Ըստ Գալշոյանի Կոմիտասը շատ համեստ էր և դաստիերակված, աղքատ էր, բարի, համբերատար, մարդասեր և հոգտար, անչափ մեծահոգի ու բոլորի լավը ցանկացող մարդ էր։
Դեպքերը տեղի են ունենում Փարիզում։ Դեկտեմբերի կեսն էր, երբ Կոմիտասը դուրս եկավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը դրեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Ճանապարհին Կոմիտասը մի մաշված, հնաոճ դրամապանակ նկատեց և որոշեց սպասի դրամապանակի տիրոջը, բայց 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված, հավաքույթի, և չնայած այդ սաստիկ ցրտին որոշեց սպասել, ժամեր շարունակ առանց տարակուսանքի և փոխադարձ վերաբերմունքի սպասման յուրաքանչյուր անցնողի մեջ հայացքով փնտրում էր այդ խեղճ մարդուն, ով կարող է և կորցրել էր իր վերջին հույսը՝ դրամապանակի հետ մեկտեղ: Նա արդեն ուշացել էր հավաքույթից։ Սպասելու ընթացքում հիշեց Բեռլինը: Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր և նա սպասում էր հաջորդին, բայց այն դեռ չկար: Երբ դուրս եկավ, որ ծանոթից գումար խնդրի պարտքով, ոտքերի մոտ կես մարկ տեսավ, որով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ: Հիշելով դա, Ի զարմանս մեզ, առանց տարակուսանքի նա գրպանից հարյուր ֆրանկ հանեց և ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ։ Ես ինքս Կոմիտասի այդ արարքը գնահատում եմ որպես սխրագործություն, իսկ նրա համար դա պարզապես պարտքը վերադարձնել էր նշանակում: Անկեղծ ասած, իմ հոգին ջերմացավ այդ պատմվածքի ընթերցման ժամանակ, ինքս ինձ լավ ու հպարտ զգացի, որ հայ ազգը Կոմիտաս ունի: Նա համարում էր, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում պարտք էր: Նա շարունակ սպասում էր դրամապանակի տիրոջը և վերջապես եկավ մի դեռատի կին, մաշված շորերով, տղամարդու կոշիկներով: Կոմիտասը կարծում էր, թե դրամապանակի տերը տղամարդ է։ վերադարձրեց դրամապանակը և կինը դողացող մատներով փորձեց բացել այն, բայց Կոմիտասն ասաց, որ պետք չէ բացել: Աղջկա խառնված վիաճակը անչափ հուզիչ էր։ Նաև վերջում՝ վերադարձնելուց հետո, Կոմիտասը դարձյալ ցուցաբերեց բարեհոգություն և այդ անծանոթ աղջկան հրավիրեց հաջորդ օրվա երեկոյան սպասվելիք համերգի՝ հայկական եկեղեցում հայկական նվագահանդեսի: Հրաժեշտ տվեց և հեռաացավ։ Շատ տպավորված եմ այս պատմվածքով, ինքս սիրում եմ Կոմիտասին և հավանում նրա ստեղծագործությունները։ Հարկավոր է բոլորս ձգտենք լինել Կոմիտասի նման բարի, չէ որ բարությունը կփրկի աշխարհը։ Եթե մեզ նայենք, դրամապանակ գտնելուց կալարեինք այդքան սպասել, այն էլ ձմեռվա ցրտին, միգուցե նաև մեզանով անեինք այդ դրամապանակը, գիտեմ որ սխալ է, անձամբ ես կալարեի սպասել, բայց և ինձնով չէի անի, կամ կթողեի դրամապանակը գետնին, կամ էլ թղթի վրա կգրեի ինձ հետ կապնվելու միջոց և մոտակայքում կփակցնեի։ Որպեսզի դրամապանակի տերը փնտրելուց տեսնի այն և կապնվի ինձ հետ, այդպես և կվերադարձնեի։
