Ողջունում եմ այս նյութը կարդացողին և բարի գալուստ իմ բլոգ, որտեղ կտեսնեք այս 4 տարիների ընթացքում կատարածս աշխատանքներն ու նախագծերը։ Ես Մարիամն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ի քոլեջի 4րդ կուրսի «զբոսաշրջություն» բաժնում։ Թեև սովորում եմ այս բաժնում, բայց հետաքրքություններս այլ են ապագա մասնագիտությանս հարցում։ Դասերիս հետ մեկտեղ սովորում եմ կար ու ձև, որը շատ կուզեմ յուրացնել և ապագայում կարել նորաձև հագուստներ։ Քոլեջում ամենաշատը սիրում եմ մտերմիկ հարաբերությունները թե՛ ուսուցիչների, թե՛ ուսանողների հետ։ Վստահ կարող եմ ասել, որ քոլեջը իմ երկրորդ տունն է։ Այստեղ են իմ ամենամոտ ընկերները, որոնց հետ այս 4 տարին անցկացրել եմ և ունեմ ուրախ հուշեր։ Այստեղ են իմ ամենասիրելի դասավանդողները, որոնցից սովորել եմ շատ բաներ ոչ միայն գիտելիքների այլ նաև կյանքի առումով։
Ես ընտրել եմ <<Աիդա Պետրոսյան>> անվանակարգումը։ (Կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` «Սովորող-սովորեցնող» նախագծի իրականացում-տարածում)։
Առաջինը, որ ցանկանում եմ ներկայացնել՝
«Սեբաստացու օրեր» նախագծի և ռուսերեն լեզու առարկայի շրջանակներում ընկերներիս հետ միասին նկարհանել ենք կատակերգություն ժանրին պատկանող ֆիլմ, որը իր բնույթով ներկայանում է որպես կրթահամալիրի գովազդ։
Ֆիլմի գլխավոր հերոսը, ով ապրում է գյուղում պատահաբար նորություններով իմանում է «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ի մասին, ինչպես նաև կրթահամալիրում գտնվող ագարակի մասին և ցանկություն է ունենում գնալ և գողանալ ձիերից մեկին։ Իսկ թե ինչ է լինում հետո՝ կիմանաք ֆիլմը դիտելուց հետո։
Հաջորդ տեսանյութը, որը ուզում եմ ներառել այս գրառման մեջ՝
Այս տեսաֆիլմը, որը կարելի է անվանել «վլոգ», ծառայում է որպես հուշ մեր կրթահամալիրի ամենակարևոր տոներից մեկի՝ հարիսայի ծեսի օրից։ Աշխարհում 2021 թվականն էր, գնացել էինք ընկեր Նելլիենց տուն։
Հաջորդը զբոսաշրջություն առարկայի հերթն է՝
Զբոսաշրջություն առարկան սկսել եմ սիրել 2րդ կուրսից, երբ ընկեր Տիգրանը դարձավ մեր ուսուցիչը։ Այս առարկայի շրջանակներում կատարել եմ շատ աշխատանքեր, որոնք օգնել են բարելավել իմ գիտելիքները։ Իմ դիպլոմային աշխատանքի թեման է էկոտուրիզմը աշխարհում և Հայաստանում, որը ես պետք է ներկայացնեմ 2023 թվականի մայիսին։ Եթե ձեզ հետքրքիր է կարող եք անցնել այս հղումով՝
Տվյալ առարկայի շրջանակներում կատարածս աշխատանքներն են՝
- 3-օրյա տուր Տավուշի մարզում
- 7֊օրյա հագեցած տուր Հայաստանում
- Հայաստանի մարզերի թանգարանները
- Արկածային տուրիզմը Թաիլանդում
- Ուխտագնացություն դեպի Երուսաղեմ
- Գաստրո տուրիզմը Չինաստանում
- Չինաստանի 3 ամենահայտնի թանգարանները
- Գինեգործության շրջաններ Իսպանիայում
- Առողջարանային տուրիզմը Իսպանիայում
- Լեռնագնացությունը Ճապոնիայում
Հաջորդ հետաքրիքր նախագիծն է՝
Проект «Древняя Армения», որի շրջանակներում 8-րդ դասարանցիների համար կազմակերպել էինք միջոցառում և ներկայացրել նրանց հին Հայաստանի մասին, նայել մեր պատրաստած տեսաֆիլմը և պատասախանել նրանց հարցերին։
Նշեմ նաև, որ «Սեբաստացիներ» հիմնադրամը համագործակցելով «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի հետ կազմակերպել են եռօրյա ճամփորդություն դեպի Ուրցաձոր։ Ուզում եմ կիսվել իմ ուրախությամբ և ասել, որ ես 3 անգամ մասնակցել եմ այդ ճամփորդություններին։ Վերջին անգամ վերջերս ենք գնացել, ներքևում կթողնեմ պատումս՝
Վերջում ցանկանում եմ տեղադրել մեր ճամփորդություններից մնացած վլոգերը, որոնք կարող եք դիտել ու երանի տալ մեր լավ ու բարի օրերին։ (Ֆիլմերի օպերատոր և մոնտաժող՝ Նելլի Միսկարյան)
Շնորհակալություն ուշադրության համար
