գրականություն Վիլյամ Սարոյան. առակ խելացի տղայի և թագավորի մասին 16 Окт 201917 Окт 2019 Այս թագավորը իր օրն անցկացնում էր մարդկանց զանազան անհեթեթ հանձնարարություններ տալով ու կարծում էր, թե իր նման խելոքը չկա, մինչդեռ նրա երիտասարդ խորհրդականներից մեկը շատ ավելի խելամիտ էր, քան թե…
գրականություն Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը» 16 Окт 2019 Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի…
Հայոց պատմություն Քրիստոնեության ընդունումը Հայաստանում 15 Окт 2019 Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն։ Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում…
գրականություն Վիլյամ Սարոյան «Կույրի պատմությունը» 15 Окт 2019 Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով դեպի Բիթլիս են ուղևորվում, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում, ով առաջ էր շարժվում խարխափելով: Ամուսինն ասում է կնոջը. - Աստված քեզ երկու աչք է տվել, իջիր և ոտքով գնա, իսկ կույրը թող էշին նստի: Կինը պատասխանում է. - Կույրը խորամանկ է, արի սուս ու փուս անցնենք կողքով: Բայց ամուսինը խղճում է կույրին և շատ է ուզում, որ նա էշով գնա: - Տեսնո՞ւմ ես, - ասում է, - ոտքն արդեն վնասել է: Իջիր, թող էշին նստի: Կինն էշից իջնում է, և կույրը տեղավորվում է ամուսնու կողը: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ քշում են էշը, և նրանք վերջապես քաղաք են հասնում: Ամուսինը դիմում է կույրին. - Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր: - Իջնե՞մ, - զարմանում է կույրը: - Ինչ է, թե սարերով ուղեկցել եք էշիս, ուզում եք անասունս ինձնից խլե՞լ: Կինը զգում է մոտալուտ դժբախտությունն ու հառաչում: - Հիմա՛ր ամուսինս, ասում է նա: - Իջի՛ր, խնդրում եմ, - կրկնում է ամուսինը, - քեզ խղճացի և էշովս մինչև քաղաք բերեցի: Հիմա քո ճամփով գնա: Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ են հավաքվում: Կույրը իր պատմությունն է պատմում նրանց: Ամուսինը զգում է, որ մարդկանց համակրնաքը ավելի շատ կույրի կողմն է, քան իր՝ ասում է կնոջը. - Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք: - Ճի՛շտ ես ասում, - պատասխանում է կինը, - գնացի՛նք: Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է. - Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել, իսկ կինս ողջ-առողջ տղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ: Կինը վախից նվաղում է: Ամուսնու լեզուն կապ է ընկնում: Ամբոխը կույրին է հավատում: Չէ՞ որ կույր էր: նրան խղճում էին, որովհետև չէր տեսնում:…
Էկոլոգիա Եթե ես լինեի Հայաստանի ղեկավարը, ինչպես կլուծեի աղբի խնդիրը 14 Окт 201914 Окт 2019 Եթե ես լինեի Հայաստանի ղեկավարը, կկազմակերպեի շաբաթօրյակներ։ Ամեն շաբաթ կհրամայեի ժողովրդին դուրս գալ իրենց տներից և հավաքել շրջակայքը։ Կտուգանեի քաղաքացիներին աղբը գետնին թափելու համար։
Ռուսերեն упражнение 14 — 18 октября 14 Окт 201922 Окт 2019 Урок первый Классная работа Употребление союза чтобы стр. 13-14 из рабочей тетради.Читать далее "упражнение 14 — 18 октября"
Անգլերեն “Mkhitar Sebastatsi” Educational Complex 14 Окт 201917 Окт 2019 “Yerevan Mkhitar Sebastatsi’’ Educomplex is a state experimental non-profit public educational institution realizing public education with alternative author educational programs at 5 pre-schools, 5 primary schools, a middle and a…
Հայոց լեզու Առաջադրանք 14 Окт 201914 Окт 2019 1.Փակագծում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը: Հեռավոր անապատում (մոլեգնում, վարարում) էր մրրիկը:Читать далее "Առաջադրանք"
Հասարակագիտություն ԻՆՉ Է ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ 12 Окт 201914 Окт 2019 Երջանկությունը մարդու առավելագույն հոգեկան բավարարվածությունն է: Երջակություն ասածը յուրաքանչյուր ոք ընկալում է յուրովի: Երեխայի համար դա կարող է լինել ծնողի ժպիտը, մյուսի համար մի կտոր հացը, երրորդի համար հարազատ մարդկանց…
Հայոց պատմություն Հելենիզմը Հայաստանում 12 Окт 201914 Окт 2019 Հելլենիզմ կամ հունականություն, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան (մ.թ.ա. IV - մ.թ.ա. I դդ.)։ Սկզբնավորվել է Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո, սկսել է գերակայել հունական մշակույթը և լեզուն։Читать далее "Հելենիզմը Հայաստանում"