Ընթերցանությունը կարևոր տեղ է զբաղեցնում իմ առօրյա կյանքում: Մշտապես մեծ հետաքրքրությամբ եմ ընթերցում իմ սիրած հեղինակների ստեղծագործությունները: Գրքերի միջոցով տեղափոխվում եմ լրիվ այլ աշխարհ, ուր ապրում են գրական հերոսները: Այդ աշխարհը տարբեր է մեր իրականությունից: Այն գեղեցիկ է, հեքիաթային, բարի ու անկեղծ: Թեև ժամանակ առ ժամանակ այս հիասքանչ պատկերը խաթարում են ստեղծագործությունների բացասական հերոսները, սակայն նրանց կատարած չար գործերի համար կարևորվում են բարությունն ու ազնվությունը: Ցանկանում ես հավերժ մնալ այդ աշխարհում` սիրած հերոսների կողքին, սակայն պետք է վերադառնալ մեր իրականություն, ուր պետք է կիրառենք գրքերից ստացած մեր գիտելիքները և մեր ավանդն ունենանք մարդկության բարօրության մեջ:
