Երկու քույր ենք, երկուսն էլ մի բոյի

Եվս 3 օր Ուրցաձորի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» էկոտնակում։ Նախագծի հղումը` այստեղ։

Արդեն փոխադրվել եմ 4րդ կուրս ու երբ նայում եմ հետ ուրախությամբ հիշում եմ բոլոր ճամփորդությունները, որոնց մասնակցել եմ 1ի կուրսից սկսած։ Ինչպես բոլորն են ասում` տարիները թռնում են։

Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել քոլեջով ճամփորդել Հայաստանով մեկ։ Հիշողությանս մեջ մնաց նաև Ուրցաձորյան այս 3 հրաշալի օրերը։ Սա իմ համար հնարավորություն էր վայելել ընկերներիս ներկայությունը և ճանաչել նրանց ավելի մոտիկից, բացահայտել մարդկանց ու ծանոթանալ նոր մարդկանց հետ։ Այս օրերում հասցրել ենք միասին զբաղվել հետաքրքիր գործողություններով, որոնք պատրաստել էին մեզ համար այստեղի աշխատողները։ Ունեցել ենք բնապահպանական ֆիլմերի դիտում-քննարկում (փղերի հանդեպ վատ վերաբերվելու մասին դոկումենտալ ֆիլմ և ակտիվիստների մասին, ովքեր պայքարում էին ծառահատման դեմ), դասընթացներ «Կլիմայի փոփոխություն», «Անտառային հրդեհների կանխարգելում» թեմաներով, Խաղացինք հետաքրքիր ուսումնական խաղեր ու արջերին կերակրեցինք դդումներով։ Նաև բարձրացանք մի փոքր վերև, որպեսզի տեսարանը տեսնենք վերևից։ Հասցրեցինք դիմավորել արևածագը և մայրամուտը, ինչպես նաև գիշերը հիանալ աստղազարդ երկնքով։ Վերջին օրը ունեցանք քայլք Խոսրովի արգելոցում, Վեդի ափի կողքով, հետո վերադարձանք Երևան։

Իսկ թե ինչու եմ նյութը վերնագրել «Երկու քույր ենք, երկուսն էլ մի բոյի», թող մնա գաղտնիք, կհասկանան միայն ներկա գտնվողները։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար և շնորհակալ եմ ընկեր Մարիամին նախագծի ու համով ուտեստների համար։

Оставьте комментарий