Նախագծի տեր և տիրակալ՝ Ընկեր Սամվել
Հնարավոր է անհնար լինի, այնուամենայնիվ մենք բոլորս պետք է տեղյակ լինենք աշխարհում տեղի ունեցող ցեղասպանությունների մասին ու պայքարենք, որպեսզի նման բան տեղի չունենա երբեք: Որքան էլ որ ցավալի է, պատմության ընթացքում տեղի ունեցած և նույնիսկ մեր օրերում հնարավոր ցեղասպանությունները դուրս են մնում համաշխարհային հանրության տեսադշտից և կամ հաճախ անուշադրության մատնվում, որի հետևանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են անարդարացիորեն զոհվում:
Հերերո ցեղախմբի 80% բնակչության կոտորածը գերմանացիների կողմից

Աֆրիկայի հարավում գտնվող Նամիբիա երկիրը բավականին ծանր վայր է ապրելու համար: Նամիբիայի ափամերձ տարածքը ձգվում է մինչև 2000 կմ անբերրի ավազուտ ու քարքարոտ ռելյեֆային տարածքով, որը անբարենպաստ է մշակաբույսեր աճեցնելու համար: Սակայն այս վայրը նաև բնական հարստություն ունի ադեամանդների, հազվագյուտ մետաղների ու թանկարժեք քարերի առկայությամբ: 1880-ականներին գերմանացիների հավակնոտությունը նրանց դրդեց իրենց գաղութը հիմնել այն հողատարածքում, որը պատկանում էր Հերերո ցեղախմբին:
Գերմանացիների և տեղաբնիկների միջև լարվածությունը շուտով ավելի ու ավելի է աճում, քանի որ ջրի սուղ պաշարները գնալով ավելի սուղ էին դառնում իսկ ցեղախմբին պատկանող խոշոր եղջերավոր անասունները, որոնք նրանց ապրելու միակ միջոցն էր հանդիսանում, խլվեց հերերոների ձեռքից: Ի վերջո նրանք գերմանացի գաղութականների դեմ անհաջող ապստամբություն բարձրացրեցին, որին ի պատասխան գերմանական կառավարությունը Նամիբիա է ուղարկում դաժան հրամանատար Լոթեր վոն Տրոթային 10.000 զինված գերմանացի զինվորներ հետ, որպեսզի ճնշեն տեղաբնիկների կողմից բարձրացված ապստամբությունը: Տորթան կանխամտածված այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ Հերերո ցեղախմբին ողջ մնալու ոչ մի ելք չի մնարւ: Գերմանացիները երեք կողմից շրջապատում են տեղաբնիկներին այնպես, որ միակ փախչելու ելքը Կալահարիի անապատն էր, որտեղ նրանք նախապես թունավորել էին բոլոր ջրափոսերը: Տեղաբնիկները կամ պետք է մահանային գերմանացիների կողմից արձակված գնդակից, կամ էլ այնքան թափառեին անապատում մինչև ի վերջո սովամահ կլինեին: Մինչև ապստամբությունը Նամիբիայի տարածքում 80.000 հերերոներ էին բնակվում իսկ կոտորածներից հետո նրանցից միայն 15.000 է ողջ մնում:
Մի ամբողջ ազգի արտաքսումը Սովետական կառավարության կողմից

Չնայած մոտ 40.000 չեչեններ ու ինգուշներ են մարտնչել սովետական բանակում Երկրորդ համաշխարհային պատերազմում, այնուամենայնիվ պատերազմից հետո կառավարությունը նրանց մեղադրեց նացիստներին օգնելու մեջ: Բոլոր չեչեններին ու ինգուշներին պատժելու համար սովետական կառավարությունը նրանց բոլորին արտաքսում է Սովետական Միության հսկայական տարածքի սահամանային հեռավոր տարածքներ բեռնատարներում «բարձած»:
1944թ.ի փետրվարի 23-ին բոլոր չեչեն ու ինգուշ բնակիչներին հրամայվեց հավաքվել կուսակցության տեղական կառույցներում, որտեղ նրանց տեղեկացրեցին, որ նրանք պետք է արտաքսվեն գերմանացիներին օգնելու համար: Բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չէին կարողանա տեղափոխվել, հենց տեղում, միանգամից սպանվում էին: Այսպեսի մի դեպքի ժամանակ 700 հոգի փակվեցին ախոռում ու հրդհեվեցին: Մասնագետները հավատացած են, որ չեչեն բնակչաության 50 տոկոսը կոտորվել են հենց այս շրջանում:
«Մաղադանոսի» կոտորածները

