Ողջույն^^
Մոտենում է քննական շաբաթը ու այս նյութի մեջ հավաքել եմ հասարակագիտական քննական առաջադրանքները, որոնք կատարել եմ։ Առաջինը որ կցանկանայի ներկայացել, այս է՝
«Մենք ենք ապագան» կուսակցություն
Տրված էր՝ ստեղծել կուսակցության իր անունով, կանոնադրությամբ, ապագա անելիքով իհարկե քոլեջի սահմաններում։ Ընկերներիս հետ ստեղծեցինք այս կուսակցությունը և շատ կցանականայինք, որպեսզի հաղթեինք ընտրությունները։ Անցնելով հղումը կարող եք ծանոթանալ մեր հետ։
Հաջորդը ներկայացնում եմ վերլուծությունը՝
Հասարակական հոդված/Հայաստանում աղբի հիմնախնդիրը
Այստեղ տրված էր համացանցից հոդվածներ կարդալ և վերլուծել։ Ես կարդալով մի շարք հոդվածներ, ընտրեցի Հայաստանի աղբի խնդիրը հոդվածը, քանի որ այն ինձ շատ է անհանգստացնում։ Կարդալով շատ ու շատ հոդվածներ այս թեմայի շրջանակներում, գրեցի վերլուծություն, որտեղ խոսում եմ այս մասին։ Կարող եք անցնել հղումով և կարդալ։
Հաջորդ հետաքրքիր առաջադրանքը՝
Որում պետք է կազմակերպենք մի նախագիծ, որը օգտակար կլինի հանրությանը։ Ես և Անին՝ ընկերուհիս, որոշել ենք կատարել աղբի մաքրման աշխատանքներ։ Կանաչապատ վայրերը, փողոցները, ծառերի տակ այնքան աղբ էինք տեսել, որ չկարողացանք անտարբեր անցնել, քանի որ այն մեր քթների տակ է ու շատ տգեղ է։ Որոշեցինք անհապաղ վերացնել ու լինել մաքուր երկրի ազատ ու հպարտ քաղաքացի։ Շատ հետաքրքիր էր նման նախագծեր կազմակերպելը։
Հաջորդ ամենավերջինը՝
Լինելով շատ կոմպլեքսվորվող մի էակ, ես այս առաջադրանքը դեռ չեմ կատարել խնդիր դարձնելով կոմպլեքսվորվելը ձայնից։ Կփորձեմ կատարել, բայց չեմ կարծում որ այն կօգնի ինձ ազատվել կոմպլեքսներից։
