Սյունիքի մարզ

Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի հարավում: Այն սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, Իրանին։ Սյունիքը հին հայկական թագավորության նահանգներից մեկն էր: Պատմականորեն տարածաշրջանը հայտնի էր որպես Սյունիա, Սիսական և Զանգեզուր:
Սյունիքը համարվում է Հայաստանի ամենահարուստ արդյունաբերական շրջանը: Ամենամեծ գետը Որոտանն է, ամենաբարձր լեռը՝ Կապուտջուղը (3,904):
Սյունիքի մարզկենտրոնը Կապանն է՝ հայտնի նաև Ղափան անունով: Հայ արշավականների և լեռնագնացների ամենասիրելի Խուստուփ լեռը բարձրանում է Կապանի վրա։
Սյունիքի մարզի բնական հուշարձանները
- «Մալևի ինտրուզիա» ներժայթուկ
Բնության հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրու ենթատարածքում՝ Ալվանք գյուղից մոտ 1-1,5 կմ հյուսիս, լքված Մալև գյուղի մոտ։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն
2. «Խորձոր» V-աձև կիրճ
Գտնվում է Սյունիքի մարզում, Խնածախ գյուղից 1.5-2.0 կմ հս-արլ։
3. «Հերթ» որմնաքանդակ

Գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, «Շաքի» ջրվեժի մոտ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին։
4. «Փղի ճտեր» որմնաքանդակ

Գտնվում է Սյունիքի մարզում, Կապան քաղաքից մոտ 25 կմ հարավ, Շիկահողի արգելոց տանող ճանապարհին։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։
5. «Շիշքար» (Բաղաքար) դայկա
Բնության հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզում, Բաղաքար գետի աջ և ձախ կողմերում։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։
6. «Սատանի կամուրջ» բնական կամուրջ

Տաթևի վանքի ներքևում՝ Որոտան գետի 500 մետրանոց կիրճում է գտնվում Հայաստանի բնության հրաշքներից մեկը՝ Սատանի կամուրջը: Բնության այս հրաշքը ձևավորվել է հազարամյակների ընթացքում ջրի և քամու անդադար ազդեցությունից, որոնք հղկել և փորել են սառած լավային զանգվածները։ Բնական կամրջի լայնությունը 60 մետր է, երկարությունը՝ 30։ Կամրջից ոչ հեռու կարելի է ընկղմվել տաք աղբյուրների ջրում։ Առավել համարձակները կարող են իջնել մինչև գետը՝ հայացք նետելու աղբյուրներից ներքև ընկած խորհրդավոր անձավներին:
7. «Բնական թունել»

ՀՀ Բնության հուշարձան «Բնական թունել», երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում։ Այն գտնվում Քարահունջ գյուղի մոտ, Գորիս-Կապան խճուղու վրա ավազանի ձախ ափին։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Նույն պես ներառված է Հայաստանի բնական հուշարձանների ցանկում:
8. «Ագարակի» բրածո ֆլորա
Երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։
9. «Շամբի» բրածո ֆլորա և ֆաունա
երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը բրածո ֆլորա և ֆաունա է։ Բնության հուշարձանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Շամբ գյուղից 500 մ հյուսիս-արևմուտք, Որոտան գետի ձախ ափին, 1300 մ բարձրության վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։
10. «Ջրաղացի» աղբյուրներ
Բնության հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի հարավարևմտյան մասում՝ ծովի մակարդակից 1770 մ բարձրության վրա։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին:
11. «Ծործոր» աղբյուրներ
Ծործոր աղբյուրներ գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղից 4 կմ հեռավորության վրա՝ Ծործոր գետի աջ ափին՝ ծովի մակարդակից 1650 մ բարձրության վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին:
12. «Վարդանաձորի» աղբյուրներ
Վարդանաձորի աղբյուրներ, ջրաերկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղից 17 կմ հարավ-արևմուտք՝ Սիսիան-Նախիջևան ավտոճանապարհից 160 մ ներքև։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին:
13. «Սմբուլի» աղբյուր
Բնության հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզում, Անգեղակոթ գյուղից հարավ-արևելք, ծովի մակարդակից 1740 մ բարձրության վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին:
14. «Անապատի» աղբյուր
Անապատի աղբյուր գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Անգեղակոթ գյուղի հարավային ծայրամասում, ծովի մակարդակից 1840 մ բարձրության վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին:
16. «Ծաղկարի» լիճ

Զանգեզուրի լեռնաշղթան ձգվում է միջօրեականի ուղղությամբ: Սկսվում է Հարավային Ծարասարից և ձգվում մինչև Արաքսի կիրճ: Երկարությունը՝ շուրջ 160 կմ: Ջրբաժան է Որոտան և Արփա գետերի միջև: Լիճը գտնվում է Կապուտանից մոտ 2 կմ արևելք՝ ավելի բարձր դիրքում (3272 մ): Մակերեսը 3 հա, անվանում են նաև Սագքար, Ծակքար, Ծաղկարի, Սախկար, Սախկարսու, Սակկար:
17. «Կապուտան» (Գոգի) լիճ

Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3202 մ է, մակերեսը` 10 հա, ծավալը` 1,5 մլն.մ3, առավելագույն խորությունը` 22 մ:
19. «Կապուտջուղ» ջրվեժներ
Բնության հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից 3 կմ արևմուտք՝ Կապուտջուղ գետակի վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին:
20. «Շաքի» ջրվեժ

Շաքիի ջրվեժը տեղակայված է Սիսիան քաղաքի հյուսիսում գտնվող Շաքի գետի վրա: Այստեղ կարող եք տեսնել ժայռեր և քարայրներ, որոնցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Բարձրությունը 15-17 մ է։ Գետի ջրի մեծ մասը տարված է Շաքիի ՀԷԿ, ջրվեժով թափնում է նրա փոքր մասը: Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին:
21. Սբ. Վարդան եկեղեցու քարայր կացարանի և աղբյուրի համալիր
Գտնվում է Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղից 0,5 կմ արևմուտք, Անգեղակոթ-Շաղաթ ճանապարհից աջ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին:
22. «Որոտան» բնապատմական համալիր
Գտնվում է Սյունիքի մարզում՝ Որոտան գյուղի հարավարևմտյան եզրին՝ համանուն գետի աջ ու ձախ ափերին։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին:
23. Հին Գորիսի («Կյորես») հրաբխային ապարներ

Գտնվում է Սյունիքի մարզում, Գորիս քաղաքի արլ մասում, Վարարակ գետի ձախ ափին։
24. «Շիբլյակ»
Բնության հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Առաջաձոր տեղամասում, 800-900 մ բարձրության վրա։
25. «Սֆագնումային մամուռներ»
Բնության հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզում, Գորայք գյուղից 5-6 կմ հյուսիս, Որոտանի լեռնանցքի մոտ։
12.10.2021թ
Աղբյուրներ՝
