Կոտայքի մարզի թանգարանները

1. Հրազդանի երկրագիտական թանգարան


Հրազդանի երկրագիտական թանգարանը, որը հիմնադրվել է 1980թ-ին։
Մշտական նոր ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը նոր շենքում տեղի է ունեցել 1989թ. դեկտեմբերի 1-ին։
1993թ.-ին թանգարանն սկսել է գործել որպես ՀՀ մշակույթի նախարարության «Հրազդանի երկրագիտական թանգարան», իսկ 2002թ.-ից` «Հրազդանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ:
Թանգարանի հիմնական ֆոնդի ցուցանմուշների քանակը 2000-ից ավելի են, որոնք ներկայացնում են Հրազդանի տարածաշրջանը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Սպանդարյան 2

Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-17:00

Էլ.փոստ` hrazdan-muzeum@mail.ru

Հեռ.` + 374 223 2-14-54

Կայք` www.hrazdanmuseum.am

Ղեկավար`Աշոտ Գևորգյան, տնօրեն

2. Օրբելի եղբայրների տուն-թանգարան Ծաղկաձորում

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը բացվել է 1982 թվականի հուլիսի 6-ին՝ ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակի միջոցառումների շրջանակում։ Տուն-թանգարանի նպատակն է պահպանել և սերունդներին փոխանցել այն հոգևոր արժեքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են Օրբելի եղբայրների անվան հետ։ Թանգարանը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո։ Թանգարանն ունի շուրջ 2000 մշակութային արժեքների հարուստ հավաքածու։ Թանգարանը ստեղծվել է աշխատակիցների ջանքերով և հատկապես Օրբելի եղբայրների հարազատների, բարեկամների, աշակերտների օժանդակությամբ, որոնք նվիրաբերել են թանգարանին նրանց վերաբերող բազմաթիվ նյութեր։ Դրանք հիմնականում ձեոք են բերվել Սանկտ Պետերբուրգ քաղաքից։Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից՝ գիտական և հուշային։ Սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին՝ գիտական և հասարակական գործունեությունը։

Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փ.12

Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 09:30-17:00

Հեո.` + 374 0223 6-05-52 +374 77 283 649

Կայք՝ http://www.orbelimuseum.am/

Ղեկավար` Նարե Ստեփանյան, տնօրեն

3. Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան

Բացվել է 1982 թվականի դեկտեմբերի 16-ին։ Թանգարանի գործունեության հիմնական նպատակը եղել է ամրապնդել և ի ցույց դնել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև պատմական հարաբերությունները և մշակութային կապերը ներկայացնող թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանումը, հայտնաբերումն ու հավաքումը, ուսումնասիրումը և հանրահռչակումը։


Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Բարեկամության հրապարակ 5


Հեռախոս`+37422220220


էլ. փոստ` hrjbt@mail.ru


Վեբ-կայք` www.armrusmuseum.am

Ղեկավար` Ժորա Հակոբյան, տնօրեն

4. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է ՀՀ մայրաքաղաք Երևանից 28 կմ արևելք, Կոտայքի մարզի համանուն գյուղի հարավ-արևմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում, եռանկյունաձև հրվանդանի վրա` շրջապատված խորը ձորերով: Այն զբաղեցնում է 3,5 հա տարածություն (պահպանական գոտու հետ միասին` 5,1 հա) և ներառում պատմամշակութային մի շարք կառույցներ ու մշակութային արժեքներ` Գառնիի ամրոցը (մ.թ.ա. III-II դդ.), հեթանոսական տաճարը (մ.թ. 77թ.), խճանկար հատակով բաղնիքը, պալատական շինությունների և հարակից տնտեսական կառույցների, Ս. Սիոն եկեղեցու (VII դ.) և կից մատուռի ավերակները, սեպագիր արձանագրությամբ «վիշապ» անվանվող քարակերտ կոթողը, հունարեն արձանագրությամբ քարը և այլն: Այստեղ տարեկան 136000 զբոսաշրջիկ է այցելում:


Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Գառնի համայնք

Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-18:00

Հեռ.՝ հուշարձանների պահպանության ծառայության թեժ գիծ (10:00-16:30)`+374-10-545570
հուշարձանների պահպանության ծառայության ընդունարան (09:00-17:30)` +374-10-587425 , +374-10-587427

Կայք` http://www.hushardzan.am/

Ղեկավար` Վահե Իսպիրյան, վարիչ

5. Հրազդանի պատկերասրահ


հիմնադրվել է 1981 թվականին։ Պատկերասրահը հանդիսանում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ։ 2010 թվականի դեկտեմբերի 18-ին պատկերասրահը վերաբացվել է նոր ցուցադրությամբ, որտեղ ներկայացված են 1960-ական թվականներից մինչև մեր օրերը ստեղծագործող հայ նկարիչների շուրջ 53 ստեղծագործություններ։


Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սպանդարյան 2

Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-17:00


Հեռ.` +374 22 320 219

Ղեկավար` Արամ Ղազարյան, տնօրեն

6. Նոր Հաճնի Կիլիկիայի հայերի պատմության թանգարան

Հաճընի 1920թ. հերոսամարտի նահատակների հիշատակը հավեժացնող և Հաճընի վերածնության խորհրդանիշ` հուշարձան-կոթողը կառուցվել է 1973թ. (հեղինակ` ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան)։ Կոթողի ներսում 1978թ. հիմնադրվել է “Կիլիկիայի հայերի պատմության” թանգարանը, որն իր գոյության 25 տարիների ընթացքում հանգամանալից լուսաբանել է Կիլիկիայի հայկական թագավորության փառահեղ պատմությունը, Հաճընի հերոսական անցյալի դրվագները։ Թանգարանը Կիլիկիայի մշակութային ժառանգության միակ գիտամշակութային կենտրոնն է, ոչ միայն Նոր Հաճընի, այլև Կոտայքի մարզի ամենահայտնի մշակութային օջախներից է, սրբատեղի` սփյուռքահայության համար և կարևոր օղակ` Սփյուռք-Հայրենիք կապերի ամրապնդման համար: Թանգարանը նպաստել է` 1. Հաճընի 1920թ.-ի հերոսամարտի ամենամյա տարեդարձներին նվիրված միջոցառումերի անցկացմանը, 2. Սփյուռքահայ հաճընցիության հետ բարեկամական կամուրջներ ստեղծելուն, 3. Մշակույթի բնագավառում Նոր Հաճըն համայնքի և Սփյուռքի գործնական շփումների իրականացմանը, 4. Մշակութային զբոսաշրջիկության զարգացմանը, 5. “Հաճըն-Նոր Հաճըն” բուկլետի ստեղծմանը:Թանգարանային հավաքածուն բաղկացած է 1882 (2006թ տվյալնների համաձայն) թանգարանային առարկաներից, պարունակում է հնատիպ գրքեր, եզակի դրամներ, արժեքավոր լուսանկարներ, տարեկան սպասարկում է 1200-1300 այցելուների, բարձրացնում է բնակչության մշակութային մակարդակը:
Գործում է 1978թ.-ից: Ներկայացնում է 1952 թանգարանային առարկաներ:


Հասցեն՝ Նոր Հաճն, Թումանյան փողոց,

Աղբյուրներ`

kotayk.mtad.am

Wikipedia

Spyur.am

hachncity.blogspot.com

Оставьте комментарий