Գինեգործության շրջաններ Իսպանիայում

Իսպանիան աշխարհի խոշորագույն գինի արտադրողներից մեկն է։ Գինեգործությունն Իսպանիայում համարվում է երկրի տնտեսության կարևոր ճյուղերից մեկը և ունի երկարամյա ավանդությաներ։ Համաձայն Խաղողի և գինու միջազգային կազմակերպության (OIV)՝ 2011 թվականին գինու արտադրությամբ Իսպանիան հանդիսացել է աշխարհում երրորդ երկիրը (Իտալիայից ու Ֆրանսիայից հետո) (34,3 միլիոն հեկոլիտր) և առաջինը խաղողի այգիների տարածքով (1,0 միլիոն հեկտար)։ Այստեղ կան 69 շրջաններ, որոնք ունեն «Ծագման դավանանքի» կարգավիճակ, ինչպես նաև բազմաթիվ այլ որակյալ գինիներ՝ «Հեղինակային գինիներ», «Գարաժային գինիներ» և «Պլանտացիայի գինիներ» կարգավիճակով։ Իսպանիայի գինեգործական հարստությունը տպավորիչ է, և զարմանալի չէ, որ այստեղ խաղող են աճեցնում երկրի բոլոր շրջաններում՝ չնայած կլիմայական, հողային և այլ պայմանների տարբերությանը։ Իսպանիայի գինեգործական շրջաններ ճանապարհորդելը հնարավոր է ողջ տարին:

Ռիոխա Ալավեսա (Rioja Alaves) գինեգործության շրջան

Ռիոխա Ալավեսան՝ Բասկերի Երկրի ամենահարավային շրջանը, առաջիններից մեկն էր Իսպանիայում, ով մտածեց գինու զբոսաշրջության մատչելիության և գրավչության մասին։ 90-ականների վերջերից մեկը մյուսի հետևից գինեգործարանները սկսեցին հրավիրել լավագույն ճարտարապետներին ամբողջ աշխարհից՝ նոր շենքեր կառուցելու իրենց գործարանների համար՝ տարածաշրջանը վերածելով ժամանակակից ճարտարապետության իսկական բացօթյա թանգարանի:

Որոշ գինեգործարաններ գնացին ավանդական ճանապարհով և կառուցվեցին ավանդական «դղյակ» ոճով: Հնագույն, միջնադարյան մառանների տերերը փորձել են ամեն ինչ անել, որպեսզի իրենց նկուղները հասանելի և հետաքրքիր լինեն այցելուների համար։ Իսկ վերջին 20 տարիների վերափոխումների արդյունքում Ռիոխա Ալավեսան արժանիորեն դարձել է Իսպանիայի ամենագրավիչ շրջանը զբոսաշրջիկների համար՝ տրամադրելով հանգստի համար բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր։

Ռիբերա դել Դուերո (Ribera del Duero)

Ռիբերա դել Դուերոն Իսպանիայի գինու զբոսաշրջության ամենահետաքրքիր շրջաններից է: Վալյադոլիդի, Բուրգոսի և Սորիայի միջև դուք կգտնեք բազմաթիվ գինեգործարաններ, որոնք արտադրում են Իսպանիայի լավագույն գինիները։ Այս շրջանի խաղողի այգիներով և գինեգործարաններով երթուղին սերտորեն միահյուսված է հնագույն ամրոցների, վանքերի և Իսպանիայի լավագույն գոթական տաճարների հետ:

Ribera del Duero-ում արտադրվում է ավելի քան 1200 ապրանքանիշի գինի, գինու որակը վերահսկվում և կարգավորվում է այս շրջանի «el Consejo Regulardor»-ի խորհրդի կողմից։ Խորհրդի նորմերի համաձայն այս տարածաշրջանում արտադրվում է միայն կարմիր և վարդագույն գինիներ:

