Վիտամին B12 անբավարարություն

Վիտամին B12 անբավարարություն, հայտնի է նաև որպես կոբալամինային անբավարարություն, ախտաբանական վիճակ, որն առաջանում է արյան մեջ վիտամին B12-ի պակասորդի հետևանքով։ Թեթև դեպքերում հիվանդները գանգատվում են գերհոգնածությունից, իսկ արյան մեջ հայտնաբերվում է էրիթրոցիտների քանակի նվազում(անեմիա)։ Չափավոր անբավարարության դեպքում առաջանում է լեզվի բորբոքում՝ գլոսիտ, և առաջանում են նյարդաբանական ախտանիշներ, ներառյալ` զգացողության խանգարումներ՝ ծակծկոցի զգացում։ Ծանր անբավարարության դեպքում խանգարվում է սրտի աշխատանքը և խորանում նյարդաբանական ախտանիշները։ Նյարդաբանական ախտանիշները ներառում են ռեֆլեքսների փոփոխություն, մկանային թուլություն, հիշողության վատացում, համազգայնության նվազում, ծայրահեղ դեպքերում փսիխոզ։ Երբեմն, հնարավոր է անցողիկ անպտղություն։ Մանկահասակ երեխաների դեպքում ախտանիշերը ներառում են աճի և զարգացման դանդաղում, շարժողական դժվարություններ։ Առանց ժամանակին բուժման որոշ ախտանիշներ կարող են դառնալ մշտական։

Հաճախ հանդիպող պատճառ է ստամոքսաղիքային տրակտից ներծծման խանգարումը, սննդային անբավարարությունը և օրգանիզմի կողմից բարձր պահանջարկը։ Ներծծման խանգարման պատճառներն են վիտամին B12 դեֆիցիտային սակավարյունությունը, ստամոքսի մասնահատումը, խրոնիկական պանկրեատիտը, աղիքային մակաբույծները և որոշ գենետիկական հիվանդություններ։ Սննդային անբավարարություն հաճախ առաջանում է բուսակերության և թերսնուցման դեպքում։ Վիտամին B12-ի բարձր պահանջարկ ունեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ և հոմոլիզ ունեցող անձիք[3]։ Մեթիլմալոնաթթվի բարձր մակարդակը նույնպես վկայում է վիտամին B12-ի անբավարարության մասին։ Մեգալոբլաստային անեմիան այս դեպքում հանդիպում է հաճախ, բայց ոչ միշտ։

Բուժումը կատարվում վիտամին B12-ի միջոցով, որը ներմուծում են բերանացի կամ ներարկման ձևով, սկզբնական շրջանում սկսում են բարձր դեղաչափով, այնուհետև ցածր դեղաչափի հաճախակի նշանակմամբ։ Եթե հայտնաբերվել է վիտամինային անբավարարության դարձելի պատճառ, ապա այն պետք է շտկվի։ Եթե պատճառը անդարձելի է կամ պատճառը հայտնաբերված չէ սովորաբար նշանակվում է վիտամին B12 ամբողջ կյանքի համար։ Վիտամինային անբավարարությունը կարելի է կանխարգելել սննդային հավելումների միջոցով։ Այն հատկապես խորհուրդ է տրվում բուսակերներին և հղիներին, թև անվտանգ է նաև ուրիշների համար։ Վիտամին B12-ի գերդոզավորումը քիչ հավանական է։

ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում Վիտամին B12 անբավարարություն հանդիպում է մինչև 60 տարեկան բնակչության 6%-ի մոտ, և 20% 60 տարեկանից բարձրերի մոտ։ Լատինական Ամերիկայում տարածվածությունը կազմում է 40%, իսկ Աֆրիկյան և Ասիական որոշ շրջաններում այն կազմում է մինչև 80%։

Оставьте комментарий