Ակսել Բակունցի տուն-թանգարան

Տուն-թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիր Ակսել Բակունցը (1899-1937): Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է: Հիմնական ցուցանմուշների թիվը հասնում է 500-ի. առկա են նաև հազարավոր գիտաօժանդակ նյութեր: Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղմնավոր գործունեությունը: Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը:
Անխաթար վիճակում են պահպանվել հուշային սենյակները` գրողի անձնական իրերով, լուսանկարներով և փաստագրական նյութերով: Տուն-թանգարանում կազմակերպվում են թե՛ Բակունցի ստեղծագործությանը և թե արդի գրական խնդիրներին վերաբերող տարաբնույթ միջոցառումներ, ինչպես նաև ամենամյա բակունցյան օրեր:
Տվյալներ`
- Ղեկավար` Վարդան Սարգսյան, տնօրեն
- Հասցե` Հայաստան, 3201, Սյունիքի մարզ, Գորիս
- Մաշտոցի փող., 41 շենք
- Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ 11:00-17:00 Կիր 11:00-16:00
- +374-284-22966
- տնօրեն` +374-77-111245(բջջ.)
Կապանի ժամանակակից արվեստի թանգարան

Կապանի ժամանակակից արվեստի թանգարանը հանդիսանում է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի մասնաճյուղ։ Հիմնադրվել է 1990 թվականին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ և տեղական իշխանությունների աջակցությամբ։ Թանգարանում ցուցադրվում են գեղանկարիչների, քանդակագործների, գրաֆիկների և դեկորատիվ կիրառական արվեստի վարպետների աշխատանքները։ Թանգարանում իրենց պրակտիկան են անցկացնում արվեստի պետական քոլեջի ուսանողները, արվեստի և գեղարվեստի դպրոցների սաները։ Կապան քաղաքի տոնի առթիվ կազմակերպվել է գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես։ 2014 թվականին կազմակերպվել է Կապանի 4 նկարիչների խմբակային ցուցահանդես, հեղինակներ՝ Բորիկ Մինասյան, Լ. Առաքելյան, Ա. Աբրահամյան, Նարեկ Մինասյան։ 2015 թվականի ապրիլի 9-ին բացվել է ցուցահանդես «Հիշում եմ և պահանջում» խորագրով՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին։
Տվյալներ`
Համո Սահյանի տուն-թանգարան

Սյունիքի մարզի Լորում գտնվող բանաստեղծ Համո Սահյանի տուն-թանգարանը բացվել է 2016 թվականի ապրիլի 14-ին՝ բանաստեղծի ծննդյան օրը։ Համո Սահյանի որդին՝ «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» Հասարակական Կազմակերպության նախագահ Նաիրի Սահյանը դեկտեմբերին վաճառքի էր հանել հոր անտիպ արխիվը, որպեսզի ստացված գումարով կանգնեցնի Համո Սահյանի արձանն ու բացի նրա թանգարանը։ Բայց բանաստեղծի արխիվը վաճառելու աղմուկից հետո մշակույթի նախարարությունն արձագանքել էր և թանգարանի վերանորոգման հարցին արագ ընթացք տվել։ Այդտեղ գտնվում է նրա գրասեղանը, որի վրա աշխատել է 10 տարուց ավել, ժամացույցներ, լուսանկարներ, մակագրված նվեր ստացած գրքեր։
Տվյալներ`
- Ղեկավար`Դավիթ Առուստամյան, հիմնադիր
- Հասցե` Հայաստան, Սյունիքի մարզ, Լոր գյուղ, 3-րդ փողոց, 28 շենք
- Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 09:00-18:00
- հիմնադիր` +374-77-624275(բջջ.)
Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան

Սիսիանի պատմության թանգարանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, որը համանուն տարածաշրջանի կենտրոնն է: Սիսիանի բնակելի թաղամասերից հայտնաբերված հնագիտական նյութը թույլ է տալիս այն թվագրել առնվազն միջին բրոնզե դար: Մեր օրերի քաղաքի վրա իշխում է 6-րդ դարի կառույց Սբ. Գրիգոր Լուսավորիչ անխաթար պահպանված եկեղեցին: Քաղաքն ունի 16.150 բնակիչ(2018թ.): Սիսիանի պատմության թանգարանը կրում է հայ մեծ պատմաբան, բյուզանդագետ, ծագումով Սիսիանի Բռնակոթ գյուղից Նիկողայոս Ադոնցի անունը: Այն հիմնադրվել է 1989 թվականին, որպես Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ, իսկ 1993թ. ստացել է ինքնուրույն թանգարանի կարգավիճակ: 1997 թվին թանգարանում սեփական ցուցանմուշներով դրվել է առաջին ցուցադրությունը: Թանգարանը տեղակայված է 1937թ. կառուցված, 1988-ին հիմնավերակառուցված շենքում: Թանգարանի ֆոնդերում պահվում են միայն Սիսիանի տարածաշրջանը ներկայացնող մշակութային արժեքներ: Թանգարանը գործում է ՀՀ մշակույթի նախարարության կազմում, համարվում է ՀՀ մարզերում գործող լավագույն թանգարաններից:
Տվյալներ`
- Ղեկավար` Թաթուլ Սյունի, տնօրեն
- Հասցե` Հայաստան, Սյունիքի մարզ, Սիսիան
- Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ 11:00-18:00 Կիր 11:00-16:00
- Բջջ. Հեռռ.` +374-283-23331
Սերո Խանզադյանի տուն-թանգարան

Սերո Խանզադյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 2008 թվականին Գորիսի այն տանը, որտեղ 1970-ական թվականներից հետո ապրել և ստեղծագործել է Սերո Խանզադյանը։ Տան շինարարությունը սկսվել է 1970-ական թվականներին և ավարտվել է 1981 թվականին։ Թանգարանում պահվում են գրողի անձնական իրերը, գրական-հասարակական գործունեությունը ներկայացնող նյութեր, ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են գրողի ապրած ժամանակաշրջանի կյանքն ու կենցաղը։ Մի շարք ցուցանմուշներ թանգարանին է փոխանցել Սերո Խանզադյանի որդին։
Տվյալներ`
- Ղեկավար` Մարտա Զաքարյան, տնօրեն
- Հայաստան, Սյունիքի մարզ, Գորիս Արզումանյան փող., 32 շենք (Գորիս համայնք)
- Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:00-18:00
- տնօրենի հեռռ.` +374-93-888374(բջջ.)
Սիսիանի պատկերասրահ
Աղբյուրներ`