1937թ.ին ընդամենը 5 օրվա ընթացքում ավելի քան 20.000 հայիթիի բնակիչներ են կոտորվում դոմինիկյան դիկտատոր Ռաֆայել Լեոնիդաս Տրուխիլյոյի հրամանով: Կոտորածները տեղի էին ունենում ամբողջ տարածաշրջանում: Դոմինիկյան զինվորներն ու քաղաքացիները զիված անցնում էին բնակավայրից բնակավայր ու սպանում հայիթիի պատահած բոլոր բնակիչներին: Որպեսզի կարողանային տարբերել հայիթի բնակչին դոմինիկացուց, նրանք մաղադանոս էին ցույց տալիս ու հարցնում, թե ինչ է դա, եթե մարդիկ մաքուր ու ճիշտ արտասանում էին «պերեխիլ» «perejil» բառը, ուրեմն նրանք դոմինիկացի էին, իսկ եթե նրանք այս բառը արտասանում էին որոշակի լեզվական շեշտադրումներով, ոչ պարզ, դա հստակորեն նշանակում էր, որ նրանք Հայիթիից են:
Մասնագետները մինչ այժմ բանավիճում են այն հարցի շուրջ, թե ինչու պետք է Տրուխիլյոն նման կոտորածներ իրականացներ: Որոշ մարդիկ նշում են, թե դա ռասսայական հողի վրա իրականավցված կոտորածներ էր, որպեսզի միայն սպիտակամորթ դոմինիկացիներ մնային Դոմինիկյան Հանրապետությունում, իսկ մյուսներն էլ պնդում են, թե նա ցանկանում էր ընդլայնել Դոմինիկյան տարածքները:
Թայպինգի ապստամբության հետևանքով 20 միլիոն մարդկանց կոտորածը

Թայփինգի ապստամբությունը սկսվեց այն ժամանակ, երբ Հոնգ Խիուքուանը, ով քաղաքացիական ծառայության թեկնածու էր, տարբեր տեսիլքներ էր ունենում, որոնք նրան ստիպում են հավատալ, թե ինքը Հիսուս Քրիստոսի կրտսեր եղբայրն է: Նրա տեսիլքները հանգեցնում են այն բանի, որ նա ի վերջո ֆանատիկ հետևորդ զինվորններ է հավաքագրում, որպեսզի ինշխանությունից զրկի Չինաստանի կառավարությանը: Խիուքուանը իրականում որոշ լավ գաղափարներ ուներ Չինաստանոււմ բարեփոխումներ իրականացնելու համար. նա ցանկանում էր արգելել դրամախաղը, բազմակնությունն ու ստրուկների վաճառքը: Նա նաև ցանկանում էր կանանց հնարավորություն տալ ունենալու իրենց սեփականությունն ու կարողանալ իշխանության գալ:
Խիուքուանը իր հետևորդներին հավաքում է այս հիմնական գաղափարների շուրջ ու բազմաթիվ աղքատ հասարակ քաղաքացիներ հավաքագրում իր բանակ: 10 տարուց պակաս ժամանակահատվածում Խիուքուանն արդեն տիրում էր Չինաստանի մեկ երրորդ հատվածը: Խիուքուանի հիմանական հակառակորդը կամ թշնամին Մանչուի կառավարիչներն էին, ովքեր իրենք էին դեռ վերջերս գրավել Չինաստանը:
Մանչուները կռվում էին Խիուքուանի զորքերի դեմ ավելի քան 20 տարի շարունակ, որի արդյունքում երկու կողմից էլ 20 միլիոն մարդ է զոհվում, պատերազմի, հիվանդությունների ու կոտորածների արդյունքում: Հաճախ պատմության մեջ տեղի ունեցած այս ցավալի իրադարձությունը դիտվում է, որպես ցեղասպանություն, քանի որ բազմաթիվ աղքատ ու ցածր դասակարգի չինացիներ են սպանվում:
Թուրքերի կողմից ապստամբ գյուղացիների կոտորածը

