Բարև ձեզ, ես սովորում եմ Մխիթար Սեվաստացի կրթահամալիրի քոլեջում, զբոսաշրջություն բաժնում։ Սովորում եմ անգլերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուները։ Նաև հետաքրքրված եմ վեբ֊դիզայն մասնագիտությամբ։
Վեբ դիզայնը մերօրյա ամենարդի մասնագիտություններից է, որը հնարավորություն է տալիս զարգացնելու կրեատիվ մտածողություն։ Այն վերջին տարիներին դարձել է աշխատաշուկայի ամենապահանջված մասնագիտություններից մեկը։ Եթե Դուք ստեղծագործ անհատականություն եք օժտված վառ երևակայությամբ, ապա կարող եք դրսևորել Ձեզ այս ասպարեզում։
Ժամանակին համընթաց, ստեղծվում են օգտագործման համար ավելի հարմար և մատչելի ծրագրեր Sketch app, invision app, adobe xd։ Այս ծրագրերն էլ ավելի են հեշտացնում դիզայներների աշխատանքը։ Իրականում այնքան էլ էական չէ, թե ինչ ծրագրով է աշխատում դիզայները․ եթե նա լավ է տիրապետում իր մասնագիտությանը, կարող է կայքի պատրաստման խնդիրը լուծել յուրաքանչյուր ծրագրով և հասնել ցանկալի արդյունքի։
