Մարքեթինգը տուրիզմում

Մարքեթինգը գիտություն է որը ուսումնասիրում է շուկան, տարբեր մարքեթինգային միջոցառումների միջոցով թույլ է տալիս նախագծել, մշակել պրոդուկտ, մշակել գին և այլ պրոդուկտի տարածման մեթոդները, ինչպես նաև խթանել ապրանքների և ծառայությունների իրացմանը։

Մարքեթինգային միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը որոշվում է հետևյալ պատճառներով`

  • Ազատ մրցակցությունը,
  • Նույնատիպ ապրանքների կամ ծառայությունների ընտրության հնարավորությունը,
  • Սպառողների բարձր տեղեկատվությունը։

Մարքեթինգային գործունեությունը ուղղված է`

  • Սպառողների խմբերի բացահայտման և դրանց վերլուծությամբ,
  • Այդ խմբին համապատասխան ծառայությունների կամ ապրանքների արտադրմամբ,
  • Ծառայություններին համակցող ընկերությունների կոորդինացիայով,
  • Գտնել բիզնեսի վերահսկման ճանապարհներ յուրաքանչյուր մակարդակի վրա։

Մարքեթինգը զբոսաշրջության մեջ զբոսաշրջային ապրանքների և ծառայությունների առաջխաղացման, մշակման և խթանման, միջոցառումներին ուղղված գործունեություն է։

Այս մարքեթինգի սպեցիֆիկ բնույթը որոշվում է զբոսաշրջային պրոդուկտի յուրահատկություններով։

Զբոսաշրջային պրոդուկտը նյութական և ոչ նյութական սպառողական գնումների մի խումբ է, որը անհրաժեշտ է զբոսաշրջիկին իր պահանջմունքները բավարարելու համար։ Այն բացկացած է երեք մասից`

  • Տուր
  • Գիդի ծառայություն
  • Սպառման ապրանքներ

Զբոսաշրջային ծառայությունները ունեն 7 բնութագրիչներ`

1. Ծառայությունը հնարավոր չէ պահեստավորել,

2. Ծառայությունների ոչ նյութական լինելը, ինչը նշանակում է, որ այն հնարավոր չէ չափել որպես պրոդուկտ, այդ իսկ պատճառով շատ կարևոր է սպառողների կարծիքը և ընկերության համբավը։

3. Ծառայության սեզոնայնությունը, ինչը սեզոնի միջանկյալ շրջանում առաջարկվում են ծառայություները խթանող միջոցառումներ (ցածր գներ, փառատոներ, հավելյալ ծառայություններ և առաջարկի դիվերսիֆիկացիա)։

4. Ծառայության ստատիկություն, այսինքն որոշակի տեղի հետ կապվածություն (հյուրանոցը կամ բազան հնարավոր չէ տեղափոխել)։

5. Ծառայության ձեռք բերման և այն օգտագործման ժամանակային տարբերություն։

6. Արտադրողի և սպառողի տարածքային տարբերություն։

7. Սպառողն է հաղթահարում մեծ տարածություն, որպեսզի հասնի ծառայությանը և ոչ թե հակառակը։

Оставьте комментарий