

Տավուշի մարզի մեծ մասը ծածկված է անտառներով և հիանալի բնական հուշարձաններով:
Բնական լիճը՝ Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։ 1970-1980 թթ կառուցվել են Խնձորուտի, Հախումի, Տավուշի, Այգեձորի, Ջողազի և Քոլագրի ջրամբարները։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված են Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին՝ (դենդրոպարկը)։
Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։
Դիլիջանի ազգային պարկ
Դիլիջանը, թերևս, Տավուշի մարզի ամենագեղեցիկ քաղաքն է: Այն Հայաստանի խոշոր առողջարանային քաղաքներից է: Դիլիջանի ազգային պարկը հայտնի է անտառային լանդշաֆտով, հարուստ բուսական և կենդանական աշխարհով, հանքային ջրերի աղբյուրներով, բնական և մշակութային հուշարձաններով:
Դիլիջան ազգային պարկի հարևանությամբ տեղակայված են Հաղարծինի վանական համալիրը (10-13-րդ դարեր) և Գոշավանքը (12-13-րդ դարեր):
Իջևան
Իջևանը Տավուշի մարզկենտրոնն է: Գտնվում է Աղստև գետի ափին՝ Գուգարաց լեռների Իջևանյան լեռնաշղթայի ստորոտին:
Քաղաքի անվանումը նշանակում է «հյուրանոց», քանի որ ներկայիս քաղաքի տեղում հնում եղել են շատ իջևանատներ, որոնք սպասարկել են այստեղով անցնող միջազգային առևտրական ճանապարհը։
Ասում են, որ Արտավազդ I-ին արքան կառուցելով Իջևանը, Հայաստանի տարբեր մասերից այստեղ է բերել հազարավոր գեղեցիկ աղջիկներ և տղաներ, որպեսզի նրանք ամուսնանան և գեղեցիկ երեխաներ ունենան։ Իջևանցիներն ասում են, որ իրենք քաղաքի այդ առաջին գեղեցիկ բնակիչների ժառանգներն են։
Իջևանի տեսարժան վայրերը
Իջևանն ունի գեղեցիկ բուսաբանական այգի, որը հիմնվել է 1962 թվականին։ Այգու բույսերի հավաքածուն ներառում է շուրջ 625 տեսակ բույսեր։ Այգին հրաշալի վայր է բնության գրկում զբոսնելու և ժամանակ անցկացնելու համար։ Քաղաքի կենտրոնում կա մի գողտրիկ այգի և լիճ, որը կոչվում է «Սպիտակ ջուր»։ Այստեղ սիրում են հավաքվել տեղի երիտասարդները։
Զիկատար արգելավայր

Զիկատար արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Տավուշի մարզում։ 26 արգելավայրերից մեկն է։ Կազմավորվել է 2010 թվականի ապրիլի 8-ին՝ Հայաստանի կառավարության N 380-Ն որոշմամբ։ «Զիկատար» արգելավայրն ունի 150 հեկտար տարածք և զբաղեցնում է Հայաստանի Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան հատվածը՝ Գուգարաց լեռնաշղթայի Ձիգկատար լեռնագագաթի հյուսիսարևելյան լանջերը՝ Կողբ գետի աջափնյա վտակների ավազանների վերին հատվածները։ Ծովի մակարդակից բարձր է 1250-1650 մ։ Զիկատար արգելավայրը ստեղծվել է Ձիգկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացման, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու համար[1]։
Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները Ձիգկատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի բարձր լեռնային անտառային էկոհամակարգերի յուրահատուկ կենդանական աշխարհն ու անտառային բուսականությունն են
Արգելավայրի պահպանման գոտին ընդգրկում է Կողբ գետի վերին հոսանքների, ինչպես նաև Ձիգատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի ջրհավաք ավազանի ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքները[1]։ Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը[1]։
Արգելավայրի տարածքում արգելվում են[1]՝
ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը,տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տարածաշրջանի բնակավայրերում խմելու համար պահանջվում են ջրային ռեսուրսներ,բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը,բույսերի և կենդանիների նոր տեսակների կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման ու կլիմայավարժեցման աշխատանքները,թունաքիմիկատների օգտագործումը՝ բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը` բացառությամբ անտառի վնասատուների և հիվանդությունների զանգվածային բազմացման դեպքում, որը կարող է բնական անտառային էկոհամակարգի դեգրադացիայի պատճառ դառնալ,էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը,ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը,երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը,անտառահատումները՝ բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների,ընդհանուր օգտագործման ճանապարհներից ու ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրանց համար չնախատեսված վայրերումտնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը՝ բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների (գրասենյակ, տնակ և այլն),ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը։
Արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել[1]`
էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի ու կենդանիների վերարտադրությունը,էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ,սահմանված կարգով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,զբոսաշրջության՝ ներառյալ էկոզբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը, հաշվի առնելով նաև արգելավայրի տարածքում առկա պատմության և մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածությունը և պատմական միջավայրի անխաթարության ապահովումըօրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը,ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,գիտահետազոտական ուսումնասիրություններ։ան թույլատրելի ձևերը խախտող կազմակերպություններն ու քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։
Աղնյուրներ՝
