
(23.04.21) Արդեն վաղուց հրաժեշտ ենք տվել ձմեռային ցուրտ օրերին ու հյուրընկալել երկար սպասված, ինչու չէ նաև անտանելի տաք օրերը։

ՀԷՎՔ արշավականների ակումբը Ուրծի լեռներ քայլարշավ կազմակերպելու վերջին հնարավոր շաբաթն էր, քանի որ օրերը տաքանում էին ու անհնար էր այնտեղ գնալ։ Ուրծի լեռները Արարատի մարզում գտնվող, բուսականությունից զուրկ, 2446 մ բարձրություն ունեցող լեռ է։

Նաև ասեմ, որ մեր կրթահամալիրը առաջին արշավական խումբն էր, ով ոտք էր դրել այնտեղ։ Հետաքրքիր ժայռեր կային ճանապարհին, նաև քարանձավ կար, որտեղ էլ հանգստացանք ու շունչ քաշեցինք, որպեսզի շարուանկենք ճամապարհը։ Ի դեպ քայլել էինք 17 կմ, առաջին անգամ էի այսքան երկար քայլում։

Ճիշտ է՝ ես սիրում եմ կանաչապատ ու հարուստ բնություն ունեցող սարեր ու լեռներ, բայց սա էլ վատը չէր։ Հետաքրքիր ժամանակ ունեցա ընկերներիս ու դասավանդողներիս հետ, ինչի համար շնորհակալ եմ շատ։


