Բարև ձեզ հարգելի × կազմակերպություն։ Ես Մարիամ Շախվերդյանն եմ, ունեմ զբոսավարի մասնագիտություն, նաև տիրապետում եմ վեբ֊դիզայն մասնագիտությանը, ինչպես նաև անգլերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներին։ Շատ կցանկանայի աշխատել հենց ձեր թիմում, քանի որ հավանում եմ ձեր կազմակերպության ոճը և աշխատելու ձևը, ինձ շատ հոգեհարազատ է դարձել ձեր կազմակերպությունը, քանի որ հաճախ եմ օգտվում։ Ավարտել եմ Մխիթար Սեվաստացի կրթահամալիրի քոլեջը ու կարդալով ձեր հայտարարությունը, ցանկությունս էլ ավելի մեծացավ ձեզ մոտ աշխատել։ Սիրում եմ աշխատել, նվիրվել աշխատանքիս ու աշխատանքս կատարել բարձր որակներով ու հետաքրքրությամբ։ Անհամբեր սպասում եմ ձեր արձագանքին։