Երբ դերսիմցիները Թուրքիայի ժամանակակից տարածքում հրաժարվեցին ընդունել թուրքական նոր կենտրոնական կառավարությունը և որոշեցին հետևել իրենց սեփական ինշխանություններին, թուրքական կառավարությունը որոշեց ուժով ստիպել նրանց հարգել իրենց իշխանությունը:
1937թ.ի մարտից մինչև 1938թ.ի գարունը թուրքերը կոտորում են Դերսիմի տարածքում բնակվող բազմաթիվ մարդկանց: Կանայք ու երեխաները, ովքեր թաքնվել ու պատսպարվել էին ժայռերում փակվեցին ու դրանց մուտքերի մոտ վառված կրակի միջոցով ծխահարությամբ խեղդամահ արվեցին քարանձավներում: Երեք ցեղախմբեր` կարաբելները, ֆերհադները և պիլվակները շրջապատվեցին ամեն կողմից ու դաժանաբար սպանվեցին: Նույնիսկ այն երիտասարդ զինվորները, ովքեր հավաքագրվել էին թուրքական կենտրոնական իշխանությունների զորքերում կռվելու համար, ազատվեցին ծառայությունից ու սպանվեցին , քանի որ թուրքերը վախենում էին, որ նրանք ի վերջո կարող են ապստամբել իրենց դեմ: 1938թ.ին մեկ օրում 7954 մարդ է սպանվում ու գերևարվում:
Ստալինի կողմից իրականացված սովամահության ծրագրի միլիոնավոր զոհերը

1917թ մարտին ցարական կառավարության տապալման հետ Ուկրաինան վերջապես հնարավորություն ունեցավ անկախություն ձեռք բերել: Սակայն նրանց անկախությունը շատ կարճ տևեց: Մինչև տարվա վերջ Վլադիմիր Լենինը պլանավորում էր վերադրաձնել ու միավորել բոլոր այն տարածքները, որոնք նախկինում կառավարվում էին ցարերի կողմից, այդ թվում և Ուկաինան:
Հաջորդ մի քանի տարիների ընթացքում ուկրաինացիները անհաջող պայքար էին մղում իրենց անկախությունը ձեռք բերելու ու պաշտպանելու համար, սակայն նրանց ձախողումներն ավելի էին բորբոքում ազգային շարժումը: Լենինից հետո Սովետական Միության իշխանության եկավ Իոսիֆ Ստալինը: Ուկրաինացիների ազգային ապստամբությունն անընդունելի էր Ստալինի համար և նա որոշեց կանգնեցնել այն:
Սկզբում նա շրջափակելով 5000 ուկրաինացի գիտնականների` սպանում է նրանց` մեղադրելով խռովություններ հրահրելու և ապստամբություն բարձրացնելու մեջ: Նա հույս ուներ, որ այս քայլը կկանգնեցներ ուկրաինական ազգայնական խռովությունները:
Ստալինը նաև մի ծրագիր իրականացրեց, որը ենթադրում էր ուկրաինական գյուղատնտեսական նշանակության հողատարածքների կոլեկտիվացումը: Սա միայն ավելի բորոբոքեց ուկրայինացիների զայրույթը, սակայն Ստալինը ետ չկանգնեց իր ծրագրից: Նա պատրաստվում էր սովի մատնել նրանց մինչև չընդունեն իրեն:
Մինչև 1932թ-ի կեսը Ստալինը կոլեկտիվացնում է Ուկրաինայի գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողատարծքների 75%-ը` կտրուկ մեծացնելով Սովետական Միության մյուս տարածքներ սննդամթերքի արտահանումը, որի արդյունքում ուկրաինացիների համար գրեթե ոչինչ չէր մնում: 1933թ., երբ Ուկրաինայի տարածքում սով էր տիրել, 25,000 մարդ էր մահանում ամեն օր: Ի վերջո Ստալինյան այս ծրագրի հետևանքով մոտ 5 միլիոն մարդ է սովամահ եղել:
Բնիկ ամերիկացիների ցեղասպանությունը

