Հայաստանում առկա են լուրջ բնապահպանական խնդիրներ: Այսօր, հենց այստեղ կբարձրաձայնեմ Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների մասին և կներկայացնեմ լուծման տարբերակները։
Մարդը բնությունից շատ է վերցրել նրան վերադարձնելով համարյա ոչինչ: Դրա հետևանքով բնությունն սկսել է աղքատանալ, նվազել են նրա բնական պաշարները, սկսվել է համընդհանուր դեգրադացիան: Անտառն ու կանաչ բուսականությունը, այդ թվում նաև այգիները պահպանելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել անտառային շրջաններում եղած արդյունաբերական ձեռնարկությունների կողմից արտադրված թունավոր գազերի, ծխի, փոշու վերացման համար պահանջվող միջոցառումների, օդը մաքրող սարքավորումներ կառուցելու գործի արագացման համար:
Արդյունաբերության, ջերմաէլեկտրակայանների, տրանսպորտային միջոցների արտանետումները, կենցաղային աղբի և այլ օրգանական նյութերի հսկայական զանգվածների փտումից առաջացած գազերը աղտոտում են Երկրի օդային ավազանը: Սա կարող է ունենալ ինչպես տեղային, այնպես էլ համամոլորակային բացասական ներգործություն: Վերջին երկու տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են «անցքեր»։ Գիտնականների կարծիքով դրա պատճառը ինչպես որոշ բնական գործընթացներն են, այնպես էլ անտրոպոգեն, այսինքն` մարդածին արտանետումները մթնոլորտ:
Այսօր գործում են այնպիսի ձեռնարկություններ որոնք արտահանում են կեղտոտ գազեր և աղտոտում են մթնոլորտը, ինչպիսին օրինակ՝ Մեծամորի ատոմակայանը: Աղտոտման մեջ մեծ դեր ունեն նաև ավտոմեքենաների գազերի արտահանումը, մի շարք քիմիական գործարանների թունավոր նյութերի արտադրումը: Վերցնենք օրինակ նախկինում գործող «Նաիրիտ» գործարանը, որը արտահանում էր թունավոր նյութ և վնասում էր մարդու կյանքը: Այդ գործարանում աշխատող շատ մարդիկ ունեին տարբեր տեսակի հիվանդություններ, բայց քանի որ ապրելաձևի ուրիշ միջոց չկար շարունակում էին աշխատել: Այս բոլորը նպաստում են մարդկային կյանքի կրճատմանը: Մթնոլորտի աղտոտմամբ պայմանավորված հիվանդություններից տարեկան աշխարհում մահանում է 2,7 միլիոն մարդ:
Մեր երկրում աղետալի հետևանքներ է շարունակում թողնել նաև հանքարդյունաբերությունը, որոնք են՝ Թեղուտի, Քաջարանի, Ջերմուկի հանքերի շահագործումը։ Հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով և թափոններով: Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված աշխատանքներ չեն կատարվում:
Կեղտաջրերի ստեղծումից այսօր բնակչությունը ունենում է տարբեր տեսակի հիվանդություններ, որոնք բերում են նաև մահացության դեպքերի: Ունենք ջրամբարներ, որտեղ ջուրը ենթարկվում է պրոֆիլակտիկական մեծ աշխատանքների` մաքրման, բայց այդ ու հանդերձ այդ աշխատանքները լիովին չեն բավարարում ջրի մաքրմանը: Եթե մենք այսօր նայենք մեր գետերի, առուների նաև ջրամբարների մեջ ապա մեծ քանակության աղբ ու կեղտ կտեսնենք: Այսօր դժվար է հասնել այն բանին, որ մարդ կարողանա հասկանա, որ աղբի համար նախատեսված են հատուկ աղբարկղեր, աղբանոցներ, և որ իրենց այդ տեսակի անտարբերությունը բնաթյան վերաբերյալ բերում է շատ պրոբլեմների առաջացումը:
Հայաստանի Հանրապետությունը ունի քաղցրահամ (խմելու ջրի ) և առհասարակ ջրի խնդիր: Բայց սրան ի պատասխան այսօր տեսնում ենք, թե ինչպես է ջրային տարածքները ՝ գետերը , լճերն ու արհեստական ջրային ավազանները մեծ արագությամբ ծածկվում Հէկ –երով: Իհարկե գիտենք, որ ՀԷԿ-երի միջոցով էլեկտրաէներգիայի ստացման պրոցեսը էկոլոգիապես անվնաս է, սակայն ամեն դեքում ՀԷԿ-երը ևս թողնում են իրենց բացացասական հետևանքները բնության վրա՝ ՀԷԿ-երի կառուցումը հանգեցնում է հողային տարածությունների ջրածածկմանը: Շատ հաճախ, ՀԷԿ-եր կառուցված վայրերում ականատես ենք լինում հողերի տեղատարման (էրոզիա) երևույթի:
Այն անտառները, որոնք լի են եղել տարբեր տեսակի ծառերով այսօր «տկլոր» պատկեր ունեն: Եթե նախկինում մենք պարծենում էինք մեր Ծաղկաձորի գեղատեսիլ անտառային վայրով, և ոչ միայն մենք այլ տարբեր երկրներից մեզ այցի եկած տուրիստները, ապա այսօր կարող ենք միայն տխուր տեսարանի ականատես լինել: Ծաղկաձորը դառել է միայն հյուրանոցային համալիրների, ռեստորանների վայր: Սա է այսօրվա մեր բնության իրական պատկերը: Այս չափազանց լուրջ էկոլոգիական հիմնախնդիրը կարող է և տեղային, և տարածաշրջանային, և համամոլորակային նշանակություն ունենալ: Անտառ էկոհամակարգը բույսերի և կենդանիների զգալի մասին համար ապրելավայր է և նրա ոչնչացումը կհանգեցնի դրանց անդառնալի կորստին: Անտառները նաև հողաստեղծ և ջրապահպան գործոն են, կանոնավորում են տարածաշրջանի կլիման, ջրային հաշվեկշիռը: Բացի այդ, անտառը Երկրի թոքերն է կամ թթվածնի գործարանը: Չլինեն անտառները` թթվածինը մթնոլորտում արագ կսպառվի, քանի որ այն անհրաժեշտ է ինչպես կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար, այնպես էլ տնտեսության բոլոր ոլորտներում: Վերջին տարիներին ապօրինի հատումները դարձել են անտառային տնտեսության զարգացմանը խոչընդոտող ամենահիմնական պատճառներից մեկը, որը պայմանավորված է ինչպես աղքատության բարձր մակարդակով, այնպես էլ հետապնդում է կոմերցիոն նպատակներ: Ապօրինի հատումների ներկայիս մակարդակն ավելի քան 10 անգամ գերազանցում է հատումների օրինական ծավալները:
Ըստ գիտնականների տվյալների մեր մոլորակի վրա ապրող կենդանիների թռչունների, ձկների թիվն ավելի մեծ է, քան աստղերի թիվը, սակայն դա այդպես չէ, իրականում շատ տեսակներ վերանում են աղետալի արագությամբ: Մեր միակ հարստությունների պահպանման համար ստեղծվեց կենդանաբանական այգին, որը պահպանում է յուրահատուկ կենդանիների, թռչունների, ջրային կենդանիների նմուշները: Սակայն նորից ելնելով կենցաղային պայմաններից այսօր նրանց պահպանման հարցը լուրջ պրոբլեմների առաջ է կանգնում: Կենդանիների նկատմամբ կոպիտ, բնության հանդեպ անփույթ վերաբերմունքը այլևս քրեականապես պատժելի արարք չէ Հայաստանում, այնպես որ, կարելի է ասել, որ օրենսդրական դաշտը բացակայում է, և իրավիճակն օրեցօր վատանում է։ Հայաստանի «Կարմիր գրքում» ընդգրկված է անհետացման եզրին հայտնված ողնաշարավորների 156 տեսակ: Հատկապես վտանգված են հայկական մուֆլոնը և կովկասյան ընձառյուծը` Հայաստանում նրանց ընդամենը մի քանի առանձնյակ է մնացել:
Էլ չխոսեմ աղբը հատակին նետելու մասին, քանի որ դա մեծագույն հիմնախնդիրներից մեկն է։
Աղբի քանակը տարեցտարի աճում է: Դրա պատճառներից են
· Երկրագնդի բնակչության աճը
· Միանգամյան օգտագործման ապրանքների մեծ քանակությունը
· Օգտագործվող ապանքատեսակների բազմազանության աճը
· Մարդկանց կենսամակարդակի բարձրացումը և գիտության ու տեխնիկայի նորանոր նվաճումները
Մարդկանց կենսամակարդակի բարձրացումը հնարավորություն է տալիս դեն նետել իրեր, որոնք դեռևս կարելի է օգտագործել, բայց մարդիկ դրանք ժամանակակից չեն համարում և դեն են նետում, նպաստելով աղբի քանակի ավելացմանը: Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե 1 տարվա կենցաղային աղբը չոչնչացվի և ամբողջ աշխարհից հավաքվի մեկ տեղ, ապա կառաջանա շուրջ 6000 մետր բարձրությամբ աղբի սար:
SWOT վերլուծություն
Ուղեղ կողմեր։
Այս աղետալի խնդիրները լուծելու համար, տարբեր կազմակերպություններ կազմակերպում են միջոցաումներ, որոնց շնորհիվ մեղմանում է խնդիրը։
- Մեր հանրապետությունում գործում են տարբեր հիմնարկություններ և կազմակերպություններ, որոնք պայքարում են բնության աղտոտման դեմ:
- Մեր բուհերում զարգացել է բնապահպանության առարկայի ուսումնասիրույունը, որը մեծ դեր է կատարում մեր ներկա կյանքի համար: Ուրախալի փաստ է, որ մեր այսօրվա սերունդը հոգ է տանում բնության պահպանման համար, ուսումնասիրում նրա պահպանման առանձնա-հատկությունները: Կրթության համակարգում որպես առանձին առարկայի ուսումնասիրություն այն շատ կարևոր է: Քանի որ չիմանալ մեզ շրջապատող բնության երևույթների, նրանց օգտագործման և պահպանման մասին օրենքները և առանձնահատկությունները մենք չենք կարող լիարժեք գիտելիքներ ստանալ, և իհարկե լիովին ապահովել նրա պահպանման հարցը:
- Ունենք էկոլոգիայի ամբիոն, որը նույնպես տարեկան բաց է թողնում բազմաթիվ մասնագետներ:
Թույլ կողմեր։
- Ինչքան էլ, որ խնդրին լուծումներ տան, միևնույն է՝ խնդիրը այնքան շատ է, որ համարյա թե անլուծելի է դարձել։
- Հարկավոր են շատ ջանքներ և միասնականություն, այլապես այն կազդի մոլորակի ոչնչացման վրա։
Հնարավորություններ։
- Կարող ենք կազմակերպել արշավներ, որի ժամանակ գլխավոր գործունեությունը կլինի՝ աղբահավաքությունը, այս միջոցառումները ավելի շատ նախատեսված կլինեն տեղացիների համար, որ հենց իրենք սկսեն հոգ տանել այն երկրի համար, որտեղ ապրում են։ Այսինքն ընդհանուր նախագծի նպատակն է՝ տեղի բնակիչներին ծանոթացնել Հայաստանի էկոզբոսաշրջության հետ, տարածքն ազատել աղբից, մաքրել ճանապարհները և սովորել հոգ տանել բնության մասին։ Նախագիծը ավելի արդի դարձնելու համար կարող ենք գովազդել համացանցում, որի արդյունքում մարդիկ ավելի կտեղեկանան, կշահագրգրգվեն ու կփորձեն մասնակցել տվյալ նախագծին։
- Կարելի է նաև կազմակերպել դասընթացներ/սեմինարներ կամ ճամբարներ, ընդհանուր Հայաստանի բնության, կենդանիների և առաջացած խնդիրների մասին, հասկանալ, թե ինչպես լուծել այդ խնդիրները։
- Պետք է սովորել խնայել ջուրը, գազը ու բացառապես ամեն ինչ, լինել ավելի խնայողաբար, որպեսզի հետո փաստի առաջ չկանգնենք մենք՝ բոլորս։
Խոչնդոտներ։
Կարող են առաջանալ բազմաթիվ խոչնդոտներ։
- Խոչնդոտ կարելի է հանդիսանալ մարդը, մարդկանց ցածր գիտահամակարգը՝ քիչ տեղեկացված լինելը էկոլոգիայի մասին։
- Բնության անբուժելի վնասվածքները, որոնք արդեն հասցրել ենք անել։ Օրինակ շատ կենդանական տեսակների անհետացումն ու ոչնչացումը։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Բնության պահպանության շահերը, մարդկության շահերը պահանջում են, որպեսզի մարդը գիտական մոտեցում, ամենօրյա անդոլ հոգատարություն հանդես բերի բնության նկատմամբ, կշռադատի իր ամեն մի քայլը, որպեսզի ոչ այսօրվա, ոչ էլ ապագա սերունդները չզրկվեն բնության հրաշալիքներից, լիովին վայելեն նրա բարիքները: Բնությունը պահպանել, նշանակում է պահպանել մարդու գոյությունը, մեր մոլորակի վրա ստեղծել առողջության համար բարենպաստ պայմաններ, երաշխավորել մեր ու եկող սերունդների ներկան ու ապագան: Բնության պահպանման համար ստեղծված օրենքները մեր հասարակույունը չպետք է անտեսի, այլ պետք է ի նկատի ունենա իր ողջ կյանքի ընթացքում:
Մենք բոլերս պետք է աշխատենք մեր վրա և պահպանենք բնությունը մտածելով մեր ներկայի ու ապագայի մասին և իհարկե նոր սերդների լավ ու մաքուր ապրուստի մասին։ Եկեք չսպասենք գլոբալ կատաստորֆիկ իրավիճակների ու ավելի լուրջ նայենք էս խնդրին, որովհետև բնությունը շատ կարևոր է մարդկության հանար, չկա բնություն, չի լինի և մարդկությունը։
