Ամառային ճամբար. նախագիծ

Մայիսի 30-ից սկսվում է ամառային ճամբարը, որի շրջանակներում մենք՝ զբոսաշրջության բաժնի ուսանողներով պետք է նախագիծ կազմենք լուսանկարչության բաժնի սովորողների համար։

Նախագծի պատասխանատուներ.

Անահիտ Աբգարյան

Նելլի Միսկարյան

Մարիամ Շախվերդյան

Անի Բարսեղյան

Քնար Հարութունյան

Նախագծի նպատակը.

• Ուսանողների հետ կիսվել մեր ունեցած փորձով

• Նորեկներին ծանոթացնել քոլեջին և ուսումնական պլանին

• Ձեռք բերենք նոր գիտելիքներ և ամրապնդենք մեր ունեցածը

• Անցկացնենք հետաքրքիր դասեր, որոնք կօգնեն ուսանողներին հմտանալ իրենց ընտրած մասնագիտության մեջ

• Հրավիրենք հյուրեր, ովքեր կկիսվեն իրենց ունեցած փորձով ու կօգնեն ուսանողներին

• Դիտենք ուսուցողական ու հետաքրքիր ֆիլմեր

• Կազմել տուր-փաթեթներ

Նախագծի արդյունքները.

• Ձեռք բերել ֆոտոշարքեր, որոնք կհավաքեն ուսանողները

• Անցկացնել հետաքրքիր ու հավես օրեր միասին

• Ուսանողները կմտերմանան նախագծին մասնակցելու շնորհիվ

Оставьте комментарий