Ընտանեկան ծախսերի օպտիմալացում

1. Նախքան խանութ գնալը նախապես կազմեք գնման ենթակա ապրանքների ցանկ (հատկապես մթերքների դեպքում): Լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է չշեղվել ցուցակից և դրանից դուրս գնումներ կատարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ըստ ամերիկյան Փենսիլվանիա համալսարանի կողմից իրականացված հետազոտությունների՝ նախապես կազմված ցուցակով խանութ գնալու դեպքում կարող եք խնայել ձեր գումարի մինչև 23%-ը:

2. Գնումներ կատարելիս օգտվեք զամբյուղներից: Քարշակներից օգտվելիս դժվար է զգալ ապրանքների ծանրությունը: Բացի այդ, Հիշե՛ք, որքան մեծ է ձեր զամբյուղի տարողունակությունը, այնքան ավելի շատ եք ձգտում այն լցնել նոր ապրանքներով: Ավելին, տարայի բացակայությունը կարող է ձեզ ետ պահել ոչ անհրաժեշտ և չպալանավորված ուտելիք գնելուց:

3. Ուսումնասիրեք բոլոր այլընտրանքային տարբերակները և ընտրեք առավել մատչելին նույնանման ծառայություններից օգտվելիս։ Փորձեք տաքսի ծառայություններից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և աշխատեք փոխարինել դրանք հանրային տրանսպորտով:

4. Հարցրեք ձեր մտերիմներին, թե նրանք, որ իրերն են համարում ավելորդ ձեր գնումներում և վերանայեք դրանք: Ամերիկյան «Ուոլ Սթրիթ» ամսագրի տվյալների համաձայն` միջինում մարդիկ կանոնավոր օգտագործում են իրենց զգեստապահարանի միայն 20%-ը: Փորձեք գնել միայն այն հագուստները, որոնք կնախընտրեիք կրել ամեն օր:

5. Ամեն օր կամ ամեն աշխատավարձ ստանալու օրը աշխատավարձի փոքր մասը ավելացնել կասսայում, որպեսզի հետագայում հավաքված գումարը կազմի ավելի շատ գումար։

6. Նախօրոք պլանավորել, թե ինչ եք այսօր պատրաստելու և խանութից գնել միայն դա պատրաստելու համար անհրաժեշտ սնունդ։ Այդպես դուք հեռու կմնաք սառնարանում ավելորդ ուտելիքների առկայությունից, որոնք ոչ մեկ չի կպնում։

Աղբյուրներ`

www.abcfinance.am

Оставьте комментарий