Կոնֆլիկտի տեսակները

Կոնֆլիկտի դրական և բացասական կողմերը։

Դրական

Օգնում է խնդիրների, դրանց վերաբերյալ տեսանկյունների, լուծման տարբերակների բացահայտմանը։ Նպատսում է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Երբեմն կարող է միավորել կոլեկտիվը արտաքին ճնշման դեմ։

Բացասական

Բերում է կազմակերպության սոցիալ-հոգեբանաբան մթնոլորտի վատացմանը։ Բարձրացնում է մարդկանց նյարդայնությունը, հանգեցնում է սթրեսների։ Շատ մարդկանց շեղում է իրենց անմիջական ծառայողական պարտականությունների կատարումից։

Կոնֆլիկտի կառուցվածքը

Կոնֆլիկտի օբյեկտը սոցիալական երևույթն է (վիճելի հարց, խնդիր), որի պատճառով առաջացել է տվյալ կոնֆլիտային իրավիճակը։

Կոնֆլիկտի մասնակիցները առանձին անձինք են, մարդկանց խմբեր, կազմակերպություններ, պետություններ։ Կոնֆլիկտի մասնակիցները իրականացնում են միմյանց դեմ ակտիվ կամ պասիվ գործողություններ։

Կոնֆլիկտի օբյեկտի և մասնակիցների առկայությունը առաջացնում է կոնֆլիկտային իրավիճակ։

Կոնֆլիկտի առաջացման համար հարկավոր է միջադեպ։

Կոնֆլիտկի տեսակները

Ըստ ուղղվածության կոնֆլիտկները բաժանվում են՝

Հորիզոնական =

Ուղղաձիգ (ղեկավարի և ենթակայի)

Կոնֆլիկտները լինում են նաև ներանձնային և միջաձնային

Ներանձնային

Հավասարաչափ դրական հնարավորությունների կոնֆլիկտ֊ երկու լավ հնարավորությունների միջև։

Հավասարաչափ բացասական հնարավորությունների կոնֆլիկտ֊ Փախուստ իսկ եթե հնարավոր չէ հանգեցնում է ուժեղ սթրեսային իրավիճակի։

Դրական-բացասական հնարավորությունների կոնֆլիկտ֊ ընտանիքին նվիրված և ուշ վերադարձող մարդ, աշխատավարձի բարձրացում սակայն հոգսաշատ և նյարդային աշխատանք։ Ես-դեր կոնֆլիկտ, մարդը չունի իր պաշտոնին համապատասխան գիտելիքներ հմտություններ և ունակություններ։

Միջդերային կոնֆլիկտ – ղեկավարը պարտավոր է պահանջել բոլորից կազմակերպության կարգի պահպանում սակայն տվյալ կազմակերպությունում աշխատում են նաեւ նրա ընկերները և բարեկամները։

Оставьте комментарий