Արատեսյան օրեր

(28֊30.09.21) Նոր ուսումնական տարին սկսվեց ու փոխադրվեցի 3րդ կուրս։ Չհասկացա էլ, թե ինչպես տարիներն արագ անցան և ահա` ես արդեն 3րդ կուրսում եմ։ Հիշում եմ` երբ նոր էի եկել քոլեջ ամեն ինչն անծանոթ էր։ Հիշում եմ առաջին Արատեսյան այցս, երբ չգիտեի, թե ուր եմ գնում ու թե ինչ է ինձ սպասվում։ Երբ նոր էի քոլեջ եկել, չէի պատկերացնում, թե ինչ ճամփորդություններ, արկածներ ու ընկերներ եմ ունենալու։ Եվ այդպես սկսվեց իմ նոր ու հետաքրքիր կյանքը։
Ամառային արձակուրդներից հետո շատ էի ուզում նորից Արատես գնալ, շատ հետաքրքիր էր, թե ինչ փոփոխություններ է այնտեղ կատարվել, քանի որ ամեն անգամ գնալիս Արատեսի մեր դպրական կենտրոնը ավելի ու ավելի է շենանում։ Հիմա մեքենայի մեջ նստած նայում եմ պատուհանից դուրս` մեր սարերը, լեռները, բնությունը ու ուրախությամբ սպասում Արատես հասնելուն։
Դե ինչ, աշունը դեռ նոր է սկսվում, ինչպես նաև եռօրյա արկածները։

Մեզ էին միացել նաև Սաղսարա խումբը, ովքեր մեզ ցույց տվեցին իրենց նկարահանած ֆիլմերից մեկը։ Անկեղծ ասած՝ շատ հավանեցի, քանի որ ֆիլմերը նկարված էին հայկական ոճով ու շնչով։ Հետո երեկոյան խարույկի շուրջ միասին սկսեցինք երգել, պարել, զվարճանալ։ Հավես միջավայր էր, չէի ուզում վերջանար այս օրերը։ Մեծ սիրով, նորից ու նորից պատրաստ եմ գալ Արատես։ Շնորհակալություն ընկեր Էլյային նախագիծը կազմելու, ինչպես նաև իր ներկայությամբ մեր օրերը գունավորելու համար։

Оставьте комментарий