(18.06.21) Քոլոջի զբոսաշրջություն սովորողներով և ուսուցիչներով ճանապարհ ընկանք հետաքրքիր վայրեր տեսնելու և 4րդ կուրսեցիների դիպլոմային աշխատանքը պաշտպանելու։ Առաջին կանգառը Խոր Վիրապն էր, որտեղ Միլենա Շամոյանը մեզ ներկայացրեց տեղանքը ու պատմեց պատմությունը։ Հետո ճանապարհին կանգ առանք Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցու մոտ, այստեղ էլ մեր շրջանավարտ Գոհար Ջհանգիրյանը ներկայացրեց ու ծանոթացրեց մեզ եկեղեցու պատմությանը, ինձ դուր եկավ նրա ներկայացրածը՝ շատ կիրթ և հետաքրքիր ձևով։ Նաև գնացինք Արենիի քարանձավը, որտեղ ներկայացրեց Անուշիկ Սերգեյանը։ Առաջին անգամ էի այնտեղ ու շատ հավանեցի։
Հաջորդ ուղղությունը դեպի Նորավանքն էր։ Նորավանքի պատմությունը մեզ պատմեց Անի Պետրոսյանը։ Նա շրջանավարտ չէր, բայց անթերի ներկայացրեց ինչն իրեն տրված էր։ Վերջին ու ամենահավես կանգառը Պարույր Սևակի տուն-թանգարանն էր։ Հենց այստեղի գեղեցիկ այգում ու ծառերի տակ, որոնք տնկել էր հենց Պարույր Սևակը, նստեցինք ու գեղեցիկ պիկնիկ արեցինք, որից հետո շրջանավարտ աղջիկները ներկայացրեցին իրենց դիպլոմային աշխատնանքները։ Օրը իրոք շատ հագեցած էր, շնորհակալություն բոլորին, ովքեր այդ օրը ինձ հետ ճամփորդում էին։
