Աշունը Ուրցաձորում

Մայրամուտ

(28.10֊30.10.21) Աշունը հիանալի եղանակ է ճամփորդության համար, քանի որ տարբերվում է մնացած եղանակներից իր յուրահատուկ գեղեցկությամբ ու հեքիաթային գույներով։ Այս ճամփորդությունը շատ տպավորիչ է ինձ համար, որովհետև աշունը իմ սիրած եղանակն է։

Հրեշտակների ձոր

«Սեբաստացիներ» հիմնադրամը համագործակցելով «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի հետ որոշել են կազմակերպել ճամփորդություն, որի միջոցով մենք կկարողանանք ծանոթանալ իրենց ծավալած գործունեությանը։ Բայց մինչև այդ ունեցանք երկու կանգառ` Խոր Վիրապում ու Հրեշտակների ձորում։ Բայց քանի որ այդ երկու տեղն էլ շատ եմ այցելել կիսվելու բան առանձնապես չունեմ։

Տեսարան Խոր Վիրապից

Աշնան շունչը ավելի էսթետիկ էր դարձնում այս վայրի միջավայրը, որն ինձ ավելի էր ոգևորում լսել ու իմամալ Ֆլորա և Ֆաունայի մասին տեղեկություններ։ Նաև աշխատակազմը շատ բարեհամբյուր, ընկերասեր են ու պոզիտիվ տրամադրություն են փոխանցում, ինչն ինձ օգնում է ավելի հարմարավետ զգալ այդ միջավայրում։ Բայց սա դեռ առաջին օրն է, իսկ թե ինչ կլինի վաղը… կիմանանք վաղը…

Հրեշտակների ձոր

Օր 2

Երկրորդ օրվա օրակարգի մեջ էր մտնում երկար ու բավական դժվար քայլարշավ, և իհարկե մենք պատվով հաղթահարեցին այն։ Անձամբ ես շատ եմ սիրում նման բարձրունքային, քարքարոտ, փշոտ քայլարշավների մասնակցել, այն ինձ մեծ մոտիվացիա է տալիս։ Իրականում բառերն ավելորդ են, ներքևում կտեղադրեմ բնության նկարները։

Օր 3

Այսօր ցավոք վերջին օրն է, բայց հրաժեշտ չենք տալիս, մենք դեռ կրկին կհանդիպենք։ Վերադարձանք Արատեսով, այնտեղ տեղի ունեցավ ժողով, որին մասնակցում էին մարզպետը, տիար Բլեյանը և այլ պաշտոնյաներ, ովքեր քննարկում էին մարզի ու մարզից դուրս խնդիրները, իրենց ապագա անելիքներն ու Հայաստանում իրենց ապագա անելիքները։

Оставьте комментарий