Գեղարքունիքի մարզի թանգարանները

Գեղարքունիքի մարզը այդքան էլ հարուստ չէ թանգարաններով։ Այստեղ է գտնվում երեք թանգարան։

Սևան քաղաքի բնագիտական թանգարանը

Թանգարանն ունի երեսուն տարվա պատմություն, այն հիմնադրվել է 1987 թվականին։ Թանգարանում ցուցադրված է Սևան ազգային պարկի բուսական և կենդանական աշխարհի, պատմության և կենցաղի մասին պատմող բազմազան հավաքածու: Հատկապես աչքի է ընկնում թռչունների հարուստ հավաքածուն: Իսկ թանգարանի զարդն է համարվում Սևանա լճից երբևէ բռնված ամենամեծ իշխան ձուկը՝ 16 կգ քաշով և 95 սմ երկարությամբ։

Գեղարքունիքի երկրագիտական թանգարան

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը հիմնադրվել է Գավառ քաղաքում և գործում է 1952թվականից: Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են ավելի քան 8427 թանգարանային և պատմամաշակութային արժեքներ, որոնք ներկայացնում են Գեղարքունիքի մարզի պատմությունը հին քարի դարից մինչև մեր օրերը: Այստեղ գործում են 6 սրահներ, ուր ցուցադրվում են 2318 ցուցանմուշներ: Մնացած ցուցանմուշները պահպանվում են թանգարանի ֆոնդերում: Հնագիտական բաժնում ընդգրկված են քարե աշխատանքային գործիքներ, հնագույն աղորիք և խարիսխ, բրոնզե դաշույններ և զարդեր, Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրությունը, Հայոց թագավոր Արտաշես Առաջինի սահմանասյունը` արամեատառարձանագրությամբ, խոյի պատկերով քարե սափորը և այլ արժեքներ, որոնց քանակը հասնում է 600-ի:

Վայր` Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ

Տնօրեն՝ Բյուրեղիկ Հովեյան

Հեռ.` +374 264 2-21-19

Լճաշենի երկրաբանական թանգարան։ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)

Լճաշենը՝ որպես բնակավայր, սկզբնավորվել է մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին: Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին այն վերածվել է ամրոցի: Հնագիտական պեղումների և երկրաբանական ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել են 3-2-րդ հազարամյակի գտածոներ:

Գյուղի տարածքը իսկական թանգարան է բաց երկնքի տակ: Գյուղի արևելյան կողմում նախաուրարտական բնակատեղիի մոտ, մեծ ու անտաշ քարաժայռի վրա փորագրված է գյուղի մասին առաջին գրավոր հիշատակումը` Արգիշտի Առաջինի մ.թ.ա. 776թ. այստեղ թողած սեպագիր արձանագրությունը:

Լճաշենի  տարածքը թանգարան է  բաց երկնքի տակ: Լճաշեն գյուղի հարավային ծայրամասում բարձրացող բլուրների վրա են գտնվում Լճաշենի հայտնի  Կիկլոպյան ամրոցն ու նրան շրջապատող բնակատեղին:  Այն գրավում է ավելի քան 55 հա տարածություն, որը փռված է 15 բլուրների . նրանց լանջերի ու ձորակների վրա:

Սևանի բուսաբանական այգի

Այն հիմնադրվել է 1944 թվականին՝ Ցամաքաբերդ թաղամասի մոտ։ Այգին գործում է որպես Երևանի բուսաբանական այգու բաժանմունք՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հսկողության ներքո։ղԱյգում առկա են շուրջ 650 կենսաբանական տեսակներ (ներառյալ 225 տեսակի ծառեր)։ 2015 թվականին այգու ներսում բացվել է կանաչ տուն

Աղբյուրներ`

Wikipedia.org

17.am

gegharkunik.mtad.am

Оставьте комментарий