց խաղարկության տոմս և հաղթեց: Ըստ Կոմիտասի խոսքերի, հենց այդ 100 մառկն էր, որը այդ պահին պետք եղավ:

3.Համացանցից գտի՚ր տեղեկություններ հայ բարերարների մասին

Ալեք Թագավորի Մանուկյան, հայ հասարակական գործիչ, մեծահարուստ բարերար, ճարտարագետ, արդյունաբերող։ ՀՀ ազգային հերոս (1994թ)։

1920-ից ապրել է ԱՄՆ-ում, 1924-ից՝ հաստատվել Դետրոյթում։ 1930-ից անդամագրվել է ՀԲԸՄ-ին։ 1953-89-ին՝ ՀԲԸՄ կենտր. Վարչական ժողովի նախագահ, 1970-ից՝ ցկյանս նախագահ, 1989-ից՝ ցնկյանս պատվավոր նախագահ։ 1929-ին հիմնել է սեփական ձեռնարկություն, որը վերածվել է ավտոմասեր արտադրող (Մասկո) միջազգային ընկերության։ Մանուկյանի գործունեությունն ուղղված է եղել սփյուռք-հայրենիք կապերի ընդլայմանն ու ամրապնդմանը։ 1994-ին Մանուկյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Պարգևատրվել է բազմաթիվ պատվո շքանշաններով, արժանացել մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման։

Միքայել Արամյանց, 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր։ Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկեր ու գործընկեր։ Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու՝ նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար։Խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը։ Զրկվելով հարստությունից ու դիրքից՝ 1924 թ. մահացել է սովի ու աղքատության մեջ

4. Գտի՚ր տեղեկություններ Կոմիտասի աշակերտուհիների՝ Մարգարիտի, Աղավնի Մեսրոպյանի մասին։

Оставьте комментарий