Թափառումներ, նոր բացահայտումներ

(10.06.21) Սովորական ամառային արևոտ ուրբաթ, շարունակվում էր քոլեջի ամառային ճամբարի օրերը, իսկ մեզ մոտ սպասողական վիճակ էր՝ անհամբեր սպասում էինք հովի ընկնելուն, որպեսզի գնանք թափառելու ու մեր օրը դարձնենք ավելի հետաքրքիր, հանդիպենք նոր արկածների ու բացահայտենք նոր վայրեր։

Ընկեր Էլյան այս անգամ էլ ավելի հետաքրքիր նախագիծ էր գրել, որը միասին իրականացրեցինք այսօր։ Առաջին կանգառը Վերնիսաժն էր, որտեղով էլ գնացինք տեսնելու ՆՓԱԿ- ում ժամանակակից արվեստի ցուցահանդեսը։ Տեսա բազում տաղանդավոր մարդկանց գործերը։ Հաճելի միջավայր էր՝ արվեստի գրկում, թեև արվեսից շատ հեռու եմ։

Ոգեշնչված ու փոքր-ինչ շտապելով դուրս եկանք, քանի որ պետք է հասցնեինք մինչև 6ը լինել Մոսկվա կինոթատրոնում մի պարզ պատճառով՝ ցանկանում էինք տեսնել կինոթատրոնի բացօթյա դահլիճը։ Անկեղծ ասած չհասցրեցինք մինչև մենեջերի աշխատանքը վերջացնելը այնտեղ լինենք, բայց մեկ է չհանձնվեցինք, ավելի ճիշտ՝ ընկեր Էլյան չհանձնվեց, զանգեց ու թույլտվություն խնդրեց, որից հետո մեզ ուղեկցեցին դահլիճ։ Ընկեր Էլյան ինձ համար օրինակ է, ես էլ եմ ցանկանում լինել նրա նման չհանձնվող ու ուզածին հասնող։

Շատ էինք սովածացել ու հոգնել, միայն ուտելիքը մեզ էներգիա կտար։ Գնացինք Artlunch, հավաքեցինք էներգիա ու շարունակեցինք մեր Երևանյան ճամփորդությունը։

Այրարատ կինոթատրոնում ևս կար ժամանակակից ցուցահանդես ու մենք ուղևորվեցինք այնտեղ։ Ինձ համար նոր միջավայր էր այնտեղ ու բավականին բացասական էներգիայով լի, բայց ինձ միևնույն է դուր եկավ գործերը, ու անպայման կրկին կհաճախենք, երբ լինեն ցուցահանդեսներ։

Սա մեր վերջինն ու ամենահետաքրքիր կանգառն էր, բայց արդեն ուշ էր պետք է տուն գնայինք։ Այսպիսով ահա ավարտվեց մեր այսօրվա օրը՝ անչափ հետաքրքիր ու ինձ համար նոր վայրերով ու արկածներով։ Սիրում եմ մեր ճանաչողական թափառումները։

Մենք նաև վլոգ ենք նկարել՝ Նելլի Միսկարյանի գլխավորությամբ։

այստեղ կդնեմ վլոգի լինկը

Оставьте комментарий