Արմավիրի մարզի արդյունաբերությունը

Արմավիրի մարզը գյուղատնտեսական ուղղվածության մարզ է, քանի որ գտնվում է հիմնականում Արարատյան դաշտի բարեբեր հողերի վրա։ Մարզում տարիներ շարունակ արտադրվել է խաղող, ծիրան, դեղձ, սալոր, բանջար-բոստանային կուլտուրաներ։


Նախկինում մարզը ունեցել է նաև հզոր արդյունաբերություն. պահածոների մի քանի գործարաններ, կահույքի ֆաբրիկաներ, մի շարք ռազմական ուղղվածության գործարաններ։
Այսօր դրանք չկան, կան գյուղատնտեսությամբ զբաղվող մանր ու միջին տնտեսություններ, գյուղմթերքներ վերամշակող մի շարք գործարաններ։
Վերջին տարիներին մարզում զարգանում են ձկնային տնտեսությունները։ Մարզում արտադրված ձուկը մեծ պահանջարկ ունի հանրապետությունում և նրա սահմաններից դուրս։

Մարզում աննախադեպ թափ է առել շինարարությունը, ամենուր կառուցվում և վերակառուցվում են դպրոցներ, նախակրթարաններ, մշակույթի տներ, արտադրական ձեռնարկություններ։
Մարզում են տեղակայված հանրապետական նշանակության երկու կարևորագույն կառույցներ՝ ՀԱԷԿ-ը և Զվարթնոց օդանավակայանը։

<<Արմավիր ֆերմեր>> ՓԲԸ-ն սեփականաշնորհվել և գրանցվել է 1997 թվականից։ Ընկերությունը 350 հա լճային մակերեսով ձկնաբուժական տնտեսություն է, տարատեսակ ձկների՝ կարապ, սպիտակ ամուր, լոքո, իշխան, պնդաճակատ, թառափ, արհեստական ինկուբացիայով տարեկան շուրջ 25 տոննա մանրաձկների և 50 տոննա ապրանքային ձկնարտադրությամբ։ Ընկերության լճերի ջրամատակարարումն իրականացվում է Սև ջուր գետի վրա կառուցված սեփական պոմպակայանների միջոցով։ Ընկերությունը ձկնաբուծությունն իրականացնում է բնական կերապաշարների հաշվին։ Ապրանքային իրացումն ամբողջովին կատարվում է մեր երկրում։<<Միլաքս Գրուպ>> ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000թ.-ին, շնորհիվ համախմբված աշխատանքի` իր գործունեության կարճ ժամանակահատվածում ընկերության գործունեության հիմնական տեսակներն են դարձել կահույքի համալիր արտադրությունը, կապիտալ շինարարության իրականացումը տարբեր ոլորտներում՝ քաղաքացիական, էներգետիկ, հիդրոտեխնիկական, մետաղապլաստե և այլումինե պատուհանների ու դռների արտադրությունը, ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման ու օդորակամն համալիր աշխատանքների կատարումը։

Աղբյուր` armavir.mtad.am

Оставьте комментарий