Մարքեթինգ

Մարքեթինգի սահմանումներ

Ըստ որոշ աղբյուրների գոյություն ունի մարքեթինգի մինչև 2000 սահմանում։ Առավել հայտնի և ընդունված են հետևյալ 2 սահմանումները.

Ըստ Ամերիկյան մարքեթինգային ասոցիացիայի. «Մարքեթինգը ապրանքների, ծառայությունների, կազմակերպությունների, մարդկանց, տարածքների և գաղափարների պահանջարկի կանխատեսումն է, կառավարումը և բավարարումը փոխանակման միջոցով»[2]։

Ըստ Ֆիլիպ Կոտլերի «Մարքեթինգը մարդկային գործունեության մի ձև է, որն ուղղված է մարդկային կարիքների և պահանջմունքների բավարարմանը՝ փոխանակման միջոցով»։

Ներկայացնենք նաև մի քանի այլ սահմանումներ.

Մասնավորապես նույն Ֆիլիպ Կոտլերը մարքեթինգը բնորոշել է նաև հետևյալ կերպ. «Մարքեթինգը սոցիալական գործընթաց է, որի միջոցով բավարարվում են անհատների կամ նրանց խմբերի պահանջմունքների օգտակարությամբ օժտված ապրանքների ու ծառայությունների, ապրանքների ու ծառայությունների արտադրության, իրացման կամ դրանք այլ անձանց հետ փոխանակելու ճանապարհով»։

Հ. Տակեուչի. «Մարքեթինգը գլոբալ պահանջարկի ձևավորման և դրա հետագա բավարարման փիլիսոփայություն է»[3]։

Գեորգի Լ. Բագիև. «Մարքեթինգը առք ու վաճառքի գործընթացում ներգրավված կազմակերպությունների միջև ձևավորված փոխհարաբերությունների ցանցն է»

Մարքեթինգի կառավարման խնդիրները
Գոյություն ունեն մարքեթինգային կառավարման հետևյալ խնդիրները՝

  1. Մարեթինգային ռազմավարություններ և պլանների մշակում- ընկերություններում մարքեթինգային կառավարման առաջին խնդիրը հեռանկարային ծրագրերի և հնարավորությունների բացահայտումն է, այդ հնարավորությունների շուրջ ձևավորվում է մարքեթինգային ռազմավարությունը։
  2. Մարքեթինգային արժեքավոր ինֆորմացիայի հայթհայթում- ընկերությունները անընդհատ հետևում են մարքեթինգային միջավայրին օգտագործելով մարքեթինգի տեղեկատվական համակարգը։
  3. Հաճախորդների հետ կապի հաստատում- ցանկացած ձեռնարկություն պետք է մտածի իր ընտրած նպատակային շուկայի և հաճախորդների համար ամուր, շահութաբեր, երկարատև հարաբերություններ ստեղծելու մասին։ Դա իրականացնելու համար անհրաժեշտ է հասկանալ անհատ սպառողների և գնորդ կազմակերպությունների գնում կատարելու որոշման վրա ազդող գործոնները։
  4. Հզոր ապրանքանիշի՝ բրենդի ստեղծումը- ընկերությունը պետք է կարողանա հասկանալ սեփական բրենդի ուժեղ և թույլ կողմերը հաճախորդի տեսանկյունից։
  5. Շուկայական առաջարկությունների ձևավորում- մարքեթինգային ծրագրի հիմքում ընկած է շուկայում ներկայացվող շոշափելի առաջարկությունները, որը ներառում է ապրանքի որակը, դիզայնը և փաթեթավորումը։
  6. Արժեքի տեղ հասցնելը- ընկերության ապրանքի կամ ծառայության մեջ մարմնավորած արժեքը անհրաժեշտ է պատշաճ կերպով հասցնել նպատակային շուկային։
  7. Արժեքի հաղորդակցում- որքան էլ ապրանքը բարձր որակ ունենա այն չեն գնի եթե դրա մասին տեղեկատվություն չկա։Դրա համար կարևոր է ստեղծել հաղորդակցման համակարգ, որը կներառի գովազդը, վաճառքի խթանման միջոցառումները և այլն։
  8. Երկարաժամկետ աճի ապահովում- հիմնվելով ապրանքի դիրքավորման վրա ձեռնարկությունը պետք է ձեռնամուխ լինի, որ իր առավելությունները լինեն երկարաժամկետ և ունենան հեռանկարային զարգացման հնարավորություններ։

Оставьте комментарий