Էկոտուրիզմը նոր զարգացող տուրիզմի տեսակ է Հայաստանում, որը Կոտայքի մարզում ևս ունի մեծ պոտենցիալ: Առկա ռեսուրսներն արդեն իսկ թույլ են տալիս զբոսաշրջիկին առաջարկել՝
— Կենդանադիտում, թռչնադիտում Խոսրովի արգելոցում
— Հայքինգ և թրեքինգ տուրեր, որոնք ընդգրկում են Արա լեռ – Ծաղկեվանք — Հատիս լեռ, Գեղարդավանք — գյուղ Գեղարդ – Վիշապալիճ — վիշապաքարեր, Վիշապալիճ — Նազելի լեռ — Աժդահակ լեռ, Աժդահակ լեռ — Ակնա լիճ, Բուժական գյուղ — Թեղենյաց վանք — Թեղենիս լեռ — Նեղուցավանք ուղղությունները 4-7 ժամ տևողությամբ
— Քարանձավային արշավներ Խոսրովի արգելոցում, Դավրիժեցու քարանձավում, Լեռնանիստի երդիկավոր քարանձավում և այլն
— Ձիարշավներ Գառնու կիրճում, Հատիս լեռան լանջերին։
Աղբյուրներ`
