Շիրակի մարզի թանգարանները

Գյումրու թանգարաններ

Ասլամազյան քույրերի պատկերասրահ

Նկարը tripplanet.ru

<<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը>> Հայասատանի Հանրապետության եզակի պատկերասրահներից է,որտեղ գտնվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածոն: Պատկերասրահը գործում է 1987 թվականից: Պատկերասրահում պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ: Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին:

Պատկերասրահն երկհարկանի շենք է. առաջին հարկում ցուցադրվում են Երանուհի Ասլամազյանի, իսկ երկրորդ հարկում` Մարիամ Ասլամազյանի գործերը:

Պատկերասրահի շենքը գտնվում է Գյումրու կենտրոնական հրապարում: Շենքը կառուցվել է 1880 թվականին մեծահարուստ վաճառականներ, հայտնի գյումրեցի ընտանիքի Քեշիշովների կողմից՝ որպես իրենց բնակարան: Պատկերասրահի շենքը 19 –րդ դարի Ալեքսանդրապոլյան քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է, իր մեջ ներառելով այն ժամանակվա եվրոպական և ավանդական հայկական ճարտարապետության տարրերը, ձևավորել է Գյումրուն բնորոշ սև տուֆով շարվածք ունեցող քաղաքի յուրահատուկ դիմագիծը՝ ներքին շքեղ բակով և փայտյա պատշգամբով: aslamazyanmuseum.com

Տվյալներ՝

  • Ղեկավար՝ Կարեն Բարսեղյան, տնօրեն
  • Քարտեզ
  • Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի Աբովյան փող., 232 շենք։
  • Շբթ 10:30-18:00
  • +374-312-48205
  • Տոմս՝

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Նկարը armeniasputnik.am

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից, մեծ քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել է 1828 թվականին՝ բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից։

1975 թվականի հոկտեմբերի 29-ին, մեծ Վարպետի ծննդյան 100-ամյակի օրերին, Իսահակյանների տունը դարձավ հուշատուն-թանգարան, սակայն այն ենթարկվել է բազմաթիվ ավերածությունների 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ 90-ականների սկզբին թանգարանի շենքը հիմնովին քանդվեց՝ ճարտարապետական նույն ոճով նոր շենք կառուցելու նպատակով, սակայն շատ չանցած՝ շինարարությունն ընդհատվեց ավելի քան մեկ տասնամյակ տարով։ Վերականգնումը՝ Շիրակի մարզպետարանի պատվերով, նոր թափով սկսվեց 2002 թվականի գարնանը և իր հյուրընկալ դռները բացեց բոլորի համար։

Տուն-թանգարանը վերականգնվել և ձևավորվել է հին ոճով այնպես, ինչպես 1957 թվականին նկարագրել են Վարպետի հարազատները։ wikipedia.org

Տվյալներ՝

  • Ղեկավար՝ Կարինե Վիրաբյան, տնօրեն
  • Քարտեզ
  • Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի Վարպետաց փող., 91 շենք։
  • Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ 10:00-17:00
  • +374-312-57291
  • Տոմս՝

Հովհաննես Շիրազի տուն-թանգարան

Նկարը՝ wikimedia.org

Հովհաննես Շիրազը՝ մեծ գյումրեցին, հայ ժողովրդի ամենասիրելի պոետներից է: Նա թողել է շատ հարուստ գրական ժառանգություն. Նրա բազմաթիվ բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր, որոնք բոլոր սերունդների կողմից սիրվել են: Մեծ գյումրեցուն անմահացնելու նպատակով 2003 թվականից Գյումրիում գործում է գրողի տուն-թանգարանը: Նշենք, որ այդ տունը գրողին նվիրել էին շատ ավելի վաղ՝ 1983թ. հուլիսին: Սակայն բանաստեղծը չհասցրեց ապրել այս տանը, նա մահացավ 1984թ. մարտին: 1988 թվականին՝ երկրաշարժիչ հետո, հազարավոր գյումրեցիներ ապաստան գտան հենց այս շենքում. Հետագայում բարեգործական հիմնադրամների աջակցությամբ այս մարդիկ բնակարաններ ստացան, իսկ շենքը շարունակեց լինել Շիրազի կյանքի ու ստեղծագործության ներկայացման լավագույն վայրը: Նշենք, որ թանգարանն ընդգրկած է Գյումրու մշակույթի և պատմության հուշարձանների շարքում: Թանգարանում պահպանվում են Շիրազի տպագիր և ձեռագիր գործերը: Մեծ արժեք են ներկայացնում հատկապես բանաստեղծին կամ թանգարանին նվիրաբերված նշանավոր արվեստագետների աշխատանքները (Մարտիրոս Սարյան, Սերգեյ Փարաջանով, Արա Շիրազ, Սիփան Շիրազ և այլն)։ Թանգարանն ունի 6 սենյակներ, որոնցում ներկայացված է գրողի մանկությունը, նկարները, իր մտերիմների, ընկերների նվերները: armeniatoday.news

Տվյալներ՝

  • Ղեկավար՝ Արա Պապանյան, տնօրեն
  • Քարտեզ
  • Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի Վարպետաց փող., 101 շենք։
  • Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:15-16:45
  • +374-312-55142
    +374-94-055142(բջջ.)
  • Տոմս՝ մինչև 12 տ. -150դ, 12-ից բարձր-300դ։ Էքսկուրսիա-1500դ։

Ձիթողցոնց տուն-թանգարան

Նկարը՝ wikipedia.org

Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան, որտեղ ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին։

Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։ wikipedia.org

Տվյալներ՝

  • Ղեկավար՝ Սոնա Հարությունյան, տնօրեն
  • Քարտեզ
  • Հայաստան, 3116, Շիրակի մարզ, Գյումրի Հաղթանակի պող., 47 շենք։
  • Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ 11:00-17:00
  • +374-312-53600 +374-93-494500(բջջ.)
  • Տոմսեր՝

Մհեր Մկրտչյանի թանգարան

Նկարը՝ onewaytour.com

Մհեր Մկրտչյանի թանգարան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին, բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին, 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում։

Թանգարանը կառուցվել է Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։

Թանգարանը լուսաբանում է մեծանուն արվեստագետի կյանքն ու գործը։ Թանգարանի գործունեության նպատակն է այցելուներին մոտիկից ծանոթացնել հայ մեծ դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի կյանքին ու ստեղծագործությանը։

Թանգարանում ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում («Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը», «Այբոլիտ-66») օգտագործած ռեկվիզիտներ։ Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կամոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ «01-99» ֆիլմից, գալիկոնը՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից։ Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից ավելի լուսանկարներ։ Պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ։

2007 թվականին թանգարանում տեղի է ունեցել Մհեր Մկրտչյանի թոռնուհու՝ Իռեն Տերտերյանի կողմից թանգարանին շուրջ 1500 նոր ցուցանմուշների հանձնման արարողությունը։ wikipedia.org

Տվյալներ՝

  • Ղեկավար՝ Շողիկ Մելքոնյան, տնօրեն
  • Քարտեզ
  • Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի Ռուսթավելու փող., 30 շենք
  • Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ 10:00-18:00
  • +374-312-55174
  • Տոմսեր՝

Շիրակի երկրագիտական թանգարան

Ստեղծվել է ՀԽՍՀ ժողկոմսովետի 1930 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ։ Ունեցել է հնագիտության-ազգագրության, քաղաքի և Շիրակի պատմության, մշակույթի, սոցիալիստական շինարարության, Հայրենական մեծ պատերազմի պատմության բաժիններ։ Հնագիտության և ազգագրության բաժինների ցուցանմուշները հիմնականում ձեռք են բերվել Կումայրի հնագույն բնակավայրի պեղումներից։ Հնագիտության բաժինն ունի քարի, բրոնզի, երկաթի դարերի աշխատանքային գործիքների ցուցանմուշներ, բազմատեսակ հնագույն զենքեր և այլն։ Ազգագրության բաժինը նվիրված է Գյումրի — Ալեքսանդրապոլ — Լենինականի և Շիրակի հարթավայրի բնակիչների կենցաղին և արհեստներին։

2013 թվականի դրությամբ թանգարանը գտնվում է Գյումրու գեղարվեստի ուսումնարանին հարակից, մասնակի վերանորոգված վթարային փոքրիկ շենքում։ Չկան պայմաններ ողջ նմուշները ցուցադրվելու համար։ Գյումրու ավագանին Հայաստանի վարչապետին դիմել է հայցով, որ թանգարանին տրամադրվի «Գյուլբենկյան» վիրաբուժական հիվանդանոցի ազատ շենքը։ wikipedia.org

Տվյալներ՝

  • Ղեկավար՝ Արտաշես Բոյաջյան, տնօրեն
  • Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի Մյասնիկյան փող., 118 շենք
  • +374-312-52847 +374-312-50134
  • Տոմսեր՝

Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան

Նկարը՝ wikipedia.org

Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին։ 1988 թվականի երկրաշարժից հետո թանգարանում մարդիկ են բնակվել։ Թանգարանն ունի հիմնավերանորոգման խնդիր։ Այն նորոգվել է 2003 թվականին «Լինսի հիմնադրամի» միջոցներով, սակայն ստորգետնյա ջրերի պատճառով գտնվում է վատթար վիճակում։ Ունի շուրջ 3000 նմուշ։

Տվյալներ՝

  • Ղեկավար՝ Արշակ Մանուկյան, տնօրեն
  • Քարտեզ
  • Հայաստան, 3116, Շիրակի մարզ, Գյումրի Հաղթանակի պող., 47 շենք
  • Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ 11:00-17:00
  • +374-312-59327
  • Տոմսեր՝

Քանդակագործության Ազգային պարկ-թանգարան

Հիմնադրվել է 2013 թվականին Գյումրու «Մշակութային Էքսպերիմենտալ Կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ։ wikipedia.org

Տվյալներ՝

  • Ղեկավար՝ Արթուր Գևորգյան, տնօրեն
  • Քարտեզ Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի Վարդանանց հրպ., 1 շենք
  • Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 09:00-18:00
  • +374-55-811281(բջջ.)
  • Տոմսեր՝

Գյումրու Պատմության Թանգարան

Գյումրի քաղաքի պատմության նորաբաց թանգարանը գտնվում է՝ Գյումրու ամենակենտրոնում,  քաղաքապետարանի շենքում: Այնտեղ ցուցադրված են բազմաթիվ վավերագրական նյութեր՝ հին ժամանակներից մինչև մեր օրերը: Թանգարանի հնագիտական և ազգագրական հավաքածույում ըդգրկված է 6000 ավելի նմուշներ, նաև ձեռք են բերված երկու նոր թանկարժեք հավաքածու, պատմական վկայություններ և հիշատակություններ Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլի մասին:  arites.am

Տվյալներ՝

Շիրակի մարզի Ջաջուռ գյուղ

Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան

House Museum of Minas Avetisyan.jpg

Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան, մշակութային կենտրոն, թանգարան Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։ Նվիրված է հայ նկարիչ Մինաս Ավետիսյանին։ Թանգարանում ներկայացված են նրա հեղինակած կտավները, անձնական իրերը, ինչպես նաև նրա որդու հեղինակած կտավները։

Թանգարանը բացվել է 1982 թվականի հուլիսի 21-ին։ 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով թանգարանի շենքն ավերվել է։ Երկաշարժից հետո՝ մինչև նոր թանգարանի կառուցումը, թանգարանի ցուցանմուշները պահվել են Մինաս Ավետիսյանի բարեկաների մոտ[1]։

2003 թվականին Քըրք Քըրքորյանի ստեղծած «Լինսի հիմնադրամի» շուրջ 70 հազար ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ թանգարանի համար կառուցվել է նոր շենք, որը բացվել է 2005 թվականին։ Ներկայումս թանգարանում ցուցադրվում է 30-ից ավելի բնօրինակ կտավ, որը Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրվող ամենամեծ հավաքածուն է։ 2010 թվականին թանգարան է տեղափոխվել «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը։ wikipedia.org

Տվյալներ՝

Շիրակի մարզի Փանիկ Գյուղ

Հացի թանգարան

Գյուղատնտեսության տարածված ճյուղն Փանիկ գյուղում երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ճակնդեղի մշակությամբ: Հնում գյուղում եղել են ջրաղացներ: Հենց սա է պատճառը, որ հացի տեսակները շատ էին՝ գյուղի բոլոր ընտանիքներում, լավաշից բացի, նաև փառնիկ, թափթափա, գարուհաց, քարտիկա, կարտոլեհաց էին թխում:

Փանիկում այսօր արդեն բոլորը չէ, որ հաց են թխում: Երբեմն-երբեմն թոնիրներից բարձրացող անուշաբույր ծուխը միայն լավաշի ու թափթափայի մասին է վկայում, իսկ տատերի թխած հացերի մյուս տեսակների մասին այսուհետ կպատմի համայնքի պատմության թանգարանը, որը կրում է Պետրոս Նահապետյանի անունը։ Նրա շնորհիվ էլ գյուղում 1967 թվականին առաջին անգամ բացվել է այս թանգարանը:

Բայց 1988 թվականից հետո թանգարանն այցելուներ չի ընդունել՝ շենքային պայմաններ չունենալու պատճառով: Թանգարանի վերաբացումն հնարավոր է դարձել միայն 1 տարի առաջ՝ Հայ Կաթողիկե եկեղեցու հատկացված տարածքի շնորհիվ և Գասրատյան ընտանիքի ֆինանսական աջակցությամբ:

Մոտ 30 տարվա ընդմիջումից հետո վերաբացված թանգարանը եզակի է հանրապետությունում. այն իր ցուցադրության մեջ ներառել է գյուղատնտեսական ու հացահատիկի վերամշակման գործիքներ, ինչպես նաև հացի տեսակներ, որոնք տարածված են եղել այս տարածքում: Նախկին ԽՍՀՄ տարածքում էլ այս թանգարանն իր բնույթով եզակի էր: armeniasputnik.am

Տվյալներ՝

  • Ղեկաբար՝
  • Քարտեզ
  • Հայաստան, Շիրակի մարզ, Փանիկ գյուղ
  • Տոմսեր՝

Շիրակի մարզի Սպանդարյան (Ղուլիջան) գյուղի «Կուլիանի»
երկրագիտական թանգարանը և Ուրարտական սեպագիր
արձանագրությունը:

Շիրակի մարզի Սպանդարյանի «Կուլիանի» երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 2017 թվականի մարտի 25-ին: Այն
ունի իր բաժինները. հնագույն-հին դարերի բաժին`բրոնզի դարի և ուրարտական շրջանի գտածոներ, զարդեր, զենքեր, կենցաղային իրեր և թագավորական խորհրդանշաններ: Նոր դարաշրջանը ներկայացնող բաժին. 1830թ մինչև 1920թ. բազմաթիվ գտածոներ և փաստաթղթեր, խորհրդային շրջանը և Երրորդ Հանրապետության բաժին, գյուղի միջնակարգ դպրոցի, ազգագրության և կիրառական արվեստի ու արխիվային փաստաթղթերի բաժիններ: Թանգարանն
ունի բազմաթիվ այցելուներ ՀՀ-ից և արտերկրից՝ գիտնականներ, ուսուցիչներ, աշակերտներ և մշակութասեր հանրության այլ ներկայացուցիչներ: Իսկ գյուղի ամենարժեքավոր գտածոն և այցեքարտը Արգիշտի 1-ինի թողած ուրարտական սեպագիր արձանագրությունն է: Վերջինս վկայում են այն մասին, որ գյուղը բնակավայր է եղել նաև մինչ ուրարտական և ուրարտական շրջանում:

Այլ աղբյուրներ՝

spyur.am

Оставьте комментарий