Ի՞նչպիսի պատճառներով էր Պարսկաստանը 1722 թվականին թուլացել։
Աֆղանները 1722 թվականին գրավեցին Պարսկաստանի մայրաքաղաքը, այդ իսկ պատճառով Պարսկաստանը սկսեց թուլանալ։
Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ռուսաստանը թուլացած Պարսկաստանի դեմ։
Ռուսաստանը հարմար առիթից օգտվելով որոշ տարածքներ գրավեց Կասպից ծովից: Պետրոս I-ինը Վրաստանի թագավոր Վախթանգ VI-ին առաջարկում է միանալ և պայքարել Պարսկաստանի դեմ։ Պատճառաբանելով իբրև Պարսկաստանին է պաշտպանում 1722թվականին արշավանք է կազմակերպում դեպի Անդրկովկաս։
Որտե՞ղ էին հանդիպել հայ-վրացական զինված ուժերը և ինչու՞ չստացվեց միացյալ ուժերով զինված ապստամբությունը։
Հայ վրացական ուժերը հանդիպում են Գանձակի մոտակա Չոլակ գյուղում, բայց հանդիպումը չստացվեց, քանի որ 1722 թվականի աշնանը լուր է գալիս ռուսներից, որ Դերբենտից նրանք նահանջում են և արշավանքը հետաձգում, վրաց և հայ զորքերը վերադառնում են հետ:
Քանի՞ պաշտպանական հենակետային ամրոցներ (սղնախներ) կային Արցախում։ Նշե՛ք դրանց անվանումները։
Արցախում կար 5 հենակետային ամրոց, դրանք էին՝ Գյուլիստանի,Ավետարանոցի,Շուշիի, Ջրաբերդի և Քարագլխի ամրոցները:
Ըստ 1724 թվականի հունիսի 12-ի ռուս-թուրքական պայմանագրի, ինչպե՞ս էր տարածաշրջանը բաժանվելու այս երկու երկրների ազդեցության գոտիների։
1722թվականի հունիսի 12ին Պոլսում կնքվում է պայմանագիր ,ըստ որի Ռուսաստանին անցնում է Մերձկասպյան շրջանները,իսկ Թուրքերին է անցնում Շամախիից արևմուտք ընկած տարածքները:
1724 թվականի Երևանի պաշարումը ինչպե՞ս ավարտվեց (նկարագրե՛ք կարճ):
Թուրքական զորքը 1724 թվի հունիսի 7-ին պաշարում է Երևանը և դարձնում ռազմական ճամբար: Հակառակորդի գրոհները հաջողությունների չեն հասնում: Պաշտպանությունը տևում է 3 ամիս: Պաշարները ավարտվելու պատճառով սեպտեմբերի 26-ին պաշարված քաղաքը հանձնվեց: Երևանի հերոսական պաշտպանությունը մի որոշ ժամանակով կասեցրեց թուրքերի առաջխաղացումը դեպի Սյունիք ու Արցախ:
1725 թվականին ինչպե՞ս ավարտվեց դեպի Արցախի Վարանդա գավառ թուրքերի արշավանքը, ի՞նչ կորուստներ ունեցան թուրքերը։
1725թվականի մարտին թուրքական 3 զորամաս մտան Արցախի Վարանդա գավառ: Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորեցին Արցախի 33 հայկական գյուղերում և գիշերային հանկարծակի գրոհով սպանեցին: Թուրք երկու փաշաները սպանվեցին, իսկ երրորդը գերի վերցվեց: Հայ զորքը հաղթանակ տարավ:
Ինչպե՞ս ավարտվեց թուրքերի կողմից 1726 թվականին Շուշիի գրավման փորձը, ինչպիսի՞ մարտավարություն ընտրեց օսմանյան բանակը այս գրոհից հետո։
1726թվին Շուշին գրավելու փորձ եղավ Թուրքերի կողմից, բայց հայերը դիմադրություն ցուցաբերեցին և 7 օրյա մարտերից հետո նրանք կորցնում են 800 զինվոր և վերադառնում են Գանձակ:
1728 թվականին ինչպիսի՞ պատճառներով առավելությունն անցավ թուրքերի կողմը։
Քանի որ հայ զինական ուժերը Ռուսաստանից օգնություն չստանալով հուսախափ էին լինում այդ իսկ պատճառով առավելությունն անցնում էր թշնամուն: Իսկ այդ իրավիճակից դուրս գալու նպատակով փորձում են բանակցել թուրքերի հետ:
Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպիսի՞ արդյունք կունենար ազատագրական զինված պայքարը Արցախում, եթե Ռուսաստանը չհրաժարվեր իր օգնությունը ցուցաբերելուց։
Կհաղթեինք։
