Իսպաներենից թարգմանություն

Ֆեդերիկո Գարսիա Լորկա՝ իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ։ Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել նրա «Մեղրի երգը» բանաստեղծությունների գրքույկը (Երևան, 1965)։

Բանաստեղծ և դրամատուրգ Գարսիա Լորկայի ստեղծագործությունն էապես հարստացրել է իսպանական պոեզիայի տաղաչափության ավանդական ձևերը, ներառել ազգային հոգեկերտվածքի տարրեր։ Նրա դրամատուրգիան լրջորեն խթանել է իսպանական ազգային թատրոնի զարգացումը։ «Բանաստեղծությունների գիրք» (1921), «Երգեր» (1927) առաջին ժողովածուներում և «Թիթեռնիկի կախարդությունը» կամ «Թիթեռնիկի չար հմայքները» (1919 թվական, բեմադրվել է 1920 թ-ին) պիեսում իր բողոքն է արտահայտել քաղքենի ու նյութապաշտ հասարակության դեմ։ Նրան մեծ ժողովրդականություն են բերել Անդալուզիայի հասարակ մարդկանց տառապանքներն ու ցավերը պատկերող «Գնչուական ռոմանսերո» (1928 թվական), «Կանտե խոնդո» (1931 թվական) բանաստեղծությունների ժողովածուները, մահապատժի ենթարկված Գրանադայի հերոսուհուն նվիրված «Մարիանա Պինեդա» (1925 թվական) ողբերգությունը։ 1929–30 թվականներին Լորկան շրջագայել է ԱՄՆ-ում և Կուբայում. իր տպավորություններն արտացոլել է «Բանաստեղծը Նյու Յորքում» (1929–30 թվականներ) բանաստեղծությունների ժողովածուում։

1930-ական թվականներին Լորկան հարել է «Հոկտեմբեր» հակաֆաշիստական ամսագրի շուրջ համախմբված մտավորականներին և համակրանքով վերաբերվել ֆաշիզմի դեմ պայքարող ժողովրդական շարժմանը։ Այդ տարիներին լույս է ընծայել «Իգնասիո Սանչես Մեխիասի սուգը» (1935) պոեմը, «Դիվան դել Տամարիտ» (1936 թվական) բանաստեղծությունների ժողովածուն, գրել «Հրաշալի մաշակարուհին» (1930 թվական) և այլ պիեսներ, որտեղ օգտվել է թատերաբանահյուսական ավանդույթներից։ Լորկան դատապարտել է փողի ապականիչ ազդեցությունը թատրոնի վրա, ձգտել է ստեղծել նոր՝ սոցիալական ուղղվածության թատրոն։ Նրա կարծիքով նյութապաշտ հասարակությունը խեղաթյուրում է մարդու էությունը և բնության օրենքները. ըստ Լորկայի մարդասիրական ըմբռնումների՝ անհատը պարտավոր է հետևել բանական և բնական օրենքներին։ 1933–36 թթ-ին Լորկան գրել է «Արյունոտ հարսանիք», «Հերման», «Դոնյա Ռոսիտա», «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսները, որոնք գաղափարագեղարվեստական տեսանկյունից նորարարական էին։ Այդ պիեսներում պատկերված հասարակ մարդիկ էությամբ ձուլված են բնությանը։ Լորկային գնդակահարել են ֆրանկոյական ազգայնամոլները։ «Արյունոտ հարսանիք» և «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսները բեմադրվել են նաև հայ թատրոնում։

Deseo

Sólo tu corazón caliente,
Y nada más.

Mi paraíso, un campo
Sin ruiseñor
Ni liras,
Con un río discreto
Y una fuentecilla.

Sin la espuela del viento
Sobre la fronda,
Ni la estrella que quiere
Ser hoja.

Una enorme luz
Que fuera
Luciérnaga
De otra,
En un campo de
Miradas rotas.

Un reposo claro
Y allí nuestros besos,
Lunares sonoros
Del eco,
Se abrirían muy lejos.

Y tu corazón caliente,
Nada más.

Ցանկանում եմ

Միայն քո ջերմացնող սիրտը
Եվ ուրիշ ոչինչ

Իմ դրախտը, մի դաշտ է
Առանց սոխակ
Ու առանց քնար
Իր հանդարտ գետով
Ու շատրվանով

Առանց քամու խաղով
Սաղարթի վրա
Ոչ էլ աստղի, որ ուզում է
Տերև լինել։

Մի Հսկայական լույս
Որ կարծես լուսատտիկ լիներ,
Կոտրված հայացքների դաշտում

Պարզ հանգիստ
և այնտեղ մեր համբույրները,
Արձագանքում են հեռվում։

Եվ քո ջերմացնող սիրտը
Ուրիշ ոչինչ։

Նախագծի հղումը

Оставьте комментарий