Արևմտահայերենից փոխադրում արևելահայերեն

Մեր թաղը գեղին ետ ինկած թևերեն մեկն է։ Մեր թաղամասը գյուղի հեռվում տարածվող թևերից (մասերից) մեկն է։ Ան փաթթված պզտիկ բլուրի մը երկու թևերը։ Այն փաթաթում է փոքր բլրի երկու կողմերը։ Մայր փողոցեն փրթած տուներու այս ծուռումուռ վերելքը, իրարու կռթնած պատերուն թանձր պաշտպանությանը տակ ունի իր նկարագիրը, մասնահատուկ իր գիծերուն մեջ։ Մայր փողոցից կտրված տների այս ծուռումուռ վերելքը, իրար կրթնած պատերի խիտ պաշտպանության տակ ունի իր նկարագիրը՝ իրեն բնորոշ գծերով։ Թաղը զուրկ չէ բոլոր այն տարրերեն, որոնք գեղին ամբողջությունը կը շինեն։ Թաղամասը զուրկ չէ բոլոր այն տարրերից, որոնք ամբողջացնում են գյուղը։ Ունի իր հարուստը, իր խելացին, իր պառավներուն և ծերերուն, կույրերուն և անկարներուն պաշտոնական կույտը։ Ունի իր հարուստը, իր խելացին, իր պառավների և ծերերի, կույրերի և ապիկարների պաշտոնական կույտը։ Ունի իր տոնական հաճույքներուն հանրատեղին։ Ունի իր տոնական հաճույքների հավաքատեղին։ Ունի իր հոտերը, կենդանիները, ձեթհանը, աղբյուրը։ Ունի իր հոտերը, կենդանիները, ձիթհանքը, աղբյուրը։ Մեր տունին առջև կա մեծ ալանկը, ուր անցան անդրանիկ մանկության և անոր հետևող առջի պատանությանս ձմեռները, բոլոր այն խաղերով, որոնք առավոտեն կը սկսին, օրհասակի հացովը կ՚ընդհատին։ Մեր տան առջև կա մեծ հրապարակ, որտեղ անցան առաջին մանկությանս և դրան հաջորդող առաջին պատանեկությանս տարիները՝ բոլոր այն խաղերով, որոնք սկսվում էին առավոտյան և ընդհատվում օրվա հացով։ Գմբեթով փուռին տակ կը հանգչի հին կաղնիին պատմական կոճը, ուր սերունդներ կարգով իրենց տեղերն են ունեցեր։ Գմբեթարդ փռի տակ դրված էր հին կաղնու պատմական կոճղը, որտեղ սերունդները կարգով իրենց տեղն ունեին։ Հաճի Պաղտրկը ունի ատկե դուրս իր ձեռակերտ կոճն ալ, քիչ մը ավելի բաց, ավելի ետ դուռին մոտիկ։ Հաջի Պաղտրիկը ուներ այդտեղից դուրս իր ձեռակերտ կոճղը, որը մի քիչ ավելի բաց էր և դռանը մոտիկ։ Հոն կը նստի ան ամեն իրիկուն արևմուտքեն քիչ մը ետքը։ Այնտեղ նստում է ամեն երեկո՝ մայրամուտից մի քիչ ուշ։

Թաղին հարուստն է։ Թաղամասի հարուստն է։ Մարդ մըն է ան, որ ամէն գեղ գալուս չփոխուելու հանելուկը ցույց կու տա ինծի։ Սա այն մարդն է, որ իմ ամեն գյուղ գալուց չփոխվելու հանելուկն է ինձ ցույց տալիս։ Չճերմկող քիչ մազեր գտակին երկու ծայրերեն միշտ դուրս կրնային։ Չճերմակող քիչ մազեր ուներ, որ գլխարկի երկու ծայրերից միշտ դուրս էր մնում։ Արևեն եփած, մասնավոր փայլ առած երեսներուն վրա գիծերը շատ քիչ են։ Արևից խանձված մասամբ փայլուն երեսի վրա կնճիռները շատ քիչ են։ Միշտ կռնակն է, ամառ ու ձմեռ առանց թևի ապա մը, որ կը գոցե իր մեջքին կեսը։ Ամառ-ձմեռ միշտ թևին էր անթև աբան, որ ծածկում էր մեջքի կեսը։

Оставьте комментарий