3-օրյա տուր Տավուշի մարզում

Բարի օր։ Հոգնե՞լ ես առօրյա կյանքից, արկածնե՞ր ես փնտրում։ Մեր տուրիստական ընկերությունը պատրաստել է արկածային նոր տուր դեպի Տավուշի մարզ։ Այս տուրում փորձել ենք ներառել Տավուշի մարզի բոլոր գեղատեսիլ ու հետաքրքիր վայրերը։

Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում: Այն սահմանակից է հյուսիսում՝ Վրաստանին, իսկ արևելքում՝ Ադրբեջանին: Մարզի կլիման մեղմ է և խոնավ: Տավուշի մեծ մասը ծածկված է անտառներով և հիանալի բնական հուշարձաններով:

Մարզի վարչական կենտրոնը Իջևանն է, մյուս մեծ քաղաքները՝ Դիլիջանը, Բերդը, Նոյեմբերյանը և Այրումը: Իջևանը շրջապատված է անտառածածկ լեռներով: Քաղաքը հայտնի է իր ձեռագործ գորգերով, որոնք պահվում են Հայաստանի պատմության թանգարանում: Եթե ​​գինու սիրահար եք, այստեղ կարող եք գտնել Հայաստանի գինիների ամենամեծ տեսականին: Իջևանի գինու, կոնյակի գործարանը Հայաստանի առաջատար գործարաններից է։

Քարտեզ

Օր 1

Երևան-Դիլիջան-Թեղուտ-Իջևան

8:00 Երևանից դուրս ենք գալիս

9։00 Ծովագյուղ սուպերպարկետ, կես ժամ ազատ ժամանակ, նախաճաշ

10։00 Դիլիջան

10։30 Պարզ լիճ

12։00 Հաղարծինի վանական համալիր

13։00 Գոշավանք վանական համալիր

14։30 Ենոքավան, ապագա ռեզոռտ հյուրանոց, «Յելլ Էքսթրիմ Պարկ»

Գիշերակաց Ապագա ռեզոռտ

Օր 2

Քայլք իջևանով-Դիլիջան

09։30 Բուսաբանական այգի

10։10 Գինու գործարան

11։00 Աջաջուրի Մակարավանք վանական համալիր։

Գիշերակացը Դիլիջանում Տուֆենկյան հյուրանոց

Օր 3

Դիլիջան-Ապակեքար լեռ-Երևան

Ապակեքար լեռ։ Բարձրունքի հաղթահարում

Ապակեքար լեռ կամ Աբեղաքար անունով հայտնի լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Հաղարծին և Հովք գյուղերի միջև: Բարձրությունը՝ 1651 մետր է:

Անհրաժեշտ իրեր`

  • Հարմար հագուստ,
  • հարմար կոշիկ,
  • ջուր,
  • անձրևապաշտպան վերարկու,
  • սենդվիչներ

Оставьте комментарий