Ըստ հնեցման՝ Ռիբերա դել Դուերոյի գինիները դասակարգվում են՝

  • Երիտասարդ գինի, (Tinto Joven) մինչև 12 ամիս առանց հնեցման կաղնե տակառներում, վաճառքի է հանվում բերքահավաքից մի քանի ամիս անց:
  • Տինտո Կրիանսա (Tinto Crianza) գինի, որը հնեցվել է առնվազն 12 ամիս կաղնե տակառներում և վաճառվում է բերքահավաքից հետո երկրորդ տարվա հոկտեմբերի 1-ից ուշ:
  • Տինտո Րեսերվա (Tinto Reserva) կաղնե տակառներում և շշերում 36 ամիս հնեցման գինի, իսկ տակառում հնեցման ժամկետը առնվազն 12 ամիս է։ Շուկա է մտնում հոկտեմբերի 1-ից՝ բերքահավաքից 3 տարի անց։
  • Գրան Րեսերվա (Gran Reserva) 60 ամիս հնեցման գինի կաղնե տակառներում և շշերում, նվազագույնը 24 ամիս տակառում: Շուկա է մտնում հոկտեմբերի 1-ից՝ բերքահավաքից 5 տարի անց։

Ռիբերա դել Դուերոյի և ամբողջ Իսպանիայի ամենալեգենդար գինեգործարանը, անկասկած, Վեգա Սիսիլիան է (Vega Sicilia), այն ստեղծվել է 1864 թվականին, և 20-րդ դարում միջազգային շուկայում իսպանական գինու առաջին «հաղթանակները» կապված են դրա հետ։ Հայտնի Վեգա Սիսիլիա Ունիկո (Vega Sicilia Unico) գինին 1962 թվականին առաջին անգամ Իսպանիայում ստացել է 100/100-ը Ռոբերտ Պարկերից (լրագրող, գրող, հրատարակիչ, փաստաբան և գինեգործ): 2016-ին Ռիոխա Ռիոխայում բացվել է Մական (Macán) գինեգործարանը Ռոթշիլդների ընտանիքի հետ միասին, այս գինու պահոցի բացմանը ներկա է եղել Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը: Այժմ այս ընկերությունը տարեկան վաճառում է 800,000 շիշ, միջինը 40 եվրո մեկ շիշը, ընկերության հիմնական շուկան ԱՄՆ-ն է, իսկ չինական շուկան զարգանում է շատ արագ։

Այս շրջանի հաջորդ գինեգործարանն է Պինգուսը (La Bodega Dominio de Pingus), որը ստեղծվել է 1995 թվականին դանիացի Պիտեր Սիսեկի կողմից, նա ավարտել է Բորդոյի համալսարանը՝ գինաբանության ֆակուլտետը, այնուհետև աշխատել է Կալիֆորնիայում: Այնուհետև Պիտեր Սիսեկը գնում է 2 հողատարածք Րիբերա դել Դուերոյում, Բարոսո Բարոսոյում 2,5 հեկտար 70 տարեկան վազով, իսկ Սան Կրիստոբալում 1,5 հեկտար 65 տարեկան վազով, սկսում է աճեցնել Tinto Fino խաղողատեսակը, ինչպես նաև Tempranillo տեսակը: Փիթեր Սիսեկը 1996 թվականի խաղողի բերքահավաքից իր առաջին գինին ուղարկում է ԱՄՆ, որտեղ այն վաճառվում է 400 դոլարով մեկ շիշը և ստանում համաշխարհային ճանաչում: Ռոբերտ Փարքերն անվանում է Pingus-ը լավագույն գինին, որը երբևէ համտեսել է: Ներկայումս Պինգուսը Իսպանիայում ամենաթանկ գինին է, մեկ շիշի գինը 1000 եվրոյից ավելի է։

Գալիսիայի Ռիաս Բայխաս շրջան (Rías Baixas)

Գալիսիայի Ռիաս Բայխաս (Ցածր գետեր) շրջանի հայտնի գինեգործական շրջան է, որը հայտնի է իր սպիտակ գինիներով՝ պատրաստված Ալբարինո խաղողատեսակից: Այստեղի խաղողի այգիները զբաղեցնում են մոտ 3800 հեկտար հողատարածք։ Albariño խաղողը աճեցվում է լանջերին: Խաղողի այգիները փոքր են, հետևաբար, Ռիաս Բայխասի շրջանի գինիները բավականին թանկ են։

Աղբյուրներ՝

madrid-tour.ru

www.the-spain.com

www.vinofan.ru

Оставьте комментарий