Հոպին կամ այլ կերպ նաև հայտնի Մոկին բնիկ ամերիկացիների ցեղախումբ էր, որն ապրում էր հյուսիսային Արիզոնայի տարածքում: Իսպանացիները փորձում էին նրանց հավատափոխել ու քրիստոնյա դարձնել: Առաջին փորձը անհաջողությամբ է պսակվում. Մոկիները ապստամբում են, այսպիսով իսպանացիները հետ են վերադառնում ու մի քանի տարի անց այստեղ վերադառնում արդեն զորքով: Աուատովի կոչվող բնակավայրում իսպանացի երկու հոգևորականներ նախկինում հավատափոխված բազմաթիվ մարդկանց հանդիպեցին, ովքեր պատրաստ էին նորից քրիստոնեություն ընդունել: Ուրախանալով հոգևորականները վերադառնում են Սանտա Ֆե, որպեսզի խոսեն իրենց վերադասների հետ Աուատովիում եկեղեցի կառուցելու մասին:
Եկեղեցին չկառուցվեց: Աուատովի բնակավայրը բնիկ ամեերիկացիների համար ուխտադրուժների բնակավայր էր համարվում նրանք չէին ընդունում ոչ իսպանացիներին ոչ վերջիններիս կողմից իրականացված քրիստոնեության տարածումը: Այսպիսով նրանք փոքր զորք են հավաքում ու շարժվում դեպի Աուատովի և մինչ Աուատովիի բնակիչները պատրաստվում էին հավաքվել քրիստոնեական արարողության, բնիկների զորքը ամեն ինչ հրի է մատնում:
Աուատովիի բոլոր բնակաիիչները սպանվում են: Կանանց ու երեխաների մի մասը գերեվարվում, սակայն նրանց տեղափոխության հետ կապված որոշ անհամաձայնությունների հետևանքով նրանցից շատերին էլ ի վերջո սպանում են:
Ջին Ջեյքսն ամբողջ Հայիթին դարձնում է սևամորթների բնակավայր

Պատմության մեջ Հայիթիի հեղափոխությունը ստրուկների կողմից երբևէ բարձրացրած ամենահաջող ապստամբությունն էր: Գերևարված ու ստրկացված աֆրիկացիները ապստամբեցին Ֆրանսիացիների ու եվրոպական այլ իշխանությունների դեմ, որպեսզի դառնան առջին անկախ սևամորթ ազգությունը արևմտյան Հեմփշայրում: Այնուամենայնիվ պատերազմի վերջին տարիներին հեղափոխականների խարիզմատիկ առաջնորդ Թուսեյնթ Իովերտուրը առևանգվում է ֆրանսիացիներ կողմից, ով մահացավ ձերբակալության ընթացքում Էլփայնի բանտում: Նրան փոխարինում է զորավարներից մեկը` նախկին ստրուկ Ջին Ջեյքս Դեսալինեսը, ով հրաժարվեց ընդունել իր նախորդի կողմից ընդունված այն քաղաքականությանը, ըստ որի նրանք պետք է հաշտ ու խաղաղ լինեյին Հայիթիի սպիտակամորթ բնակիչների հետ: Նրա առաջին հրամանն էր սպիտակամորթների բնաջնջումը կզու երեսից:
1804թ. փետրվարից միչև մարտ Հայիթիի բազմաթիվ բնակավայրեր են այցելում ու կոտորում կղզու բոլոր պատահած սպիտակամորթ բնակիչներին: Հրամանատարն անձամբ էր հսկում, որպեսզի իր կարգադրություններն իրականցվեին: Բոլոր նախկին ստրկատերերը սպանվեցին, պլանտացիաներն այրվեցին իսկ սպիատակամորթների բոլոր շտեմարաններն ու սեփականությյուններն ավերվեցին: Մինչև մարտի ամսի վերջը Հայիթիի սպիտակամորթ բնակչությունն ուղղակի սրբվել էր հողի երեսից: Միայն Պորտ-աու-Պրինսում մեկ օրվա ընթացքում 800 մարդ է սպանվում ու միայն 50 հոգու է հաջողվում փախչել կոտորածներից:
Բիաֆրայի պատերազմը

