ՀՀ բնության ու կենդական աշխարհի պահպանման համար նախատեսված տարածքներից է Դիլիջանի ազգային պարկը: Այն գերում է իր բյուրեղային մաքուր օդով, հարուստ բուսական և կենդանական աշխարհով: Դիլիջանի ազգային պարկը հիմնադրվել է 2002 թ.-ին, իսկ մինչ այդ՝ 1958 թ.-ին, այստեղ արդեն կազմավորվել էր Դիլիջանի արգելոցը, որը ծառայում էր բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման համար։ Այժմ սույն տարածքը հանդիսանում է Հայաստանի հիմնական զբոսաշրջային վայրերից մեկը: Պարկը տեղակայված է Հայաստանի հյուսիային մասում՝ Փամբակի, Միափորի և Արեգունու լեռնաշղթաների լանջերին և Աղստև ու Գետիկ գետերի ավազանում։ Այստեղ հայտնաբերվել են ավելի քան 970 բուսատեսակներ, որոնց թվում նաև հազվագյուտ, երրորդ դարաշրջանի այնպիսի բուսատեսակներ, ինչպես կենին, կովկասյան մրտավարտը և այլն։ հիմնական ծառատեսակներն են հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, թեղի, սոճի և գիհի։ Նախատեսում են պարկի ադմինիստրատիվ շենքում հիմնել բնության թանգարան, վերանորոգել մուտքի քարանձավը և տարածքում կառուցել 6-8 տեղանոց հյուրատուն` գիտական աշխատանքներ իրականացնելու նպատակով այցելած հյուրերի բնակության համար: Դիլիջանի արգելոցում են երրորդական դարաշրջանի մնացորդ՝ կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից աղնաբաթինը(Գետիկի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում։ Դեղատուներից լայն տարածում ունեն սրոհունդի, դաղձի, ուրցի, ուրցադաղձի, սննդային բույսերից՝ ավելուկի, սիբեխի, բալդրղանի, կերային խոտաբույսերից՝ երեքնուկի, կորնգանի, գեղազարդային բույսերից՝ խոլորձի, հիրիկի բազմաթիվ տեսակներ։

Արգելոցի տարածքում տեղակայված են Հաղարծինի, Գոշավանքի և Մաթոսավանքի վանական համալիրները և Ջուխտակ վանքը։ Ըստ պատմաբան Կիրակոս Գանձակեցու, Հաղարծինի վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարում՝ Բագրատունիների կողմից։ Վանական համալիրը ներառում է 4 եկեղեցի՝ Սուրբ Գրիգոր (1244թ.) Սուրբ Աստվածածին (1281թ.), Սուրբ Կաթողիկե (12-րդ դար) և Սուրբ Ստեփանոս (1232թ.), երկու գավիթ, սեղանատուն, աղոթասրահ և խաչքարեր։
Գոշավանքը միջնադարյան վանական մեկ այլ հիանալի համալիր է, որը գտնվում է Գոշ գյուղում՝ Գետիկ գետի ձախ ափին։

Հայաստանում էկո-տուրիզմի զարգացման համար արգելոցի հանգստի գոտում առանձնացվել են 11 էկո-երթուղիներ՝ բացատրական նշաններով և ճանապարհային գծանշաններով։ Այստեղ զբոսաշրջիկներին ուղեկցում են պրոֆեսիոնալ և փորձառու զբոսավարներ, տրամադրվում են հեծանիվներ, ձիեր, վրաններ, քնապարկեր, վառարաններ, աստղադիտակներ և շատ այլ անհրաժեշտ միջոցներ։ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից շուրջօրյա շրջայցերի ընթացքում «Դիլիջան» ազգային պարկում հայտնաբերվել է 3 անտառխախտման դեպք (6 ապօրինի ծառահատում), կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին (2017թ)
Աղբյուրներ՝
