Քայլարշավ և Թռչնադիտարկում Վայոց ձորում. Գործնական աշխատանք

Նախագծի հղումը

Որպես գործնական աշխատանք ուղևորվել ենք Վայոց ձորի Ելփին և Ռինդ գյուղերը՝ քայլարշավի և թռչնադիտարկման, որոնք հանդիսանում եմ էկոզբոսաշրջության երկու առանձին ճյուղեր։

Ելփին գյուղը գտնվում է Ելփին գետի ափին։ Մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 26 կմ դեպի դեպի հյուսիս-արևմուտք, իսկ մայրաքաղաք Երևանից՝ 97 կմ: Ռինդ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 25 կմ դեպի արևմուտք և Վարդենիսի լեռնաշղթայի Արփայի հովիտը իջնող լեզվակաձև սարվանդի վրա։

Քայլարշավի տևողությունը 14 կիլոմետր էր և բավականին դժվարանցանելի։ Թռչնադիտարկումը իրականացրել էինք հատուկ սարքավորումների՝ հեռադիտակների միջոցով, և դիտարկել ենք հարակից տարածքում գտնվող թռչուններին։

Ստորև կներկայացնեմ թռչունների տեսակներին, որոնց դիտարկել ենք․

Սև ճայ

Նկարը econews.am

Ճայերի ընտանիքին պատկանող նստակյաց և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում։

Սևագլուխ դրախտապան

Նկարը` wikipedia.org

Գեղանի կեցվածքով թռչուն է։ Մարմնի երկարություն 16-17 սմ է, թևերի բացվածքը՝ 2630 սմ, կենդանի զանգվածը՝ 23-30 գրամ։ Հասուն արուի գլուխը սև է, մարմինը վերևից՝ դարչնագույն-շիկակարմիր, թևերը՝ սևավուն, մարմինը ներքևից՝ դեղին։ Էգի մարմինը վերևից դարչնագույն-մոխրագույն է, ներքևից՝ փոփոխական բաց դեղին։ Երիտասարդն ավելի բաց գույնի է և խայտավոր, ներքնապոչը՝ բաց դեղին։ Արուներն անընդմեջ երգում են՝ տեսանելի տեղում նստած։ Բնակվում է բաց թփուտային տարածքներում՝ կիսաանապատներից մինչև ենթալպյան մարգագետիններ։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։ 1985 թվականից սկսած՝ նկատվում է թվաքանակի վտանգավոր անկում, ուստի անհրաժեշտ է անհատական պաշտպանության միջոցների կիրառում։ Սևի ու դեղինի գեղեցիկ համադրությամբ փետրավորման շնորհիվ որոշակի գեղագիտական արժեք է ներկայացնում հատկապես անազատ պայմաններում։


Արտույտ

Նկարը` wikipedia.org

Ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիքից են։ Հայտնի է 78, Հայաստանում՝ 8 տեսակ։ Փոքր, 110-230 մմ երկարությանը, 15-70 գ կենդանի զանգվածով երգեցիկ թռչուններ են։ Ունեն ամուր կառուցվածք, համեմատաբար մեծ գլուխ, կարճ ոտքեր (հարմարված են գետնին ազատ շարժվելուն)։ Հետին մատի եղունգն ուղիղ է և ավելի երկար մյուսներից։ Փետրածածկը համեստ գույներով ու գուներանգներով է։ Հիմնականում բաց տարածությունների թռչուններ են։ Քուջի և կրծքի վրա հաճախ բծեր են լինում։ Էգը և արուն արտաքինից չեն տարբերվում։ Երգում են թռիչքի ընթացքում՝ թևերի ու պոչի բացվածքով ցուցադրում հարսանեկան խաղերի դրվագներ։ Բնադրում են գետնին, դնում՝ 4-6 ձու, թխսակալում՝ 12-16 օր։ Սնվում են միջատներով, մոլախոտերի, մշակաբույսերի, հացազգիների գետնին թափված սերմերով (ցողունի երկարության պատճառով հասկերը չեն կարողանում կտցել)։ Բնակվում են բաց տարածություններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառի բացատներում, հարթավայրերում, լեռներում։

Արծիվ

Ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ են։ Աչքի են ընկնում լավ զարգացած մագիլներով, ինչը թույլ է տալիս որսալ մկնակերպ կրծողներից մինչև փոքր սմբակավորներ։ Երբեմն նրանց անվանում եմ հիմա թռչուններ։

Ֆոտոշարք

Оставьте комментарий