Պատասխանել հարցերին՝
1. Ինչու է առաջացել «Աշխարհագրություն» գիտությունը: Ինչ խնդիրներ ունի այն (յուրաքանչյու սովորող արտահայտում է իր կարծիքը)
Այսիպիսով, բնական միջավայրի խելամիտ օգտագործման և վերափոխման ուղիների բացահայտումն էլ դարձել է աշխարհագրության գլխավոր խնդիրը։ Աշխարհագրական բոլոր գիտությունների միասնական նպատակից ելնելով, կարելի է աշխարհագրությունը բնութագրել որպես աշխարհայացքային և մարդակենտրոն գիտություն, որն ունի իր հանրակրթական, դաստիարակչական և ճանաչողական նշանակությունը։
Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝
• բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա, բնական լանդշաֆտ, օվկիանոս, մթնոլորտ, անտառ և այլն)
• հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը (տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ, պետություններ, քաղաքներ և այլն)
• բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը (մարդածին լանդշաֆտ, ջրամբար, ջրանցք, հատուկ պահպանվող տարածքներ և այլն)։
Այսիպիսով, բնական միջավայրի խելամիտ օգտագործման և վերափոխման ուղիների բացահայտումն էլ դարձել է աշխարհագրության գլխավոր խնդիրը։ Աշխարհագրական բոլոր գիտությունների միասնական նպատակից ելնելով, կարելի է աշխարհագրությունը բնութագրել որպես աշխարհայացքային և մարդակենտրոն գիտություն, որն ունի իր հանրակրթական, դաստիարակչական և ճանաչողական նշանակությունը։
2. Որ գիտությունների հետ է կապված ու ինչպես: Նշել «Աշխարհագրության» հետ կապված 5 բնական ու 5 հասարական գիտություն, նշաված օրինակները հիմնավորել:
Աշխարհագրությունը ուսումնասիրում է Երկիր մոլորակը և երկրագնդի աշխարհագրական թաղանթը: Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը:
Աշխարհագրությունը կապված է՝ աստղագիտության,տնտեսագիտության, կենսաբանության, երկրաբանության, ինֆորմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, պատմության, օդերևութաբանության,լեզվաբանության,բժշկության, բնագիտության և շատ այլ գիտությունների հետ: Աշխարհագրությունը անմիջական կապ ունի տնտեսագիտության հետ, որովհետև ուսումնասիրում է մարդկային հասարակության կյանքը, կենսաբանության հետ, քանի որ ուսումնասիրում է կենդանիների ու բույսերի տարածվածությունը և կենսոլորտը, բնագիտության հետ ուսումնասիրում է Երկրի կենդանի և անկենդան օրգանիզմների հատկությունները, կլիման, տաբեր երևույթները: Այն կապված է նաև երկրաբանության հետ, որն ուսումնասիրում է քարոլորտը՝ մեր ոտքերի տակ տարածվող աշխարհը:
Աշխարհագրությունը սերտորեն կապ ունի տարբեր բնական և հասարակական գիտությունների հետ։
Բնական գիտություններ
• Բնագիտություն
• Երկրաբանություն
• Էկոլոգիա
• Աստղագիտություն
• Կենսաբանություն
Հասարակական գիտություններ
• Լեզվաբանություն
• Տնտեսագիտություն
• Սոցիոլոգիա
• Գյուղատնտեսություն
• Բժշկություն
3. Կյանքի որ բնագավառում են օգտագործվում աշխարհագրական գիտելիքները: Նշեք կոնկրետ մի քանի օրինակ:
Աշխարհագրությունը կյանքում պետք է բնական աղետներից պաշտպանվելու, բնության հետազոտությունների և առհասարակ ճանապարհորդելու ժամանակ, սովորեցնում է մեզ ճանապարհորդել, օգտվել քարտեզից, կողմնորոշվել տեղանքում , չմոլորվել , ճանաչել մարդկանց, ազգերին, մշակույթները, պետությունները, քաղաքներն ու դրոշները:
