Եռօրյա ճամբար Ուրցաձորում

Վերջապես ավարտվեց ուստարին ու սկսվել են երկար սպասված ամառային արձակուրդները, ինչին սպասում էինք ամբողջ տարի։ Որոշեցի նույնպես մասնակցել այս ճամփորդությանը։ «Սեբաստացիներ» հիմնադրամը համագործակցելով «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի հետ որոշել են կազմակերպել ճամփորդություն, որի միջոցով մենք կկարողանանք ծանոթանալ իրենց ծավալած գործունեությանը։ 

Առաջին օր.

Առաջին օրը արդեն իսկ շատ հետաքրքիր անցավ։  Էլադա Ալավերդյանը, ով կազմակերպության մենեջերն է, մեզ ծանոթացրեց տեղանքին։ Երեկոյան դիտեցինք հուզիչ դոկումենտալ ֆիլմ փղերի մասին, որտեղ ցուցադրվում էր փղերի հանդեպ վատ արարքները։ Իհարկե, այդ ֆիլմը շատ ազդեցիկ էր, ցավալի է, որ մարդիկ ունակ են այդպիսի ստոր արարքների։

Երկրորդ օր.


Երկրորդ օրը սկսվեց առավոտյան քայլքով դեպի Տափի Բերդ, որից հետո հոգնած և ծարավ վերադարձանք Էկոտնակ։ Հետո Բեռտա Մարտիրոսյանը, ով այստեղի վայրի բնության լուսանկարիչն էր, մեզ ներկայացրեց պրեզենտացիա «Էկոտուրիզմը և լուսանկարչությունը» թեմայով։ Ծանոթացանք Հայաստանի թռչունների տեսակներին, ինչը շատ հետաքրքիր էր։ Եվ իհարկե, չեմ կարող չնշել ընկեր Մարիամի խոհարարական տաղանդի մասին, բոլորս կուշտ ենք և գոհ։ Ամենահավեսը վայրի ծիրան քաղելն էր արջերի համար։

Երրորդ օր.

Ցավոք, արդեն վերջին օրն է, որ կտրվել ենք աղմկոտ քաղաքից ու եկել այս հրաշք էկովայրը։ Առավոտյան արթնանալուց ու նախաճաշելուց հետո վերադարձանք Երևան, ճանապարհին այցելելով Ազատի ջրամբար։

Շնորհակալ եմ այս հետաքրքիր ճամփորդության համար։

Оставьте комментарий