Այսօր (10.10.19.) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պ․Բլեյանի հետ անցկացվեց ասուլիս, որտեղ խոսվեց փոքր-ինչ նրա անցած ուղու և դպրոցի հիմնադրման մասին։ Ասուլիսին մասնակցում էին Քոլեջի ուսանողները և կրթահամալիրի աշակերտները։
Պ․ Բլեյանի ներկայանալուց հետո սկսեցին նրան հարցեր տալ։ Ուսանողները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև փոքրիկ սեբաստացիները, որոնք ակտիվ հարցեր էին տալիս և առաջարկում իրենց հետաքրքրող թեմաները։
Բոլորիս շատ հետաքրքիր էր լսել մեր տված հարցերի պատասխանները։ Մենք խոսեցինք կրթահամալիրի կարգ ու կանոնից, անդրադարձանք ճամբարներին և հասկացանք, որ ճամբարները ուսումնական ծրագրի մի մասն են, որոնք չի կարելի բաց թողնել։
