«Հասարակագիտական» առարկայի շրջանակներում տրված էր ընտրել, կարդալ և վերլուծել որևէ հոդված։ Ես ընտրեցի «Հայաստանում աղբի հիմնախնդիրը» թեման ու համացանցում կարդալով մի շարք հոդվածներ՝ իմ մեջ ձևավորվեց իմ կարծիքը տվյալ թեմայի շուրջ, որը ես կգրեմ ներքևում։ Իսկ ինչո՞ւ հենց այս թեման, որովհետև հետաքրքիր է ու հոգեհարազատ, նույնիսկ անհանգստություն է առաջացնում, անհանգստություն, որ բնությանը, կենդանիներին ու «մարդկությանը» վտանգ է սպառնում։ Ներքևում կարդացեք իմ վերլուծությունը, կարծիքը, տեսակետն ու մտքերը։
Հայաստանի կարևորագույն խնդիրներից է աղբի խնդիրը, որը մենք միշտ ականջի հետև ենք գցում։ Բոլորս անտեսում ենք մեր շրջակա միջավայրի աղբը, մեր ոտքի տակի, մեր դռան դիմացի, շքամուտքի, փողոցի, բակի աղբը։ Այստեղ համ մեր մեղավորությունը կա, համ էլ մենք մեղավոր չենք։ Մեղավոր ենք նրա համար, որ աղբը նետում ենք հատակին, անտեսում ենք ոտքի տակի աղբը կամ երբ ուրիշը աղբը հատակին է նետում՝ նայում ենք ու ոչինչ չենք անում, բանի տեղ չենք դնում, թքած ունենք։ Ինչպես շատերն են ասում ՝ «Ինչի՞ պետքա ես ուրիշի աղբը հավաքեմ», «Ինքը նետելա թող իքն էլ հավաքի» կամ «Մեկա հավաքարարը գալու ա հավաքի»։ Չեմ հասկանում նմանատիպ խոսքեր արտահայտողներին, եթե ուշադիր չլինենք աղբի հանդեպ էլ ո՞ւր կհասնենք, հենա գնա աղբանոցում ապրի, ի՞նչ տարբերություն։ Իսկ մեղավոր չենք նրա համար, որ նման միջավայրում ենք ծնվել, աղբի հետ ենք ծնվել, դուրս ենք եկել բակ խաղալու ու սովորել ենք, որ մեր բակի ձևը տենցա, ինքը պետքա կեխտոտ լինի։ Ու քանի անգամ է եղել, որ տեսել եմ, թե ինչպես է դիմացինս իր ծխախոտը անխղճաբար նետում հատակին ու ցավալին այն է, որ չեմ կարողացել նրան մի երկու լավ բան ասել, ցավով անտեսել եմ ու անցել, գիտե՞ք ինչի, որովհետև եթե ես իրան նկատողություն անեի կռիվ կաներ ու հաստատ լավ չէր վերջանա։ Սա էլ է իրենց դաստիարակության մեջ մտնում, բա էլ ինչպիսի՞ն պետք է մեծանային աղբի միջավայրում, բնականաբար այսպիսին՝ «դու միշտ ճիշտ ես»։ Ուղղակի ուզում եմ հասկանալ, թե նման բան անելուց ինչի՞ մասին են մտածում կամ ընդհանրապես մտածում են թե ոչ։ Արդյո՞ք մենք կփոխվենք։ Իհարկե ոչ, չնայած հույսը վերջում է մարում։ Ասում են՝ եթե աղբ նետողի հետևից վերցնես նրա աղբը և աղբամանը նետես ու նա տեսնի քո այդ բարի արարքը, կզխճա ու հաջորդ անգամ հատակին չի նետի։ Շատ կասկածում եմ, որ Հայաստանում կաշխատի այդ մոթոդը, բայց փորձել կարելի է։
Ինչպես գիտենք՝ մարդն է աղբը առաջացնում ու իրեն ավելի մոտեցնում մահվան։ Աղբի առկայությունը առաջացնում է բազում հիվանդություններ, նույնիսկ երեխաները կարող են վատառողջ ու ոչ լիարժեք ծնվել։ Աշխարհը վաղուց է սկսել պայքարել աղբի դեմ, դարեր են հարկավոր աղբից լիարժեք ազատվելու համար։ ինչքան աղբ վերացնում են, դրա տասնապատիկը նոր է ստեղծվում։ Հիմնական խնդիրը մարդկանց ցածր տեղեկացվածությունն է աղբի տեսակավորման և վերամշակման մասին ու ընդհանուր էկոկրթության բացակայությունը։ Հարկավոր է երեխաներին դեռ նախադպրոցական տարիքից սովորացնել ճիշտ ապրելու ձևը, միգուցե նաև դպրոցներում «էկոլոգիա» առարկան ավելացնեն, ինչպես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում է, որպեսզի երեխաները էկոկրթություն ստանան։
Գիտե՞ք, ծնողներից էլ է ամեն ինչ սկսվում։ Երբ ծնողը իր երեխայի հետ քայլում ու երեխայի աչքի դիմաց աղբ է նետում հատակին, ինպես գիտենք՝ «երեխան ինչ տեսնում է սովորում է», երեխայի մոտ տպավորվում է ու նա էլ է սկսում նման չար արարք կատարել։ Շրջապատն էլ իր վատ ազդեցությունը ունի, չէ՞ որ «մենք մեր ընկերներից ինչ ասես սովորում ենք»։ Մի խոսքով՝ եթե ուզում ես ինչ-որ բան փոխել, սկսիր հենց քեզանից։
Զարգացած երկրներում վաղուց սկսել են աղբից փող աշխատել, կպատկերացնեի՞ք։ Շվեդիայում աղբն այնքան արդյունավետ են օգտագործում, որ սկսել են գնել հարևան երկրներից։ Նրանք աղբի այրումից էներգիա են ստանում, իսկ սեփական աղբի մոտ 33 տոկոսը վերամշակում։ Իսկ ճապոնացիները չվերամշակվող աղբից պատրաստում են կղզիներ, որոնք օգտագործվում են ռազմավարական նպատակով, օրինակ՝ Օսակի ծովածոցի կղզին ծառայում է որպես միջազգային օդանավակայան։ Ճապոնացիները հպարտանում են աղբի վերամշակման իրենց գործարաններով և դարձրել են դրանք զբոսաշրջային դիտարժան վայրեր։ Այ էսպես է պետք գումար աշխատել, որ համ էլ օգուտ տաս աշխարհին։ Ուրախությամբ կարող եմ ասել, որ Հայաստանում վերջին տասնամյակներում ինչ-որ փոքրիկ շարժ կա աղբի դեմ։ Որոշ վերամշակող կազմակերպություններ են ավելացել, մի շարք կազմակերպություններ վարում են էկոքաղաքականություն։ Աջափնյակի տարածքում աղբի առանձին աղբամանն էր են տեղադրել թղթի ու պլաստիկի համար, բայց ես տենց էլ գիտեի, որ մարդիկ մեկ է՝ իրենց ավանակն են վարելու, թղթի ու պլաստիկի արկղի մեջ մի տոպրակ, որի մեջ ինչ տեսակի աղբ ասես կա։ Ես չեմ էլ զարրմանում, շատ նորմալ երևույթ է Հայաստանում։ Բայց չենք հուսահատվում, կարծում եմ տարիներ անց վերջապես հայերի գիտակցության մեջ կտեղավորվի էկոկրթության բոլոր պայմանները։ Շնորհակալություն, որ մինչև վերջ կարդացիր։
Հեղինակ՝ Մարիամ Շախվերդյան
