Ապրիլյան օրագիր

Ցավոք, ամբողջ ամիսը անցկացրել եմ տանը, չէի կարող դուրս գալ և հանդիպել ընկերներիս հետ համաճարակի պատճառով, թեև գիտեք, թե ինչքան կարևոր է դեռահասներին իջնել բակ և զվարճանալ ընկերների հետ։

Որպեսզի տանը մեր ժամանակը զուր չվատնեինք համակարգչային խաղերի վրա, մեր քոլեջի դասավանդողները, ովքեր մեզ համար այս մեկ տարվա ընթացքում դարձել են ընկերներ, ուղարկում են տնային առաջադրանքներ և նախագծեր, բայց առաջադրանքներն ու նախագծերը սովորականի նման չեն, նրանք տարբերվում են նրանով, որ ուսանողների համար շատ հետաքրքիր են՝ ինձ նույնպես։ Ինձ ավելի շատ դուր են գալիս նախագծերը, քանի որ նրանք ավելի զվարճալի են և հետաքրքիր։ Շատ նախագծերի եմ մասնակցել այս ամիս, ահա մի քանիսը

(ոչ բոլորը)

Իմ գերդաստանը

Ընտանեկան խաղ

գինու համտես

ПОЭЗИЯ

Ինտելեկտուալ խաղեր

Չգիտեմ, թե երբ կավարտվի կարանտինը, բայց ես արդեն հոգնել եմ տանը մնալուց։ Կյանքիցս օրեր են անցնում, իսկ ես տանն եմ և դուրս չեմ գալիս։ Կարոտել եմ ընկերներիս, և չեմ համբերում, թե երբ եմ տեսնելու նրանց։

Շատ արագ անցավ ապրիլ ամիսը, և այս ժամանակահատվածում կատարել եմ բազում տնային առաջադրանքներ։

Հեռավար֊առցանց ուսուցում մարտի 30֊ ապրիլի 14/ ընդհանուր առաջադրանքները

Հեռավար-առցանց ուսուցում 13-30 ընդհանուր առարկաների ամփոփում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s