Երբ 1960թ-ին Նիգերյան անկախանում է Մեծ Բրիտանիայից մոտ 60 միլիոն մարդ էր բնակվում դրա տարածքում 300 տարբեր էթնիկ խբերից ու կրոնական ուղղվածություններից: Տարբեր էթնիկ ծագում ունեցող այս մարդիկ, ապրելով կողք կողքի, երբեմն լարվածություննր էին ստեղծում: Ի վերջո այս լարվածությունները հանգեցնում նրան, որ բազմաթիվ ընտրություններ իրականացվում են տարբեր խմբավորումների գաղտնի խարդախություններով ու խարդավանքներով: Ամեն տարի խռովությունների ու հեղաշրջումների հետևանքով մի իշխանությանը մեկ այլ իշխանություն էր փոխարինում երկրում, որը սովորաբար չէր ընդունվում մյուս էթնիկական ծագում ունեցող մարդկանց կողմից:
Տարածաշրջանի ամենամեծ խմբերից մեկը Իգբոն որոշում է դուրս գալ ու առանձնանալ Նիգերիայից ու Բիաֆրայի հանրապետությունից: Նիգերիայի կառավարությունը արագ միջոցներ է ձեռնարկաում, որպեսզի տիրանա նավթով հարուստ տարածքններին: 1967թ.ից, երբ կազմավորվեց Բիաֆրայի հանրապետությունը մինչև 1968թ.ը քաղաքացիական դաժան պատերազմ է բռնկվում: Նիգերյան կառավարություն ամեն ինչ արեց, որպեսզի կործանի այս նորաստեղծ պետութունը: Նրանք նույնիսկ փակեցին Բիաֆրա ներկրվող ջրի ու սննդի ճանապարհենրը` 3 միլիոն մարդու զրկելով կյանքից: Ամեն օր մոտ 5000 մարդ էր մահանում, որոց մեծամասնությունը իգբոներ էին:
Ֆլուն Գոնգի հետևորների մահապատիժները

Ֆալուն Գոնգը համեմատաբար վերջերս երևան եկած չինական կրոնական հավատամք է, որի հիմքում ճշմարտացիությունը, խղճմտանքն ու հանդուրժողականությունն է: Նրանք նաև հատուկ վարժություններ են կատարում, որոոնք բարելավում են առողջությունն ու մարդու էներգիան: Սակայն այս կրոնի հետևորդ միլիոնավոր մարդկանց Չինասնում կարող են բանտարկվել և նույնիսկ սպանել իրենց հավատքի համար: 1999թ.ի հուլիսի 22-ից ի վեր Ֆալուն Գոնգը Չինաստանում հակաօրինական է համարվում: Երկրում նույնիսկ հատուկ պաշտպանության բաժանմունք գոյություն ունի, որը կոչվում է «6-10 գործակալություն» ու այն հատուկ զբաղվում է այս կրոնի հետևորդներին ճնշումների ենթարկելով: Այս գործակալությունը մադկանց ուղարկում է համակենտրոնացման աշխատանքային ճամբարներ, որտեղ մարդկանց ստիպում են օրեկան 20 ժամ աշխատել: Այնտեղ մարդկանց տարբեր խոշտանգումների են ենթարկում: Ֆաունգ Գանգի հետևորդների օրգաները հաճախ հանում ու օգտագործում են փոխպատվաստման նպատակներով:
Վերջին 14 տարիներին` սկսած այն ժամանակներից, երբ այս կրոնը համարվում է անօրինական 3.428 զոհեր են եղել և այդ թվերը գնալով աճում են: Իսկ նրանց մահապատիժները մինչ այսօր էլ շարունակվում են:
