Նախքան Պորտուգալիա այցելելը

Մի փոքր Պորտուգալիա հանրապետության մասին

Պորտուգալիան ինքնիշխան պետություն է Հարավային Եվրոպայում՝ Պիրենեյան թերակղզու վրա։ Համարվում է մայրցամաքային Եվրոպայի ամենաարևմտյան պետությունը, որն արևմուտքում և հարավում սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին, իսկ հյուսիսում և արևելքում՝ Իսպանիային։ Պաշտոնական լեզուն պորտուգալերենն է։ Որպես արժույթի միավոր օգտագործվում է եվրոն։ Պորտուգալիան պետական կրոն չունի, չնայած որ բնակչության 84 տոկոսը կաթոլիկ քրիստոնյա է: Պորտուգալիայի մայրաքաղաքը Լիսաբոնն է, որը նաև երկրի քաղաքական, մշակութային, կրթական, առողջապահական և տնտեսական կենտրոնն է։ Երկրի անվանումն առաջացել է Պարտու նավահանգստային քաղաքի անունից։ Պորտուգալիայի տուրիստական թեժ կետերն են՝ Լիսաբոնը, Ալգարվեն, Մադեյրան, Դուերոն, Պորտու-Սանտոն և Ալենտեժուն։

Լիսաբոն

Փաստեր Պորտուգալիայի մասին։

1․ Պորտուգալիայում է գտնվում Եվրոպայի ամենաերկար կամուրջը’ Բասկո դա Գաման, որի երկարությունը 17 կիլոմետր է:

2. Լիսաբոնում է գտնվում աշխարհի ամենահին գրախանութը, որը բացվել է 1732 թվականին։

3. Այնտեղ է նաև գտնվում կառքի թանգարանը, որտեղ ներկայացված են ոչ սովորական, ֆանտաստիկ ու շքեղ կառքեր։ Յուրաքանչյուրը պատրաստելը արժեր այնքան, որ այդ ծախսերը կբավականացնեին փոքր պետության տարեկան բյուջեի վրա։

4. Պորտուգալացիները ունեն իրենց ուրույն երաժշտական ժանրը ‘ քաղաքային ռոմանս Fadu․

5. Այստեղ ընթրում են ոչ շուտ, քան երեկոյան ժամը 8-ին, իսկ Նախաճաշում են տեղացիները առավոտյան ժամը 8-ին։

6. Տեղացիների վրա ազդում է, երբ մարդիկ ուտում են քայլելիս։ Նրանք կարող են վիրավորվել՝ նախանձելով քայլող և միաժամանակ ծամող մարդուն։ Սնունդն այստեղ սուրբ ծիսակատարություն է, ուտել պետք է նստած և առանց շտապելու։

7. Դեկտեմբերի 24-ին պորտուգալական Բրագա քաղաքում հազարավոր մարդիկ հավաքվում են փողոցում, որպեսզի պահպանեն «բանանեյրա»կոչվող ավանդույթը։ Սուրբ Ծննդյան ընտանեկան ընթրիքից մի քանի ժամ առաջ քաղաքի բնակիչներն ու հյուրերը համերաշխ նշում են տոնի սկիզբը ՝ բանան ուտելով և խմիչքով:

8. Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդները մեկ տարով թայմ-աութ են վերցնում։

9. Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը ՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Պորտուգալացի է ։ Նա ծնվել է 1985 թվականին Մադեյրա կղզու Ֆունշալ քաղաքում, Այնտեղ նույնիսկ օդանավակայան կա, որն անվանվել է նրա պատվին ։

10. Պորտուգալիայում կա ոսկրային մատուռ ‘ Capela dos Ossos, որը ներսում ծածկված է մարդկանց ոսկորներով և գանգերով, ցույց տալու համար, որ երկրի վրա կյանքը ժամանակավոր է:

Ինչ չպետք է անել Պորտուգալիայում։

  • Իսպաներեն խոսել։ Նրանք չեն սիրում իսպանական ոչինչ։ Ավելի լավ է խոսեք անգլերեն։
  • Երեկոյան ժամը 23-ից մինչև առավոտյան ժամը 7-ն արգելվում է աղմկել, երաժշտություն լսել կամ այլ կերպ խախտել լռությունը։ Ինչ անել, եթե աղմուկի աղբյուրը դուք չեք, այլ, օրինակ, ձեր հարևանները, որոնք ձեզ չեն տալիս գիշերը քնել կամ հանգստյան օրերին հանգստանալ: Որոշ երկրներում (Օրինակ, Գերմանիայում) նման դեպքերում ամեն ինչ որոշվում է մեկ զանգով ոստիկանութուն.
  • Ուշադիր եղեք ամեն անգամ, երբ որոշում եք թողնել ձեր երեխային, ընտանիքի հաշվանդամին կամ կենդանուն առանց հսկողության, հատկապես մեքենայի մեջ: Չէ որ նույնիսկ եթե Ձեզ թվում է, թե ոչ մի վտանգ չկա, ապա միշտ կգտնվի քաղաքացի, որը ոստիկանություն կզանգի։
  • Ծխել ոչ թույլատրված տեղերում։

Հաճախվող վայրեր Լիսսաբոնում

Կերամիկական սալիկների ազգային թանգարան-Azulage

Fadu թանգարան (Museu do Fado)

Գալուստ Գյուլբենկյանի Թանգարան (Museu Calouste Gulbenkian)

Աղբյուրներ՝

Վիքիպեդիա

travel.com

adme.ru

withportugal.com

elenaruvel.com

info-travels.ru

Оставьте комментарий